Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն

Ապրիլի 26-ի երեկոյան Տավուշում, մասնավորապես՝ Կիրանց գյուղում, իրավիճակը տևական ժամանակ լարված էր: Քարտեզագրողները երեկոյան ապօրինի սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում էին մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները, սակայն, արգելափակել էին մեքենայի շարժը: Այս մասին գրում է 168.am–ը։

Կիրանց էին ժամանել նաև բերետավորները, ոստիկանական մեծաքանակ ուժեր:

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ևս երեկոյան ժամանել էր Կիրանց՝ ցուցարարներին համոզելու, որ թույլ տան՝ ոստիկանների շրջապատած մեքենան անցնի։

«Թող էս մեքենաները գնան, մենք կնստենք, կքննարկենք… Երբ սկսվեցին սահմանազատման և սահմանազատման աշխատանքները, ես ի սկզբանե ներգրավված չէի, բայց երբ ներգրավվեցի, արեցի՝ ինչ ուժս պատեց»,- ասել է նա՝ ավելացնելով, թե տեղեկություն չունի՝ Կիրանցի կամուրջը կանցնի՞ Ադրբեջանի վերահսկողությանը, թե՞ ոչ։

«Փաշինյանը էտ նույն մարդկանց հետ էր էկել հանդիպման, ասում էր՝ մենք էդ տարածքներն առանց մի միլիմետր տարբերությամբ հանձնելու ենք իրանց, իրանցն էլ՝ մեզ: Բա հիմա մեր տարածքներն ո՞ւմ ա հանձնում, առանց իրանցից բան ստանալու: Չէ՞ որ մեր հեկտարներով հողերը մնացել ա ադրբեջանցիների մոտ, հիմի էլ էտ կոլուչկեքը ձեռքներին վաղը արդեն չափագրողին կուղարկի, որ վաղը գա կոլուչկեքը խփի՝ Արծրունը, Մհերը, էն մի Մհերը, Խանումը… տանիցը դուրս կգան կտենան՝ թուրքի դրոշը իրանց ղաքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տավուշցիներից մեկը:

«Ի դեպ, տավուշցիները նկատել են, որ վերոնշյալ մեքենայի մեջ եղել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը (առջևի երկրորդ սև, առանց համարանիշի, մեքենայի մեջ)։ Բնակիչները կասկածներ հայտնեցին նաև, որ նրա հետ կարող էր լինել ադրբեջանցի գործընկերը՝ Շահին Մուստաֆաևը, ում հետ միասին կոորդինացնում են սահմանազատման աշխատանքները: Այլապես նրանց համար անհասկանալի էր, թե ինչու թույլ չտվեցին տեսնել մեքենայի ներսում գտնվողներին։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի քավոր ու Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր, 2018-ի հեղափոխություն կոչվածից հետո Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանն այսօր ամեն կերպ փորձում էր բանակցել գյուղացիների հետ, և համոզել նրանց՝ բացել ճանապարհը: Տավուշցիները շրջափակել էին ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից հատկապես մեկը, և պահանջում էին մեքենայի մեջ գտնվող անձանց՝ դուրս գալ»,– գրում է կայքը:

Հ.Գ. Քիչ առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։

«Մնում է հասկանալ, թե ինչու են իշխանությունները շարունակում թաքցնել, թե ով կամ ովքեր են եղել Կիրանցում ավտոմեքենայի մեջ»,– հավելում է 168.am-ը։

 

դիտվել է 824 անգամ
Լրահոս
«Այս մարդը պետք է հեռանա՝ իր հետ տանելով իր բոլոր գոյանքները»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Փաշինյանի հեռացումը հրատապ խնդիր է ՄԻՊ-ը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ․ Տիգրան Աբրահամյան ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները Այսօր առավոտյան Մեսրոպը որդի էր ունեցել, ու նույն ժամերին ոստիկանի ցուցմունքով ԱԳՆ շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նրան ձերբակալել են․ փաստաբան 21-ամյա երիտասարդը մտել է տուն և գողացել 2 հեռախոս, տանտիկինը քնած է եղել Ադրբեջանը հիմա Խnջալnւից է խոսում՝ լրացուցիչ զիջումներ կորզելու համար, հետո պարտադրելու է որոշ մարդկանց հանձնել միջազգային դատարան կամ` իրենց. Արթուր Խաչատրյան Էջմիածին-Մարգարա ճանապարհին մեքենա է այրվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի դեմ hետախnւզական տվյալներ է հավաքում․ Գալուզին Ակցիայի մասնակիցներին ծեծելուց հետո մեղադրանք են առաջադրել Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան 1․7 մլն դրամ․ հերթական կաշառքի դեպքը Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր` առանձնատուն կառուցելու փաստով. «Հետք» Արևմուտքը փորձում է Վրաստանում նոր «մայդան» իրականացնել․ Գալուզին ՄԻՊ-ը խուսափում է Բագրատ սրբազանի հետ բաց հանդիպումից ՀՀ-ին է մոտենալու հերթական ցիկլոնը. Սուրենյան Ահազանգ. Աճարկուտում մարդկանց գույքը քանդում են առանց նրանց համաձայնության Դանակաhարություն՝ Գեղարքnւնիքnւմ․ բազմաթիվ վնաuվածքներnվ տղամարդ է hիվանդանnց տեղափոխվել Քննչական կոմիտեն կար ու ձևո՞վ է զբաղված․․․ (video) Սամվել Բաբայան, ավելի լավ է՝ «հող ուտես» (video) Սրբազան շարժմանը շրջանից միացած մի կին ֆանտաստիկ բան ասաց․․․ քաղաքացի (video) Բագրատ Սրբազանին չհանդիպելու հրահա՞նգ եք ստացել․ հարց ՄԻՊ-ին (video) Ինչո՞ւ Հայաստանում տեղի չունեցավ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում (video) «Դոկտոր մահ»-ը հիմա էլ հարձակվել է եկեղեցու վրա․․․ այ «սատանի՛ստ», քեզ ի՞նչ ասեմ․ Ավետիսյան (video) Կտեսնե՛ք՝ կվիճեմ ու կապացուցեմ․ Սուրեն Պետրոսյան (video) Ճամբարակից Երևան եկած աշակերտները նկարվեցին Բագրատ Սրբազանի հետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am