Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը

Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալների

Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս:Անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և Արցախի Հանրապետության ևս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով: Նրանք բոլորը քաղբանտարկյալ են։

«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ և վիճակով: Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին 

Վարդանյանի հացադուլը համընկնում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հետ՝ ցույց տալով, թե ինչպես են հայերը շարունակում ենթարկվել էթնիկ զտումների և մինչև օրս դառնում հետապնդման թիրախ։

Ռուբեն Վարդանյանը չորս երեխաների հայր է։ Նա նաև ազդեցիկ գործարար է, սոցիալական ձեռներեց ու բարերար: Ամբողջ աշխարհից իր գործընկերների հետ նա ավելի քան 1,5 միլիարդ դոլար է ներդրել տնտեսական զարգացման ոլորտում, մարդասիրական նախաձեռնություններում և համաշխարհային կրթական ծրագրերում:

2022 թ. նոյեմբերից մինչև 2023 թ. փետրվարը Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել: Նրա պահման պայմանները խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Նրան սպասվում է դատավարություն, որը չի համապատասխանելու միջազգային չափանիշներին՝ հատկապես միջազգային դիտորդների համար դատավարության ու ընթացակարգերի մատչելիության առումով:

Ի լրումն դրա, Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝ հարց առաջացնելով հատկապես նրա՝ քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։

«Ռուբենի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների և միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է, և դրան պետք է վերջ դրվի: Այս ամբողջ իրադրության զավեշտն այն է, որ Ադրբեջանը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ COP 29-ը հյուրընկալելով, անամոթաբար փորձում է «մաքրագործել» իր միջազգային համբավը։ COP-ը մեծ ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների փոխկապակցվածությանը, մինչդեռ նրանք, ակնհայտորեն, երկուսն էլ չարաշահում են»,- ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ընտրող հանձնաժողովի անդամ Փոլ Փոլմանը։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է.

 

Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին։
Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչև մայիսին բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը, պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց:
Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբենի և մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը:
COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման:

##

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 646 անգամ
Լրահոս
Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան Լոռու մարզի բնակիչներն անհանգստացած են, անձրևները շարունակվում են, գետը կրկին բարձրանում է Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ․ առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է Գյումրիից միասնական երթով շարժվելու ենք․ «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը միանալու է հանրահավաքին 44-օրյային ԱԻՆ փոխնախարար ոմն Արմեն Փամբուխչյանը պատասխան կտա ԱԻՆ-ի քայլերի համար. Հոխիկյանը՝ փոխքաղաքապետին Ամեն օր սարսափում եմ, որ մեր կյանքը վստահված է այս մարդկանց. Բագրատ Սրբազան Վաղը` ժամը 15:00-ին, շատ մեծ թվերով պետք է հավաքվենք Բաղրամյան պողոտայում, անելիք ունենք. Բագրատ Սրբազան Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է․ Արսեն Բաբայան Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պատմական հնարավորություն ունեն. Գերմանիայի ԱԳ նախարար Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «Այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը Բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են. Բագրատ սրբազան Պետության կառավարման առաքելությունը լկտիnւթյան հետ խառնելը ձեզ չի ազատում քաղաքական, մարդկային ու հոգևոր պատասխանատվությունից. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին Ներգրավված 4,4 մլրդ. դրամի միջոցներ, 12000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է «Vodanet» և «Onyxum» անվանումներով հայտնի ֆինանսական բուրգի վերաբերյալ վարույթի նախաքննությունը «Մեր պատասխանը Քերզոնին», քավոր մարզպետի «հզոր» աջակցությունը Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Առևտրական, վարսավիր, փոքր բիզնես ունեցող սիրելի քաղաքացի, քեզ էլի խաբեցին. դու հարկման մատերիալ ես. 168.am Արցախի դրոշը հեռացնողը վաղը Հայաստանի դրոշն էլ կհեռացնի ու տեղը Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները կծածանի... Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Հունաստանում 40 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները Ահազանգ․ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է Ավելի քան 250 ինքնասպանության փորձ կատարած արտաշատցի Խաժակը կրկին սպառնում էր կամրջից ցած նետվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am