Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։

Նաիրա Մարտիրոսյանը հարցրել է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը պայքարում է ժողովրդի կողքին։ Ի՞նչ եք կարծում՝ ժամանակը չէ՞, որ եկեղեցին կոշտ հայտարարությամբ հանդես գա»:


«Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ որ պետք է լինի` իր ժողովրդի կողքին։ Նրա ակտիվությունն էլ , ի հեճուկս փաշինյանական ոհմակի վայրահաչոցների, շատ բնական է և հիմնավոր։ Չէ՞ որ Հայ Առաքելական եկեղեցին լոկ կրոնական կազմակերպություն չէ, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման կարևորագույն կառույցներից մեկը, որի բացառիկ առաքելությունը այս հարցում ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ։

Հաշվի առնելով, որ Նիկոլը լայնածավալ հարձակում է իրականացնում մեր ինքնության դեմ, Եկեղեցին ունի և իրացնում է իր իրավունքը՝ պաշտպանել այն։ Իշխանական հիստերիայի հիմքում նաև այլ շարժառիթ կա. այս 6 տարիների ընթացքում Փաշինյանին հաջողվել է կազմաքանդել գրեթե բոլոր պետական և ազգային կառույցները, բացի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, որի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան փաշինյանական կցորդների վերածված իշխանությունների 3 ճյուղերը՝ միասին վերցրած։ Սակայն համաժողովրդական պայքարի ամբողջ բեռը թողնել միայն Եկեղեցու վրա, նույնպես չի կարելի, և հասարակության տարբեր հատվածներ, ներառյալ` քաղաքական շրջանակները, պետք է իրենց բաժին ծանրությունը կրեն սեփական ուսերի վրա։


Անշնորհակալ գործ է Եկեղեցուն իր առաքելության մեջ հրապարակավ խորհուրդներ տալը, իրենք գիտեն հայ ժողովրդի ակնկալիքները, հույսերը, հույզերը, և դրանք արդարացնելու համար կշարունակեն իրենց ազգային և հոգևոր ծառայությունները։


Առիթից օգտվելով` կոչ եմ անում բոլոր ավանդական հոգևոր֊կրոնական կառույցներին՝ անմասն չմնալ Հայաստանի համար այս ճակատագրական պայքարից»։

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ են աղմկում իշխանական քարոզիչները. թիրախում կրկին Արշակ Կարապետյանն է Օդի ջերմաստիճանը կհասնի +35 աստիճանի Ալե՞նն ու Նելլի՞ն...Ինչպես ասում են Շամշադինում, սեքսը աթարին էլ է կպնում Հստակ ուղերձներ են պետք նաև միջազգային մեր գործընկերներին. Դավիթ Շահնազարյանը՝ Շարժման մասին Իրանն ու Լիբանանը իսլամական պետություններին կոչ են արել հավաքվել ու քննարկել իրավիճակը Գազայում «Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, հայ ժողովուրդն իր տարածքները և իր պետականությունը պահպանելու իրավունք ունի»․ Սերգեյ Պոտապկինը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում ԱՄՆ դեսպան, ոստիկանությունը «բարեփոխողներ», հսկայական գումարներ եք տալիս, որ ոստիկանը քաղաքացու նկատմամբ նման կերպ վարվի՞ ․ Բագրատ Սրբազան Ամսի 9-ին մեծ հանրահավաք է լինելու․ վաղը Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվում ենք ժամը 10։30․ կարևոր տեղ ունենք գնալու․ Բագրատ Սրբազան Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին «УАЗ»-ը կողաշրջվել է․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նույնիսկ փաստերի ստուգման հարթակն է ստում․ Ռաֆայել Վարդանյան Ջվախանց Լևոնը կամ Պետրարկայի բարդույթը․ Հայկազուն Ալվրցեան Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում Մեքենան ընկել է ձորակը, 43-ամյա վարորդը մահացել է Նիկոլ Փաշինյանին մեղադրանք- հարց տալու համար ձերբակալել են Ոսկեպարի լեգենդար հերոս Հրաչ Ալավերդյանի որդուն Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 168.am Հոբարձի կարելի է գնալ Վարդաբլուր բնակավայրի այլընտրանքային ճանապարհով 77.761.545 ՀՀ դրամի չափով փողերի լվացման վարույթի նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է «Լազարյան ակումբը» պահանջում է ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերիներին Միջպետական ավտոճանապարհով երթևեկում են ադրբեջանցի զինյալների դեմ-դիմաց Իմացեք՝ դանդաղ, բայց կարեւորը վստահ քայլերով առաջ ենք գնում, հետքայլ չկա․ Մհեր Մելքոնյան․ «Հրապարակ» Ալիեւն Էրդողանին խանգարում է դիրքավորվել Անդրկովկասում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am