Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել իրավապահների կողմից NewDay.am և Oragir.News կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ։

«Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել նրան ու փորձել բերման ենթարկել:

Բազմաթիվ զգուշացումները, որ տվյալ անձը լրատվամիջոցի ներկայացուցիչ է և իր գործընկերների հետ այդ օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն է լուսաբանում, մնացել են անարձագանք: Քիչ ուշ օպերատորին ազատ են արձակել:

Նույն օրը Երևան-Թբիլիսի ճանապարհի Լոռու մարզի Դսեղ գյուղի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիան ցրելիս ոստիկանները խոչընդոտել են այդ գործողությունները լուսաբանող՝ Oragir.News կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը․ հրելով գցել են լրագրող Անի Ներկարարյանին, որը վնասվածք է ստացել, իսկ օպերատոր Զավեն Օհանյանը ստիպված է եղել դադարեցնել նկարահանումը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում հայ-ադրբեջանական շփման գոտում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների դրսևորած անհիմն ագրեսիվության և սանձարձակության, ոչնչով չարդարացված բռնությունների առնչությամբ։ Ընդամենն օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, նման միջադեպի կապակցությամբ ընդունված հայտարարության մեջ մենք նշել ենք, որ ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել բողոքի ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Ընդգծել ենք նաև, որ այդ ամենը, որպես կանոն, մնում է անպատիժ։ Մենք վերահաստատում ենք նախորդիվ բարձրաձայնված մեր պահանջները՝ անհապաղ ծառայողական քննություն անցկացնելու և իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ուժային կառույցների՝ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների արատավոր պրակտիկան բացառելու վերաբերյալ։

Ի լրումն պահանջում ենք ՀՀ կառավարությունից քննարկում կազմակերպել ուժային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ վերոհիշյալ խնդիրները լուծելու, լրագրողների իրավունքների խախտումները կանխարգելող որոշումներ կայացնելու, ապօրինի բռնությունները դադարեցնող գործուն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երեվանի մամուլի ակումբ մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ Գորիսի մամուլի ակումբ»։

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը. «Գեղարդ» հիմնադրամ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են հանրային դաշտից ընդհանրապես կտրել. Պաշտպան Ադրբեջանամետ «թաղապետի» հակահայկական արկածներն Ուկրաինայում «Ես էլ կարող եմ ասել՝ իրենք էլ «ուռել» են». Գևորգ Պետրոսյան Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ Արթուր Խուդինյանն հունից դուրս եկավ. լարված իրավիճակ Ջրահեղձ եղած կոմպոզիտորի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն Երևանի մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ Տղե՛րք, Նիկոլի հեծանիվի վրա չե՛ք տեղավորվելու․ Դավիթ Սահակյանց (video) Ես Ամենայն Հայոց Կաթողիկոսից ներողամտություն եմ խնդրում․ Արամ Հարությունյան (video) Սրբազանը ծաղրում է Քյարամյանին (video) ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ․ «Քո խնդալու վախտը կգա, պարո’ն Խուդինյան», «Ընչի՞ ես տոշկել իմ վրա» (video) «Հայր սուրբ», «Հայր սուրբ» ասելով ծեծել են ինձ․ բերման ենթարկված Դանիել սարկավագ. video Հենց հիմա ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին․ Պարույր Հայրիկյանը՝ ոստիկաններին. video Ի՞նչ է ասել Էդմոն Մարուքյանը՝ Բագրատ Սրբազանի հետ զրույցում. video «Դըխկ» մականունով փոխոստիկանապետին և հազարավոր ոստիկաններին հետևում են հայելիները Փաշինյանի անկարգությունների ժամանակ, ոստիկանի գլխարկը հանում էին, թքում մեջը, չէին վիրավորվում. video Անգամ անշնչությունն ինձ ետ չի պահի Սրբազան պայքարից․ քաղաքացի (video) Նիկոլի կողքը մնացել են Էրդողանի եթիմներն ու Սորոսի ճտերը․ Խաչիկ Մանուկյան (video) Նիկոլն ու իր կինը խելագարվելու են․ Արամ Հարությունյան (video) Ոստիկանի լկտվի պահվածքը Գևորգ Պետրոսյանի դեմ․ նրան խմած անվանեցին (video) Ջերմաստիճանը կբարձրանա Տնտեսական աճի պատկերն աղճատված է Ի՞նչ է ասել Էդմոն Մարուքյանը՝ Բագրատ Սրբազանի հետ զրույցում (video) Երևանում վրացական համարանիշներով «DAF»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա հիվանդանոցում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am