«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Նազարյան»,- ասաց քաղաքապետը՝ ներկայացնելով Նազարյանին։։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ նախկին տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել մարտի 29-ին։