ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է ազգին առաջնորդել դեպի ճշմարտության լույսը և կասեցնել կործանման ընթացքը: Բագրատ Սրբազանն այսօր առաջնորդում է այս տրամաբանությամբ՝ միավորել մարդկանց, տանել ներքին համերաշխության:
Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությունը, վախեցնել պատերազմներով և աղետներով: Նրանք, ովքեր խաբում են, մոլորեցնում, ահաբեկում մեր հայրենակիցներին, չեն կարող անպատասխան շարունակել իրենց գործը: Հանուն ինչի՞, հանուն նոր կորուստների՞ ու նոր աղետների՞։
Մեր հայրենիքին սպառնացող վտանգը չի սկսվում և առավել ևս չի ավարտվում միայն Տավուշով, իսկ օրակարգը միայն Տավուշի չորս գյուղերի մեր հայրենակիցների պայքարը չէ։ Սա ճշմարտության և արդարության, արժանապատվության շարժում է: Սա հասարակ մարդկանց, սովորական մարդկանց՝ իրենց սովորական ու նվիրական երզանքների մասին շարժում է։ Այս շարժումը բոլորիս մասին է, յուրաքանչյուրի մասին է։ Հենց այդ պատճառով այն չունի պարտվելու հնարավորություն։ Մի պահի բոլորը այս շարժման մաս են կազմելու. Սրբազանի «Մի խխունջվեքը» վերաբերում է ԲՈԼՈՐԻՆ և այն արդեն մտնում է բոլորի տները։ Մի թաքնվեք ձեր կոմֆորտի, գույքերի, նյութականի և մասնավոր շահերի հետևում»:
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը