AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու մասին

AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու մասին.

«Ապրիլի 29-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը` դատավոր Լուսինե Ալավերդյանի գլխավորությամբ, մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերված բողոքը։ Ապրիլի 22-ին նույն դատավորը մերժել էր «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված վերաբերյալ բողոքը։

Ըստ էության, Հայաստանում գործող վարչախմբի անմիջական հրամանով` Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց ազատ խոսքի կամաարտահայտման համար կալանավորված մեդիագործունեությամբ զբաղվող անձանց երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը։ Գործող վարչախումբը և նրան անմիջականորեն աֆիլացված դատական իշխանությունը՝ այս դեպքում` Վերաքննիչ դատարանը, հերթական անգամ ապացուցում են, որ շարունակում են թքած ունենալ այնպիսի հիմնարար արժեքների վրա, ինչպիսիք են մարդու հիմնարար իրավունքները` ազատ կամարտահայտումն ու քաղաքական քննադատությունը։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և նույն օրն էլ կալանավորվել այն բանի համար, որ փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում խիստ քննադատության են ենթարկել գործող ռեժիմի պարագլխի կողմից իրականացվող քաղաքականությունը Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելու համատեքստում։

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ հանրային գործունեությամբ զբաղվող Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո։

AntiFake.am կայքի խմբագրությունը խստորեն դատապարտում է փաշինյանական ռեժիմի հրահանգով ընդդիմադիր գործիչներ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի` Վերաքննիչ դատարանի կողմից կալանքի դեմ բերված բողոքը մերժելու ապօրինի որոշումը: Մենք սա դիտարկում ենք որպես փաշինյանական վարչախմբի կողմից հատկապես այս օրերին Տավուշում իր պետականակործան քաղաքականության իրականացման ճանապարհին ամեն գնով ազատ խոսքը, քաղաքական այլախոհությունը ճնշելու և իր քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնելու դրսևորում:

Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին, միջազգային կազմակերպություններին գնահատական տալ ազատ խոսքի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական տեռորին և հատկապես իշխանության կցորդ հանդիսացող Վերաքննիչ դատարանի կողմից իրականացված վերոգրյալ աղմկահարույց որոշմանը»:

 

AntiFake.am-ի խմբագրություն

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Պետրոս Ղազարյա՛ն, դու արհեստական բուծված մարդ ես, հիշի՛ր․ Սրբազան (video) Իմ պատգամավորական գործունեության ողջ ընթացքում ոստիկանության կողմից նման ագրեսիա չեմ տեսել. Տիգրան Աբրահամյան Լևոն Երանոսյանի մեղադրանքը վերաորակվեց, դատարանը համաներում կիրառեց Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է․․․ իր իսկ հրամանով․ Արամ Հարությունյան (video) Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին Հենց հիմա ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին․ Պարույր Հայրիկյանը՝ ոստիկաններին (video) Արի ու տես, որ ստի ու կեղծիքի իշխանությունն ամեն ինչի պատրաստ է. Դանիել սարկավագը մանրամասնում է Բագրատ Սրբազանը դատի է տվել իրեն զրպարտած իշխանական լրագրողին Ասում են՝ ծառայողական քննություններ են նշանակված, բայց հստակ չէ՝ ինչ են արել, այն դեպքում, երբ իրենց գործողությունները քրեական գործերի առիթ են. Բագրատ Սրբազան Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ Այնքան ասեցինք, հեծանիվ չես քշում, գնաց քշելու, ինչ ասում եք՝ լինում է․ Բագրատ Սրբազան (video) Առաջ 3 հոգով էին ծեծում, հիմա՝ 40, դա բարեփոխո՞ւմ է. Սրբազան Պետրոս Ղազարյանը, որը արհեստականորեն բուծված մարդ է. Մեծանում են մարմիններով, բայց գլուխները չի աշխատում Ֆաշիստ ե՞ք լրիվ։ Ամոթդ կորցրել ե՞ս, ա՛յ տղա։ ալիևից ե՞ս պարգև ակնկալում, թե՞ ումից. Ռուբեն Մելիքյան Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ. Սրբազան Արտառոց դեպք՝ Երևանում․ 12-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել․ Ռուբեն Մելիքյան ԿԳՍՄՆ փոխնախարարի լկտի պահվածքը․ մայր է հայհոյել , ծաղրել է հոգևորականին (video) Բագրատ Սրբազանը կատակեց. թուղթ ու գրիչ ունե՞ք, հիմա 1000 դիմում կգրենք Ինչպես պետք է լինի Փաշինյանի հեռացման իրական ճանապարհը․ քաղաքագետ Սրբազան շարժումն է որոշում նիկոլի ու նրա կնոջ տեղաշարժը և անելիքները․ Հենրիխ Դանիելյան Սադրիչ է, մեզնից չէ. Սրբազանն ու կողմնակիցները շարժվում են ՔԿ (video) Հացադուլի 41-րդ օրը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ՀՀ-ից մեկնեց Ֆրանսիա 10 հոգով հարձակվել են մեկի վրա, սկսել են խբել գլխին, էս ի՞նչ վիճակ է․ Սրբազան (video) Բաքուն ՄԱԿ–ի համաժողովում պատրաստվում է ՀՀ քարտեզը ներկայացնել ադրբեջանական տեղանուններով. Տաթև Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am