Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Ռուդոլֆ Վարդանյանը իր վարած «Nissan» (պիկապ) մակնիշի ավտոմեքենայով Արևշատ-Դիտակ գյուղամիջյան ճանապարհին՝ Արևշատ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կամրջի երկաթե ճանապարհներին և մոտ 7 մետր բարձրությունից ընկել Ազատ գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Մանսուրյանն ու պարեկ Սամսոն Հովհաննիսյանը։Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Ավտոմեքենան փրկարարների, պարեկների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց և քննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 194 անգամ
Լրահոս
«Գիտությունն ու կրոնը հակասության մեջ չեն»․ Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետներին Ուկրաինան մեկ օրվա ընթացքում 1 700 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու Երևան-Իջևան ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ողբերգություն. Կիրանց, մարդիկ քանդում և այրում են իրենց գույքը, որը Նիկոլը նվիրում է թուրքերին (տեսանյութ) Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է 7 մեքենա․ 7 հոգի, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց «Մայր Հայաստանը» դեմ է սահմանազատման, սահմանագծման անվան տակ միակողմանի զիջումներին Իր տան լելոտ պատերն է մոռացել... Ով է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի նոր ռեկտորը «Սա էլիտար շարժում է, հրապարակում եղած մարդիկ հասկանում են՝ ինչու են դուրս եկել պայքարի». Մերուժան Տեր-Գուլանյան Ձերբակալվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վադիմ Շամարինը Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել. Օնիկ Գասպարյան Լավ սարքել են, բայց չի գործում․ ԵՄ դեսպանը հասել է հայ-թուրքական սահման Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով Covid-19-ի յուրացումների գործով 27 մեղադրյալից մնացել է 3-ը. «Հետք» ՇՏԱՊ․ Խաչատուր Սուքիասյա՛ն, հենց հիմա գնա Կիրանց․ մարդիկ իրենց տներն են վառում, այ․․․ Համբարյան (video) «Փաշինյանն ո՞վա, որ․․․ էշի պես բան ա․․․ ». հարցում (video) Նիկո՛լ, Սրբազանի նման մաքուր մարդը գալու է քո հետևից․ քաղաքացի (video) Ոչ մեկը չի կարող Սրբազանի առաջ պայման դնել․ Նաիրա Զոհրաբյան (video) ՇՏԱՊ․ Կիրանցեցիները քանդում են իրենց պատկանող շինությունները, որոնք անցնելու են Ադրբեջանին (video) ՀՐԱՏԱՊ․ Թուրքին չեմ թողնի․ կիրանցեցիները վառում են իրենց գույքը (video) Ձեր վրա թքելու ենք ու տանենք կալանավորման․ Հովհաննես Շահինյան (video) Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am