Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում

yerkir.am-ը գրում է. Անդրկովկասում սկսվում է նոր շախմատային աշխարհաքաղաքական պարտիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ելույթ ունենալով Հունգարիայում ընթացող պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի (Conservative Political Action Conference, CPAC) բացման արարողությանը, ինտրիգային հայտարարություն է արել: Նրա խոսքով՝ «Վրաստանը շուտով կդառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ» եւ «կկարողանա զգալի ներդրում ունենալ Եվրամիության ամրապնդման, կայուն արժեքների վրա հիմնված Եվրոպայի կառուցման գործում»: Ինտրիգն այստեղ այն է, որ բառացիորեն նախօրեին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Վրաստանի վերաբերյալ՝ Եվրախորհրդին կոչ անելով երկրի համար չբացել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցույոթւնները, քանի դեռ օրակարգում է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը։ Թբիլիսիի իշխանությունները 2023 թ-ի մարտին զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին հետ կանչված այս օրինագծի կրկնակի նախաձեռնումը պատճառաբանել Վրաստանում արտասահմանյան դոնորների կողմից արմատական խմբերի եւ կուսակցույթունների գաղտնի ֆինանսավորումների ավելացումով՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։ Բանաձեւում նշվում է․ «օրինագիծն անհամատեղելի է ԵՄ արժեքների եւ ժողովրդավարական սկզբունքների հետ, հակասում է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հավակնութոյւններին, վնասում է Վրաստանի միջազգային հեղինակությանը եւ վտանգում երկրի եվրատլանտյան ինտեգրումը»:

Այդ կապակցությամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարը որոշել է այսպես կոչված «հայեցակարգային ուղղում» կատարել։ Նրա խոսքով՝ Թբիլիսին «պայքարում է «գործակալապետության» դեմ՝ պաշտպանելով եվրոպական գաղափարը, որը հիմնված է ազատության, հավասարության, թափանցիկության եւ ճշմարտության վրա»՝ ակնարկելով, որ խոսքը միայն ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից կառավարվող գործակալների մասին չէ: Նրա խոսքով՝ «պարադոքս է, բայց ընդդիմությունը կանգնած է անթափանցիկության, խավարի կողքին այն ֆոնին, երբ մոտ ժամանակներս Եվրամիությունն ինքը շատ ավելի կոշտ կընդունի արտասահմանյան ֆինանսավորման մասին օրենքը»: Այդ պատճառով, ըստ Կոբախիձեի, «օտարերկրյա գործակալների մասին օրենքը կօգնի պահպանել Վրաստանի ինքնիշխանությունը եւ կապահովի մերձեցում Եվրամիության հետ, այլ ոչ թե կվնասի այդ գործընթացին»։ «Եթե մենք չպաշտպանենք պետության ինքնիշխանությունը, -- ընդգծում է նա, - մեզ հետ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ։ Այսօր Վրաստանն ավելի վատ վիճակում կլիներ, քան Ուկրաինան 2022 թ-ին»։ Նա կարծում է՝ օրենքի ընդունումը կխանգարի «մեկ անգամ եւս գունավոր հեղափոխություն» կազմակերպելու փորձերին։

Բայց հիմա Թբիլիսին հարցը կատեգորիկ է դնում՝ ով է ում ավելի շատ պետք՝ Վրաստա՞նը Եվրոպային, թե՞ հակառակը։ Տվյալ դեպքում խոսքը քննարկման հարթությունում չի տարվում այն մասին, թե, այնուամենայնիվ, որ քաղաքակրթությանն է պատկանում Վրաստանը՝ եվրոպական, թե ասիական։ 2023 ի դեկտեմբերին Կոբախիձեն, խոսելով ԵՄ-ում Վրաստանի թեկնածուի կարգավիճակ ստանալու գործնական օգուտների մասին, նշել էր՝ «չկա որեւէ կոնկրետ, շոշափելի օգուտ՝ կապված ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակի հետ ֆինանսկան եւ տնտեսական առումով», եւ որ «դա կարեւոր քաղաքական ուղերձ է»։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին կապում են ԵՄ-ի նախաբազուկին, որպեսզի նեղացնեն նրա հնարավորությունները՝ մասնակցելու ոչ միայն տարածաշրջանային այլ ինտեգրացիոն գործընթացներին։ Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ դժգոհություն են դրսեւորում Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ «Վրացական երազանքի» վարած արտաքին քաղաքականությունից, իսկ այժմ նրանք մտադիր են տարածաշրջանում ստեղծել «Վրաստան - Հայաստան ժողովրդավարական դաշինք»՝ այն հակադրելով «ավտորիտար, բայց ինքնիշխան Ադրբեջանին»։ Պատահական չէ, որ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն զգուշացրել է՝ «ԵՄ-ն պատրաստվում է համաշխարհային պատերազմի»։ Այսինքն՝ ստացվում է, որ Բրյուսելը, Թբիլիսիին կոչ անելով «վերադառնալ եվրոպական ուղի եւ չոգեշնչվել Մոսկվայից», նրան պատերազմի է կանչում։

Մի խոսքով, ըստ The Heritage Foundation-ի, Վրաստանում «շատ բան է սկսել եռալ ու այնպես եփել, որ արժանի է ուշադրության»։ Այն ժամանակները, երբ ԱՄՆ-ն եւ նրա արեւմտյան գործընկերները Վրաստանի կերպարն էին նկարում որպես «տարածաշրջանում փոքր եւ միակ ժողովրդավարություն», անցել են։ Իսկ նրա ներկայիս քաղաքական գործիչների հայտարարութոյւնները, որոնք «կառուցված են ազատության եւ ազատականության առումով», դառնում են ընդամենը բուտաֆորիա, որը քողարկում է տարածաշրջան պատերազմ բերելու ձգտումը՝ Ռուսաստանի հետ դիմակայության գործոնն «առաջին պլան բերելու» համար։ Նման պայմաններում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, «Կոբախիձեն հայրենիքում հանդես է գալիս որպես մեծ շախմատիստ, քանի որ Վրաստանի բազմադարյա պատմության մեջ շախմատը աշխարհաքաղաքական խաղ է»: Նրա խոսքով՝ «ազգային ինքնության եւ մշակույթի պահպանումն իսկապես շախմատային գրոսմայստերի վարպետությունն է»:

Սակայն նոր «շախմատային աշխարհաքաղաքական պարտիան» Անդրկովկասում դեռ նոր է սկսվում։ Նրա գլխավոր մասնակիցների գլխավոր քայլերը դեռ առջեւում են։

 

Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյան

դիտվել է 572 անգամ
Լրահոս
Ու՞ր են գողացած գումարները․ Թադեւոս Ավետիսյան (video) Որոշները գարնանային սրացումներ ունեն․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց (video) Դե, եթե տղայա՝ թող մեզ գնդակահարի․ Աշոտ Անդրեասյանը՝ Փաշինյանին (video) Ո՞ւր գնամ, կմնա՛մ, էստեղ էլ կմեռնեմ․ ծանր իրավիճակ հանձնվող Կիրանցում (video) Ո՞վ է ԱԳՆ-ն, ի՞նչ եք անում էս խայտառակության դեմ․ Բագրատ Սրբազան (video) Թորոսյան Արսենը նորից հարձակվեց․ «Շողակաթ» ՀԸ-ն բերեք փակենք, գումարը տանք «Հանրայինին» (video) Փաշինյանը չգիտի՝ հեծանիվի վրա նստի, հեծանիվը դնի գլխին, թե ի՞նչ անի․ քունը կորցրել է․ Աննա Մկրտչյան (video) Բագրատ Սրբազանը գնում է Սոթք կոնկրետ նպատակով․ Հայկ Նահապետյան (video) Լեզուներդ պահեք ուրիշ տեղ․ Էդուարդ Շարմազանովը՝ Միրզոյանին (video) Նիկոլի Էդմոնն ա, հասկացանք․ բա Ավետիք Չալաբյան, ի՞նչ եք անում․ Ռոբերտ Մարգարյան (video) Հունիսի 9-ին ձեզ կներկայացնեմ ամենակարևորը․ Բագրատ Սրբազան (video) Ինչու՞ եք երգչախմբին զրկել համերգից․ ԿԳՄՍ նախարարը՝ Գյումրու համերգի չեղարկման մասին (video) Արցախցինե՛ր, նման բան կա՞,ամո՛թ դրանց․․․ Բագրատ Սրբազան (video) Ամբարձիչը պոկվել է ու վարորդը մնացել է ավտոբուսի տակ. նա հիվանդանոցում մահացել է Փաշինյանի ամենամեծ մեղքը Սրբազանի ծառայությունը Տավուշի թեմում ոչ պատմելու է, ոչ տեսնելու, այլ միայն զգալու. Սիրանույշ Մելիքյան Վրաստանն արտաքսել է 42 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր Թալանել են Արցախյան պատերազմում զոհված Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռը. կոտրել են գանձանակը ու հափշտակել գումարը Ձեր տեղակալը հայհոյել է հոգեւորականին, վիրավորել Սրբազանին․ Արթուր Խաչատրյանը՝ ԿԳՄՍ նախարարին (video) Համբերությու՛ն ունեցեք․ «Սրբազան» շարժումը մտնում է վճռական փուլ․ Դավիթ Ջամալյան (video) Չեմ կարող ասել, այդ հոլովակը ստանալու համար նրա անվտանգության աշխատակիցներն են ավելի շատ չարչարվել, թե՞ նյութը մոնտաժողը. քաղաքագետ Հիմա ի՞նչ, արտագաղթի բուն պատճառը հայրենասիրության գերդոզավորո՞ւմն է եղել... «Լիֆդ մոռացել ես, շիզոֆրենիկ». Փաշինյանը մոռացել է փակել հրապարակած տեսանյութի մեկնաբանությունների բաժինը Հունիսի իննին՝ հանրահավաք հրապարակում. «Սրբազան Շարժում» Պարեկները նախ արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, ապա՝ դաժան ծեծի ենթարկում. Ռոման Երիցյան (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am