Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի համալիրում Աննա Հակոբյանի այցի ժամանակ ԱԺԲ-ի իրականացրած ակցիան եւ մասնավորապես՝ կտրուկ փոփոխված պահվածքն իշխանության նկատմամբ անակնկալի է բերել շատերին: Ճիշտ է, ԱԺԲ-ն իրեն տեղավորում է ընդդիմադիր դաշտում եւ թեթեւ հակաիշխանական հայտարարություններ է անում, հանրահավաքներ, սակայն ակնհայտ է, որ Բեւեռը պայքարում է ոչ թե Փաշինյանի իշխանության դեմ, այլ՝ ՌԴ-ի: Այս քաղաքական ուժը Հայաստանի բոլոր դժբախտություններն ու պարտությունները կապում է հյուսիսային գերտերության հետ: Իսկ վերջնանպատակը նրա դուրսբերումն է Հայաստանից: Որքան ուժեղացավ փաշինյանականների հակառուսական հռետորաբանությունը, այնքան այս քաղաքական ուժն աստիճանաբար թուլացրեց իր ընդդիմադիր հռետորաբանությունը: ԱԺԲ-ն, լինելով ամերիկամետ քաղաքական ուժ, Հայաստանում իրականում ՌԴ-ի ընդդիմությունն է, ոչ թե Փաշինյանի: Իսկ նրանց կազմակերպած հանրահավաքները միշտ զուգադիպում էին մյուս ընդդիմադիրների՝ «ռուսական ագենտների» հանրահավաքների հետ. դրանք «պատահականությամբ», որպես կանոն, տեղի էին ունենում նույն օրը…

Եվ հանկարծ Ծիծեռնակաբերդում նման կտրուկ հակաիշխանական պահվածք: Շատերը սա համարում են համաձայնեցված բեմականացում: Նման կերպ մտածողները կարծում են, որ ԱԱԾ-ն Աննա Հակոբյանի այցից առաջ պետք է լավ իմանար, թե այդ ժամին որ քաղաքական ուժն է լինելու այնտեղ: Բացի այդ, ուժայինները նախապես «վնասազերծում» են այն տարածքները, որոնցով պետք է անցնեն Փաշինյանն ու իր ընտանիքը: Չեն արել, չեն կանխել, տիկին Հակոբյանն էլ կարծես միտումնավոր իր կրտսեր դստերն էր հետը տարել, իսկ արդյունքում բռնաճնշումների ենթարկվեցին շարքային ԱԺԲ-ականները: Այս բեմականացման նպատակը կարող էր լինել ընդդիմադիրների նկատմամբ ուժայինների կողմից բիրտ ուժի կիրառման լեգիտիմացումը:

Կա նաեւ երկրորդ վարկած. Փաշինյանն ինչ-որ բանով չի գոհացնում իր ամերիկյան կարգադրիչներին, հանձնարարությունների ժամանակացույցում չի տեղավորվում, ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու գործը դանդաղում է, ուստի պետք է գեներացվեին ընդդիմադիր տրամադրություններ՝ հօգուտ ԱԺԲ-ի:

Ինչեւէ, թե ինչ դիրքորոշում է որդեգրել ԱԺԲ-ն՝ նախկին «Սասնա ծռերը», հավանաբար, պարզ կդառնա առաջիկայում: Սակայն փաստ է, որ ամբողջ Հայաստանում ընդդիմադիր տրամադրություններ են առաջացել, եւ Հայաստանով մեկ բողոքի մեծ ալիք է բարձրացել, գրեթե այնպես, ինչպես 2018-ին: Այդ ալիքը ձնագնդի նման գնալով մեծանում է: Այլեւս անվերահսկելի է ոչ միայն իշխանության, այլեւ տարբեր ուժերի, այդ թվում՝ ԱԺԲ-ի կողմից: Այն համաժողովրդական է»։

դիտվել է 1971 անգամ
Լրահոս
Վահե Ղազարյան, քեզ մի անգամ էլ եմ զգուշացնում․ Արդարադատության գեներալ-մայորին սպառնում են (video) Կիրանցի բնակիչներն այս օրերին ենթարկվում են աննախադեպ ճնշումների․ Գառնիկ Դանիելյան (video) ՔՊ-ականների համար անակնկալ ունեմ․ Սուրեն Պետրոսյան (video) Դատախազությունը հենց հիմա պետք է քրեական հետապնդում սկսի Սուքիասյանի նկատմամբ․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Այ ցավդ տանեմ, դպրոցը ի՞նչ կոթող․ Փաշինյանի հերթական խայտառակությունը (video) ՔՊ-ականները հրաժարվում են Խաչատուր Սուքիասյանից (video) Ձերբակալվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Փաշինյանն ընկած հոգեբաններ է փնտրում (video) «Հայփոստ»-ի գրասենյակում կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը և հափշտակել գումարը Իրանի նախագահի մահը մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանում․ Սրբազան (video) Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին Հիմա, որ տրանսպորտ չլինի, լավ կլինի՞․ լարված զրույց Ավինյանի ու գործադուլ անող վարորդների միջև (video) Իրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել․ Բագրատ Սրբազան Նիկոլին հեռացնու՛մ ենք․ Օհանյան, Գառնիկ Դանիելյան (video) Խաչատուր Սուքիասյան, դե սկսիր ինձանից՝ սպանել, ունեզրկել․ քեզ բարի ժամանց․ Հայկ Մամիջանյան (video) «Սուքիասյանը խոսեց սպանելուց, Նիկոլը՝ մեռնելուց․ ի՞նչ է տեղի ունենում ՔՊ-ի ներսում»․ Հովհաննիսյան (video) ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ Խաչատուր Սուքիասյան, քո ասածն անպատասխան չի՛ մնալու․ Սեյրան Օհանյանը զգուշացրեց Սուքիասյանին (video) Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան Դավաճան Նիկո'լ, դու նույնիսկ Վեստ Սարգիս չես...Ձգելով կարող ես հասնել մազութի Համոյին... Սրբազանը Նիկոլի «հարցը լուծեց»․ այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, ասեմ` հարություն չի առնելու (video) Կառավարությունը որոշեց Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններ Լարված խոսակցություն․ «Դո՞ւ ես գալու երեխուս պահես»․ փոխքաղաքապետի և վարորդների միջև վեճ սկսվեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am