Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր»

Տավուշում հողերը հանձնելը Նիկոլ Փաշինյանը համարում է «պիլոտային ծրագիր»։ Ասում է՝ երաշխիք չկա, որ դրանից հետո Ադրբեջանը չի հարձակվի, բայց հարձակման ռիսկերը կնվազեն։ Օրուելը գերեզմանում, իհարկե, շուռումուռ է գալիս Նիկոլի խոսքերից հետո, բայց հիմա գրականության ժամ չէ։ Հիմա Հայաստանի ճակատագրի որոշման ժամն է։

Փաստորեն, ի՞նչ է առաջարկում Նիկոլը։ Առաջարկում է Ադրբեջանը ուզածը տալ և հույսով ապրել։ Հույս ունենալ, որ Ալիևը բարեհոգի կգտնվի։ Ալիևն, ի դեպ, իր բարեհոգությունն օրերս ցույց է տվել։ Նա խորացրել է պահանջներն ու նախապայմանները՝ սահմանադրական փոփոխություններից մինչև «Զանգեզուրի միջանցք»։

Նիկոլն Ալիևից ժամանակ է խնդրում, որ դրանք փուլ առ փուլ անի։ Հիմա Տավուշն է, վաղը լինելու է Տիգրանաշենը, հետո միջանցքը, հետո սահմանադրությունը, հետո ադրբեջանցիների վերադարձը Երևան, Մասիս ու այլ բնակավայրեր, հետո Հայաստանի շրջափակումը, հետո ․․․

Մի խոսքով, Նիկոլը Հայաստանը հանձնելու «պիլոտային ծրագիր» է իրականացնում, ավելի ճիշտ՝ ցուցահանդես վաճառք։

Նմանատիպ «պիլոտային ծրագիր» նա իրականացրեց Արցախում։ Ասեց՝ նշաձողն իջեցնենք, որ լավ լինի, խաղաղություն լինի, անվտանգություն լինի։

Նիկոլի այդ «պիլոտային ծրագրի» իրականացման արդյունքում Արցախում հիմա հայ չկա։ Արցախն ընկավ։

Հիմա նույնը նա անում է Հայաստանում։ Դա թույլ չտալու համար պետք է համազգային ընդվզում։ Նիկոլին պետք է վռնդել իշխանությունից և կանգնեցնել նրա «պիլոտային ծրագիրը»։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 603 անգամ
Լրահոս
Վարչապետի աշխատակազմը շուրջ 29 մլն դրամով շենքերի վերանորոգման աշխատանքներ է գնել 2023թ. գրանցված ոչ պատահական ՍՊԸ-ից․ 168.am Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում «Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, քպականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են»․ Նաիրա Կարապետյան «Սրբազան շարժումն ապացուցել է ամենակարևորը». Էդուարդ Շարմազանով Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի․ Արտակ Զաքարյան Թուրքիան Լեհաստանին է մատակարարել 2 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարք Բագրատ Սրբազանը հայտնեց՝ որոնք են լինելու Անցումային Կառավարության գործառույթները Հայաստանը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին Ահազանգ Գեղարքունիքից. մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ Գազամուղի մի մասը հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Վահե Դավթյան Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ հատիկ առ հատիկ առաջ ենք գնում․ Բագրատ Սրբազան Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր գաղափարախոսությունը, մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին․ Հայտարարություն Ի՞նչ «կամուրջ» լինել, Ձեր գործը մարդու իրավունքները պաշտպանելն է․ Սրբազանը՝ ՄԻՊ-ին «Այս մարդը պետք է հեռանա՝ իր հետ տանելով իր բոլոր գոյանքները»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Փաշինյանի հեռացումը հրատապ խնդիր է ՄԻՊ-ը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ․ Տիգրան Աբրահամյան ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am