Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում, բնակիչների մտահոգությունները չեն փարատվել. Հայտարարություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել․

«Երեկ ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում՝ ոչ միայն չփարատելով բնակիչների մտահոգությունները, այլ ավելին՝ կիրանցիներին հուզող հարցերը մնացել են անպատասխան, ինչը հերթական անգամ վկայում է, որ ՀՀ գործող կառավարությունը չունի քաղաքական հստակ և այլընտրանքային ռազմավարություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանելու նրանց կյանքի, գույքի ու սեփականության իրավունքը:

Իշխանությունը, միաժամանակ, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը:

Իշխանությունը սպառեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի, հետևաբար նաև՝ ՀՀ սահմանազատման ենթակա մնացած մարզերի այլ համայնքների բնակիչներին պետական անվտանգային երաշխիքներ տրամադրելու վերջին հնարավորությունը:

Սա հերթական փաստն է, որ ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում:

ՀՀ իշխանությունը մսխել է հայկական դիմադրողականության ռազմաքաղաքական, անվտանգային և դիվանագիտական զինանոցը, և իր անկարողությամբ, բարոյալքված, ստահոդ ու կեղծ տեղեկատվական հոսքերով, բացառապես փորձում է ինքնաարդարանալ՝ ի գին ՀՀ և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի:

Տավուշեցին, հետևաբար՝ Հայաստանի քաղաքացին, վաղուց պաշտպանված չէ:
Իշխանությունը կորցրել է վստահությունը իր քաղաքական վարքաբանությամբ, շարքային քաղաքացու կյանքի ապահովման սահմանադրական և բարոյական պարտավորությունը լիարժեք ձախողելու պատճառով:

Վերահաստատում ենք, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի»:

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Ինչպես պետք է լինի Փաշինյանի հեռացման իրական ճանապարհը․ քաղաքագետ Սրբազան շարժումն է որոշում նիկոլի ու նրա կնոջ տեղաշարժը և անելիքները․ Հենրիխ Դանիելյան Սադրիչ է, մեզնից չէ. Սրբազանն ու կողմնակիցները շարժվում են ՔԿ (video) Հացադուլի 41-րդ օրը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ՀՀ-ից մեկնեց Ֆրանսիա 10 հոգով հարձակվել են մեկի վրա, սկսել են խբել գլխին, էս ի՞նչ վիճակ է․ Սրբազան (video) Բաքուն ՄԱԿ–ի համաժողովում պատրաստվում է ՀՀ քարտեզը ներկայացնել ադրբեջանական տեղանուններով. Տաթև Հայրապետյան Սամվել Բաբայանը վերածվել է Նիկոլ Փաշինյանի էժանագին քարոզիչի․ Մեսրոպ Առաքելյան Աղոթք Սուրբ Խաչ եկեղեցում (video) Երևանում հրդեհվել է հայտնի տիկտոկեր «Լևոն Արքա»-ին պատկանող «Renault logan» մակնիշի ավտոմեքենան Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել ՔԿ-ի մոտ, ուր պետք է գնա Սրբազանի առաջնորդած երթը (video) Բագրատ Սրբազանը «X» սոցիալական ցանցում հաշիվ է բացել Ներկայի Հայաստանը որևէ ատրիբուտով այլևս պետության չի նմանի. փորձագետ Իրավաբանը Պետրոս Ղազարյանին հիշեցրել է, թե ինչպես է Փաշինյանը ոչ վաղ անցյալում գնահատել Պետրոսի «ջանքերը» ` նախկինների օրոք Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել եկեղեցու և ՔԿ-ի շենքի դիմաց Դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումները Ավելի լավ չէ՞ր մահացած ծնվեիր, մի սերունդ էլ հետդ փուռը չտայիր. Սամսոն Գրիգորյան Էս հատվածում ուշադիր ենք քայլում, որ պատահմամբ սահման չհատենք. Կիրանցի բնակչուհի Առաջին անգամ ենք տեսնում բարձրաստիճան հոգեւորականի, ում հետ հարաբերվելիս մեզ չենք զգում «հասարակ մահկանացուներ». Վիգեն Հակոբյան Մեր շարքեր թափանցում են մարդիկ, որոնց ձեռքերում հայտնվում են տարբեր տեսակի գործիքներ. Բագրատ Սրբազան Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան Պարո´ն փոխնախարար, զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավարի արձագանքը «Էնքան ասեցինք հեծանիվ չես քշում, գնաց հեծանիվ քշելու: Ասե՞նք գնա լողալու» Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում են Հրդեհ է բռնկվել 24 տոննա ամրանով բեռնված իրանական համարանիշներով բեռնատարում Այս պայքարը ձախողվելու իրավունք չունի. Դավիթ Անանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am