«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արսենի հորաքույրը իմ քեռու կինն է: Միասին հավաքույթի էինք մասնակցում, այդտեղից էլ սկսվեց մեր ծանոթությունը: Ծնողներս չհամաձայնեցին, որ Ջերմուկի աղջիկը Բալահովիտ հարս գնա, և մենք փախանք: Իսկ 10 օր հետո մեծ հարսանիք արեցինք»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Մանուշակը՝ Արսենի կինը:

Ձայնի մեջ ժպիտ ու ջերմություն եմ որսում, այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ նա սիրելի ամուսնու մասին է պատմում: «Երկուսս էլ ուսանող էինք Երևանում, երբ ծանոթացանք: Նա՝ առևտրախոհարար, իսկ ես՝ քիմիական լաբորանտ մասնագիտություններ էինք ուսումնասիրում»: Արսենի և Մանուշակի ընտանիքում ծնվում են նրանց տղան ու երկու աղջիկը, ընդ որում՝ կրտսեր դուստրը այն ժամանակ, երբ հայրիկը մասնակցում էր Արցախյան առաջին պատերազմին: Արսենն իր կյանքի հինգ տարին՝ 1989-1994 թթ., նվիրել է հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի պաշտպանությանը: Մեկ գիրք կարելի է գրել հենց այդ ժամանակաշրջանի մասին: Մասնակցել է Վայքի մի շարք գյուղերի, Իշխանասարի, Արծվաշենի, Տավուշի մարզի, Շուռնուխի և այլ գյուղերի ու շրջանների համար մղվող մարտերին:

Լաչինի միջանցքի «Կոբրայի» պաշտպանության մարտերի ժամանակ գրավել Ղոչազ լեռը և համանուն գյուղը: Այդ կռվի ընթացքում վիրավորվել է գլխի և կրծքավանդակի շրջանում, ստացել հաշմանդամության 2-րդ կարգ: Ապաքինվելուց հետո շարունակել է պատերազմել: 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Վարանդայի պաշտպանությանը: 1994 թվականին մասնակցել է Օմարի լեռնանցքի մարտերին: Անմասն չի մնացել նաև Ապրիլ յան պատերազմից: Կինն ասում է՝ ամուսինն իր ամբողջ կյանքում Արցախն է պաշտպանել, Շուշի ազատագրել: «Ու վերջում Արցախն այսպես եղավ: Խելագարվելու է այն, թե ինչ կատարվեց մեզ հետ, մեր երեխաների ու մեր ազգի հետ»: Ուղևորվում ենք երջանիկ օրեր: Տիկին Մանուշակը նշում է՝ իրենց կյանքում երջանկության կողքին նաև դժվարություններն էին քայլում:

«Բայց ամեն ինչ կարողանում էինք հաղթահարել: Այնպես ստացվեց, որ Աբովյան քաղաքում մեր տունը վաճառեցինք: Այդ տարիներին, ինչպես շատերը, մենք ևս գումար էինք ներդրել բիզնեսի մեջ, ու ինչ-որ բան այնպես չստացվեց: Արսենը միշտ նեղսրտում էր դրա համար: 2018 թ.-ից սկսեցինք մեր սեփական տան կառուցումը: Նրա երազանքն էր, որ իր երեխաները, թոռները ապրեն այդ սեփական տանը»: Բայց, ավաղ, պատերազմը խանգարում է Արսենին լիարժեքորեն իրագործել իր երազանքը: «Հոկտեմբերի 1-ին մեկնեց մարտադաշտ, տունը չէր հասցրել վերանորոգել, ասացի՝ մեզ այսպես թողնում ես ու գնա՞ս: «Ոչինչ, Մա՛ն ջան, ես կգամ ու ամեն ինչ կսարքեմ»: Այդ երազանքով մեկնեց մարտի դաշտ: Տան վերանորոգումը մեր որդին ավարտեց: Մեզ ով տեսնում էր, ասում էր՝ սիրահարները եկան: Երևանում էի աշխատում, մինչև հասնում էի Աբովյան, երևի քսան անգամ զանգում էր, հետաքրքրվում էր, թե որտեղ եմ: Ինձ թագուհու նման էր պահում, ասում էր՝ թագուհու ոտքերը չպետք է գետնին կպնեն:

Թող բոլոր զույգերը մեր նման սիրով լինեն իրար հետ: Անսահման բարի էր: Իր վերջին գումարը կարող էր տալ ընկերոջը: Երբ ասում էի՝ ախր քո վերջին գումարն էր, արձագանքում էր՝ իրեն շատ էր պետք: Բարության տիպար էր, շահամոլ չէր, իր ունեցածով կիսվում էր բոլորի հետ: Երբեմն հանդիմանում էի իրեն բարության համար, ասում էր՝ «ոչինչ, աշխարհում մեռնել կա»: Գերազանց հայր էր: Իրենից հետո մեր տղայի ընտանիքում երրորդ երեխան ծնվեց, մեր որդին նրան անվանակոչեց Արսեն: Երբ դեռ որդին չէր ծնվել, ասում էր՝ մա՛մ, ես պետք է տուն մտնեմ ու Արսեն կանչեմ»: 2020 թ. հոկտեմբերի 1-ին Արսենը Աբովյանի երկրապահ կամավորականների միության անդամների հետ մեկնում է Ջրական: «Անցել էր բոլոր պատերազմների միջով, բազմաթիվ վիրավորումներ ունեցել: Ինձ ասում էր, որ այս մի պատերազմին չի գնա. «Խոստանում եմ, որ չեմ գնա: Ինչքան գնացել եմ, հերիք է»: Այդ օրերին պատրաստվում էր տանը գործ անելու: Բայց զանգ է ստացել, չգիտեմ, թե ում զանգից հետո որոշում է մեկնել:

Փոքր աղջիկս զանգեց՝ մա՛մ, պապան պատրաստվում է: Ինձ ասաց, որ չի գնում պատերազմ, ուղղակի խումբ է տանում Սիսիան՝ հասցնեմ տղաներին այնտեղ ու վերադառնամ»: Տասն օր է տևել Արսենի պատերազմը: Այդ ընթացքում ընտանիքը նրա հետ կապ չի ունեցել: Արսենը զոհվել է հոկտեմբերի 10-ին Լաչինի շրջանում: «Տղայիս հայտնել էին, որ «Ուրալը» շրջվել է, պայթել. «Պապադ այդ մեքենայի մեջ էր, հիմա չկա»: Բալահովիտի տղաների որդիներով մի քանի մեքենայով ճանապարհ են ընկնում Արցախ, հասնում Ջրական: Տղաս իր ձեռքով է դուրս բերել հայրիկին»: Տիկին Մանուշակին մեր զրույցի ավարտին ասացի՝ անսահման սիրո մասին է լինելու այս պատմությունը ու նաև հավատի, որ նման սերեր կան: Եվ նրա համար վստահաբար հազարապատիկ անգամ ավելի բարդ է եղել կյանքը շարունակել ու փորձել ուժ գտնել:

«Արսենը շատ ուժեղ մարդ էր, ինձ էլ միշտ ասում էր՝ դու իմ թիկունքին կանգնի: Հիմա ինքն իմ թիկունքին չէ, բայց պետք է ավելի ուժեղ լինեմ: Մի պահ շատ էի կոտրվել, բայց նայում էի մեր երեխաներին ու ասում՝ երեխաներին միայնակ թողնել չեմ կարող, իր ստեղծածը կիսատ թողնել չեմ կարող: Ամեն ինչ անում ենք այնպես, ինչպես Արսենը կուզեր: Նիվա մակնիշի մեքենա ուներ, որը հիմա մեր բակում կանգնած է: Երբ նույն մակնիշի մեքենա եմ տեսնում, երբեմն ինձ թվում է, թե ինքն է եկել, անկախ ինձանից առաջ եմ գնում: Ինձ համար նա կարծես ողջ լինի, ես իր հետ զրուցում եմ: Այնքան պայծառ հիշողություններ ունեն բոլորն իրենից, ամեն զրույցի ժամանակ պարտադիր իր մտքերն ենք մեջբերում, ասում՝ Արսենն այսպես էր անում, Արսենն այնպես էր ասում: Նոր տարուն և իր ծննդյան օրը ամբողջ հարազատությունը մեր տանն է հավաքվում, որովհետև Արսենն այդպես էր սիրում:

Այնքան համեղ էր պատրաստում, անգամ երեխաներն էին ասում՝ պապա՛, այսօր դու ես պատրաստում ճաշը: Տարբեր ռեստորաններում է աշխատել, ոսկե ձեռքեր ուներ: Արսենը հրաշալի հայր էր իր երեխաների համար, անկրկնելի ամուսին ինձ համար և հոգատար զավակ իր ծնողների համար»: Հ. Գ. - Արսեն Կարապետյանն արժանացել է բազմաթիվ մեդալների Արցախյան առաջին պատերազմից հետո: Պարգևատրվել է Արցախի և Հայաստանի «Մարտական ծառայություն» մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Անդրանիկ Օզանյան», «Ծովակալ Իսակով», «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական մեդալներով և «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, Արցախից՝ «Մայրական երախտագիտություն» մեդալով, Երկրապահ կամավորական միության կողմից՝ «ԵԿՄ 20 տարի» հոբել յանական, «Հայրենիքի պաշտպան», «Եռասերունդ երկրապահ» հոբել յանական մեդալներով, «Հայաստանի երկրապահ» և ԵԿՄ «Կոտայք գումարտակ» հուշամեդալներով, ՀՀ ՆԳՆ «Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ 10-ամյա հոբել յանական մեդալով և «5րդ բրիգադ 20 տարի» հոբել յանական հուշամեդալով:

ՀՀ նախագահի 2021 թ.-ի սեպտեմբերի 14-ի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Բալահովիտում հուշարձան է կառուցվել՝ ի հիշատակ Արսեն Կարապետյանի: Հուղարկավորված է Աբովյանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Սիսիանի նախկին ոստիկանապետին հարկադրաբար մերկացնելու դեպքը նոր ընթացք է ստանում․ Armlur Շղթայական ավտովթար․ բախվել են Opel Zafira»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը լրագրող է Վաղը կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» նախնական դատալսումները Խաղաղության պայմանագրի կնքումն առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության անհնար է․ Ալիև Շատ կարճ ժամանակ ունենք, որ վերջնականապես ազատվենք այս չարիքից, և դա տեղի ունենալու է «Դուք վճարում եք, որ ձեզ ստեն, խաբեն, վախեցնեն, մոլորեցնեն»․ Բագրատ Սրբազանը՝ Հանրային հեռուստաընկերության գործելաոճի մասին Հունիսի 9-ին կներկայացնենք շարժման ամբողջ նպատակը, քայլերը. Բագրատ Սրբազան Ադրբեջանը մզկիթներ է կառուցում օկուպացված Արցախում Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար․ Ալիև Հ1֊ի կեղծարար լրագրող Տաթևն է "Կիստուկ" Հովիկը Նիկոլի ու Էլչիբեյի նմանությունը չի տեսնու՞մ ՄԱԿ-ի ԱԽ-ում հինգ նոր ոչ մշտական ​​անդամ է ընտրվել Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ը. ամբողջ դիզվառելիքը թափվել է Արմավիրից դեպի Հացիկ գյուղ տանող ճանապարհին «ԳԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու գլխիվայր հայտնվել դաշտում Պատուհանից ընկած 8-ամյա երեխայի վիճակը ծանր կայուն է, վերջին 1 ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած 7 երեխա Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը․ ՌԴ փոխարտգործնախարար Գեղարքունիքի բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է Իշխանությունները չգիտեն՝ արդյո՞ք ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզները համապատասխանում է Ալմա-Աթայի հռչակագրին Ալիևը օկուպացված հայկական Շուշին կապել է Միջին միջանցքի հետ «Մենք չպետք է ուշացնենք ուկրաինական բանակի մատակարարումները». Սթոլտենբերգ Հայաստանի հետ հարաբերությունների խզման մասին խոսք չկա․ Միխայիլ Գալուզին Թույլ չենք տալիս ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային, Կրեմլին. Բայդեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am