«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն

«Փաստ» օրաթերթը գրում է.


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թ. հուլիսի 16-ին, սակայն նշվում է, որ կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ կարգավորումներ վերանայելու, ինչպես նաև նոր կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն: Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը, ինչն իր հերթին հանգեցնում է հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցման, որի պայմաններում բացառված չէ տեսալսողական մեդիածառայություն մատուցող օպերատորի (մուլտիպլեքս օպերատորի, ցանցային օպերատորի) կողմից տվյալ տեսալսողական ծրագրի հեռարձակումը, հետևաբար վերջինս բացառելու անհրաժեշտությունից ելնելով, որպես զսպող մեխանիզմ՝ այս նախագծի միջոցով առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ:

Մասնավորաբար՝ վերանայվել է Կարգավորող մարմնին վերաբերող գործառույթը, որը վերաբերում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկմանը: Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետնանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին: Վերանայվել է հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները, մասնավորապես առաջարկվող փոփոխությամբ հեղինակազորման և լիցենզիայի կասեցման պայման կարող է հանդիսանալ նաև համապատասխան ընդունված ստանդարտներին չհամապատասխանող տեխնիկական միջոցներով հեռարձակողի կամ օպերատորի գործունեությունը, որը կարող է տեխնիկական խոչընդոտներ ստեղծել Հայաստանում օրինական գործող ռադիոհաճախականություններ օգտագործող այլ սուբյեկտների գործունեության համար:


Նախագծով առաջարկվում է նաև համապատասխան իրավական հիմքեր ստեղծել՝ ցանցային օպերատորներին անվճար տարածման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը տարածելու պարտավորության պայմանների վերաբերյալ, քանի որ գործող օրենքում օպերատորների կողմից ծրագրերը տարածելու համար բացառություն նախատեսված չլինելու դեպքում, գործնականում հնարավոր է առաջանան այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են հանգեցնել օպերատորների՝ օրենքով նախատեսված պատասխանատվության՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ օրենքի 58-րդ հոդվածով նախատեսված դրույթները տարածվում են նաև ցանցային օպերատորների վրա այնքանով, որքանով կիրառելի են:

Նախագծով առաջարկվող կարգավորման արդյունքում գործնականում կբացառվեն տարընկալումները և կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Բաբայան Սամվե՛լ, մտիր էդ ծակդ․ Նաիրա Զոհրաբյան (video) Իշխանությունը տանում են Նիկոլի տակից․ ակցիա Կառավարության դիմաց (video) Մեր ֆոնդը 36 միլիարդ է․ ու՞ր են անհետանում թոշակառուների փողերը (video) Առաջիկայում իրավիճակն այնպես է փոխվելու, որ զարմանաք․ Նաիրի Հոխիկյան (video) Անահիտ Ավանեսյանն արձագանքում է ՔՊ-ի ներսից հարձակումներին (video) Կառավարության դիմաց իրավիճակը լարվեց․ ստու՛մ ես Աննա Վարդապետյան․ Սևազգեստ մայրեր (video) Ականազերծվում, հանձնվում են թշնամուն ամենազորեղ, պաշտպանված շրջանները․ Դավիթ Շահնազարյան (video) ՇՏԱՊ․ Բագրատաշենի մաքսատանը տեռոր է․ մարդկանց թույլ չեն տալիս մտնել Հայաստան (video) Նիկոլը չկարողացավ երկար թաքցնել ռուսական գաղտնիքը (video) ՀՐԱՏԱՊ․ Նիկոլենք կեղծում են քաղաքացիների ձայնագրությունները․ Նաիրա Զոհրաբյան (video) Ծայրը ծայրին հազիվ հասցնող քայլիստների բարեկամները շատ են հարստացել վերջին 3֊4 տարում․ Գագիկ Համբարյան Շրջիկ երաժիշտներին չեն թույլատրի Երևանի կենտրոնական հատվածներում նվագել Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից․ Ոսկան Սարգսյան Ընդամենը մի քանի քայլ է պակաս կարևոր հաղթանակից․ Սուրեն Պետրոսյանը՝ Սոթքում (video) Արսեն Թորոսյանի մոտ ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև. Տեր Գաբրիել քահան Վարդանյան Հուզիչ տեսարան․ Հայաստանի սահմանագլխին երգում ենք ՀՀ օրհներգը (video) Սևազգեստ մայրերը կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում Ես թքա՛ծ ունեմ դրանց վրա․ մեր գյուղը, որ չկա՛, մենք ու՞մ ենք պետք․ իջևանցի (video) «Խոպանչի» մարզպետին ուղարկելու ենք իր գործերին․ Գառնիկ Դանիելյանը՝ Սոթքում (video) Երեքն էլ պետության ղեկավար են նշանակվել ու բերել գրեթե նույն արդյունքները․ վերլուծական Փաստաբաններին անասելի հարկերով ծանրաբեռնելը դիտում են սոսկ պարգևավճարի աղբյուր, և թքած թե համակարգային ասպեկտով դա ինչ հետևանքների կհանգեցնի․ Դանիելյան Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29 հյուրընկալող երկիր ճանաչելու որոշումը. Լեմկինի ինստիտուտ Մի ժամ հետո ստեղ էլ ապագա կա՛, բայց ի՞նչ ապագա՛․ Սոթքի բնակիչ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am