Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ մասում՝ Կիրանցի հատվածում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում, Երեւանում ակցիաներ են կազմակերպվում: Տավուշցիներն ասում են՝ դեմ ենք միակողմանի զիջումներին, դրանք անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծում, պահանջում են սահմանազատումն իրականացնել սահմանի ողջ երկայնքով` փաթեթային։ Մարզերում բողոքի ակցիաներ իրականացնողներն էլ իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիներին, բացի այդ՝ փորձում կանխել հետագա զիջումները, որոնք, ըստ կողմերի հրապարակած աշխատանքային ուղեցույցի, առաջիկայում լինելու են անկլավների եւ էքսկլավների տեսքով։ Եվ, առհասարակ, չի երեւում, թե Ադրբեջանի պահանջները որտեղ են կանգնելու:

Մի կողմից՝ Կիրանցում ճանապարհ փակած տավուշցիերը՝ եկեղեցու սպասավոր Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, անկոտրում չեն լքում հայրենի «խրամատը», դիմադրում են կարմիր եւ սեւ բերետավորների ճնշումներին, կուլ չեն գնում իշխանության քարոզչամեքենայի արտանետած կեղտոտ եւ ստահոդ քարոզչությանը՝ այդպիսով համաժողովրդական շարժման նոր ալիք բորբոքելով, մյուս կողմից՝ իշխանությունը շարունակում է իր սեւ գործը, արդեն իբրեւ թե հասցրել են սահմանազատել-սահմանագծել Բաղանիսից Ոսկեպար ընկած հատվածը: Իսկ իրականում` Ադրբեջանն իր ուզած վայրերում սյուներ է տնկում, եւ ամեն ինչ ընթանում է մեր թշնամի պետության ցանկությամբ:

Ապրիլի 19-ին ՀՀ կառավարության եւ ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության ու քարտեզների համաձայն՝ Հայաստանը բացառապես զիջողի դերում է, եւ Ադրբեջանը ոչինչ չի վերադարձնելու, իսկ ապրիլի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ներկայում ոչ միայն սահմանազատում է արվում, այլ նաեւ՝ սահմանագծում։ Այսինքն՝ Տավուշի այդ հատվածը համարելու են սահմանագծված՝ առանց Բերքաբերի հողերը վերադարձնելու։
Բագրատ սրբազանը Կիրանցում, լրագրողների հետ զրույցում, երեկ հակադարձեց իշխանական «տեղեկատվական գրոհին»՝ վստահեցնելով, որ համաժողովրդական շարժումը չի մարելու։ «Մարելը կտեսնեք՝ ինչպես կմարեք, սա ժողովրդային շարժում է»,-ասաց Բագրատ սրբազանը՝ չմանրամասնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջիկա ծրագրերի մասին։

Կան տեղեկություններ, որ շարժումն առաջիկա օրերին հնարավոր է տեղափոխվի Երեւան: Եթե իշխանությունները չլսեն կիրանցիների պահանջը եւ չհրաժարվեն միակողմանի զիջումների մտադրությունից, ապա պայքարը դուրս կգա Տավուշից, եւ արդեն Երեւանում կշարունակեն պայքարը, քանի որ ազգակործան որոշումներն ընդունող խումբը Երեւանում է: Հայաստանի տարբեր մարզերից այս օրերին այցելում են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու պայքարողներին, մեծաթիվ խմբեր պատրաստակամություն են հայտնել՝ համատեղ քայլերթով շարժվել Երեւան եւ պայքարը շարունակել Հանրապետության հրապարակում: Քաղաքական օրակարգ ձեւակերպել՝ իշխանափոխության հստակ պահանջով: Խոստանում են շարժման առաջնորդի մասին հայտարարել, ապագա վարչապետի թեկնածուի մասին՝ նույնպես։

Տավուշցի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ առաջին օրվանից պայքարի առաջնագծում է, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովուրդն ինչ որոշում կայացնի, ինքը ժողովրդի կողքին է։ «Ես իմ հողի համար եմ պայքարում, ես որոշում չեմ կայացնում, հողը պահում եմ, որ թուրքը չգա՝ հորս, եղբորս գերեզմանը պղծի։ Իմ պայքարն այլ քաղաքական նպատակ չի հետապնդում»,- ասաց Մախսուդյանը։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով արդեն մի քանի շաբաթ է՝ ժամանակավոր բնակություն է հաստատել Ոսկեպարում եւ շարժման ակտիվիստներից է, երեկ չհերքեց, որ շարժումը Տավուշից դուրս է գալու․ «Անպայման դուրս է գալու, անպայման, մանրամասներ եկեք չասեմ, բայց այսօր-վաղը դուք հստակ կիմանաք դրա մասին, ու լինելու է շատ հստակ, շարունակական, այսպես չի մնալու։ Կուզեք՝ համարեք սա առաջին փուլ, բայց լինելու է նաեւ երկրորդ փուլ, որի մասին շուտով կիմանաք։ Կարող եմ ասել միայն, որ շարժումը ոչ թե լինելու է ապրիորի, այլ, ինչպես ի սկզբանե է ձեւավորվել՝ առաջնորդվելու է մեր կողմից, թե ինչ ընդլայնումներ կունենա, դա արդեն հարցի մյուս կողմն է»: «Մեր կողմից» ասելով ո՞ւմ նկատի ունեք։ «Իմ, Բագրատ սրբազանի, Գառնիկ Դանիելյանի եւ այլն»։

Ճի՞շտ են տեղեկությունները, որ մայիսի 2-ին եք պատրաստվում շարժումը «բերել» Երեւան։ «Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ, թե ով է այդ օրվա մասին խոսել․․․ Մենք գործընթացներին ենք հետեւում, դրանք այնքան արագ են զարգանում, որ հստակ օր, ժամ հնարավոր չէ ասել։ Իրականում, հստակ որոշում չկա, թե ինչպես է դա արվելու, մի բան է հստակ, որ եթե պահանջները չեն բավարարվում կարճ ժամանակում, իշխանությունն իր գործը շարունակում է անել, ինչ-որ փուլից գործողություններն այնպես պետք է փոխվեն, որ դրանք շատ ավելի վճռական լինեն ու արդյունավետ»։ Պետրոսյանի գնահատմամբ՝ շարժումն ընդլայնվում է, նա հորդորում է՝ ճանապարհ փակողների թվով չդատել․ «Ակնկալիքներն են մեծ, պրոցեսին մասնակցել ցանկացող մարդկանց թիվը շեշտակիորեն մեծացել է, որքան էլ փորձեն ցույց տալ, որ շարժումը մարել է, պրոցեսը կանգնած է, ճիշտ հակառակն է` պրոցեսը շարունակվելու է ու հասնելու է տրամաբանական ավարտին»։ Քաղաքագետի խոսքով՝ լիդերի հարց էլ չի քննարկվել․ «Պրոցեսը պետք է լեգիտիմացնի անձին, ոչ թե մենք պետք է անձին պարտադրենք հասարակությանը»: Լինելու են խաղի հստակ կանոններ, որոնց մասին կհայտարարվի․ «Պրոցեսը չի վերածվելու խմբային շահի սպասարկման, չի կուսակցականացվելու, շարժումը լինելու է ազգային, ովքեր կընդունեն այս կանոնները, խնդրեմ՝ բոլորը տեղ կունենան, սա իմ, Բագրատ սրբազանի, Գառնիկ Դանիելյանի պայքարը չէ, սա ազգային պայքար է, «մենք»՝ նկատի ունեմ շարժումը, այստեղից չենք շարժվում վարչապետի թեկնածուով կամ այլ ձեւակերպումներով, նման հարցեր բացարձակապես չեն քննարկվել։ Սա ազգային պայքար է»։

ՀԳ․ Շարժումը չմարելու ապացույցներից մեկն էլ թերեւս այն է, որ երեկ Փաշինյանը որոշել էր ընդունել մի խումբ կիրանցիների՝ գուցե հերթական խոստումների փաթեթը «ծախելու» եւ նրանց պառակտելու համար»:

դիտվել է 274 անգամ
Լրահոս
Բոլորս համոզվելու ենք, որ Աշոտյանի դեմ գործը ոտից գլուխ շինծու է. պաշտպան Ազգուրաց ռեժիմն այս անգամ ևս խեղաթյուրեց իրականությունը՝ Արցախն ու արցախցիներին ներկայացնելով որպես բեռ. ՀՅԴ Արցախի ԿԿ ՀՀ-ն վերածվել է հակապետության․ Բելառուսի մասին հայտարարությունը դրա վառ դրսևորումներից է․ փորձագետ Հիմա սա պատերա՞զմ է սեփական ժողովրդի դեմ, թե՞ ոչ. Բագրատ Սրբազան Իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում Մայր Աթոռի վարկաբեկման համար Երևան-Սևան ճանապարհի պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությունը կենդանի պшտանդ է մնացել և ապահովել բնակչության դուրս բերումը. Շահրամանյանը՝ Փաշինյանին Փաշինյանը լավ գիտի, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը․ մենք մենակ էինք մնացել․ Արցախի նախագահ Ինչո՞ւ են «անվերջ աղմուկ» բարձրացնում ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ իրենց հայտարարություններով․ Զախարովան՝ Փաշինյանին Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան․ «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցություններ Արցախցիները իրավունք ունեն մասնակցելու ցանկացած շարժման, որը որ նախընտրում են. Սամվել Շահրամանյան Բաղրամյան պողոտայից ձերբակալված Տեր Սամվել վարդապետն ազատ է արձակվել. փաստաբան․ news.am Քրեական հեղինակություն Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին, կյանքից զրկել են 2 հոգի, նրանց վարձել են. ArmLur Երևանում գողը տանիքից փորձել է պարանով մտնել տուն, սակայն վայր է ընկել․ նա հոսպիտալացվել է Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ․ Հետք Երևանում «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք Քենիայից ժամանած Սարգսյան եղբայրներն ազատ արձակվեցին․ պաշտպան Սյունիքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր «Փորձեցի օգնել, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»․ Ինչ է պատմում մահացած տղայի ընկերը Նիկոլը չկարողացավ uադրել ՌԴ-ին, հիմա փորձում է Լուկաշենկոյին uադրել, թեպետ Լուկաշենկոյին հասնում է. Աշոտյան Իմաստազրկված է խորհրդարանում մնալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Խավարած հոգու դրսևորում է, երբ մարդ, անգամ իշխանությունը ձեռքին, կրկին թշնամի է փնտրում յուր տան մեջ․ Տարոն Սիմոնյան Մասիսի ՁՊՎ-ում պահվում է Բաղրամյան պողոտայից տարված 3 անձ. Նրանց «կարել են» անկարգության մասնակցի հոդված Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Զավեշտ է. այ' մեռելների հետ սելֆի լինող, դաշնամուր չալող խղճուկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am