Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան
Գլխավոր դատախազին բերել նստացրել են հանձնաժողովի նիստում եւ քաղաքական իշխանության կարկառուն (ամենատխրահռչակներից գլխավորը) ներկայացուցիչներից մեկը ցուցումներ է տալիս, թե քրեական վարույթը ինչ ուղղությամբ պիտի շարունակվի եւ որ վարկածը պիտի հաստատվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Սա ուղիղ, բացահայտ եւ ցինիկ միջամտություն է քրեական վարույթին:
Գլխավոր դատախազն էլ փոխարենը սաստի այդ տխրահռչակի զառանցանքը, բացատրելով, որ չի կարելի միջամտել այն էլ այսքան բացահայտ ու ցինիկաբար՝ շնորհակալություն է հայտնում...
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը»,- գրել է Բաբայանը։