Ո՞ւմ են ուզում հիմարի տեղ դնել

«Փաստ» օրաթերթը գրում է.


Մինչ գլխավոր քպականը մտավարժանքներ է անում՝ Հայաստանի «իրական» ու «պատմական» տարբերակներով, նրա կրկնակ-գաղափարակիցները նետվել են հանրային հարթակներ ու, միմյանց հերթ չտալով, արտասանում են, թե՝ «սուտ է, մենք գյուղեր չենք տալիս Ադրբեջանին...»: Ասածները հայտնի են, իբր, իրենք ցանկանում են ոչ թե Ոսկեպար, Բաղանիս կամ մյուս գյուղերը հանձնել Ադրբեջանին, այլ... այդ բնակավայրերին մերձակա տարածքները, որոնք, ըստ փաշինյանականների՝ «նրանցն է եղել», այսինքն՝ թշնամուն է պատկանել:

Ի լրումն, հայտարարում են, որ դրանք ամայի, անբնակ տարածքներ են, ավերակներ են, այնտեղ ռեստորան-բաղնիքզուգարան չկա, ու, ընդհանրապես, ինչ-որ կարկառուն քպական էլ... այդ տարածքներում թունավոր օձ է տեսել: Իբր՝ «մեզ պե՞տք է տարածք, որտեղ թունավոր օձեր կան», որտեղ բաղնիք-զուգարան, կախիչ-ցնցուղ չկա...»: Դե, բառացի չեն ասում, բայց այն, ինչ ասում են քպական քարոզիչները, այդ շրջածիրում է: Ահավասիկ, նախօրեին էլ մի կարկառուն քպական նույն ձայնապնակն էր զլել՝ մի փոքր այլ հնչերանգով: Ասում է, թե՝ իրենց հանիրավի են մեղադրում հայկական գյուղերը Ադրբեջանին հանձնելու մտադրություն ունենալու (մտադրությունը ո՞րն է, եթե հենց այդ են ուզում անել) մեջ, բայց դա մանիպուլ յացիա է, որովհետև այդ գյուղերը չեն հանձնելու:

Առիթ եղել է Փաշինյանի ավերիչ մտադրություններին ու ցանկություններին անդրադառնալու, բայց թերևս կարիք կա ավելի հանգամանորեն կանգ առնել Հայաստանի ու հայության շահերին հակասող այդ «նախագծի» վրա: Նախագիծ, որը պայմանականորեն կարելի է բնորոշել որպես՝ «Հայաստանը տանք թշնամուն, հանգիստ ապրենք»: Տնաքանդություն, էլի: Ճիշտ այնպես, ինչպես նույն ՔՊ-ն քարոզում էր, թե՝ Արցախը տանք թուրքին, որ հանգիստ ապրենք: Ի՞նչ է նշանակում՝ «գյուղերը չենք տալիս»: Նախ՝ նույնիսկ դպրոցականի մակարդակ, անգամ՝ աշխարհագրությունից ոչ այնքան լավ դպրոցականի մակարդակ ունեցողը, նայելով քարտեզին, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը և ինչ է կատարվելու Փաշինյանի նախանշած տարածքները թշնամուն նվիրելու հետևանքով:


Առաջինը՝ մեր բանակի դիրքերը Փաշինյանի ու նրա կուսակիցների կողմից թշնամուն հանձնելու հետևանքով թշնամին առաջ է շարժվելու և դիրքավորվելու է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերի անմիջական մերձակայքում: Դրա հետևանքով Ոսկեպարը գրեթե ամբողջովին, իսկ Կիրանցն ու Բաղանիսը երեք կողմից հայտնվելու են թշնամական շրջապատման մեջ: Հարցն այն չէ միայն, որ թշնամին բացարձակ վերահսկողության տակ կվերցնի հայկական բնակավայրերը, կկարողանա անարգել գնդակահարել բնակիչներին, երեխաներին, կանանց, ծերերին, բոլորին: Ու կգնդակահարեն, չկասկածեք: Այդ Փաշինյանի համար է Ալիևը կիրթ ու կառուցողական:

Հայ մարդկանց համար թե՛ Ալիևի ռեժիմը, թե՛ Էրդողանի հանցագործ պետությունը ոխերիմ թշնամի են, որոնց ցանկությունն ու նպատակը Հայաստանի ոչնչացումն է, հայության բնաջնջումը: Այսինքն, խոսքն այն մասին չէ, որ, փաշինյանական ընկալմամբ, ինչ-որ «անպետք տարածք» (կարծես պետություններն առհասարակ «անպետք տարածքներ» կարող են ունենալ) պարզապես հանձնվում է թշնամուն ու՝ վերջ: Ո՛չ, հարցն այն է, որ այդպիսով թշնամական բացարձակ վերահսկողության տակ են անցնում միանգամից մի ամբողջ շարք հայկական բնակավայրեր, Հայաստանի Տավուշի մարզի մի զգալի հատված:

Ըստ էության, Նոյեմբերյանի շրջանը գրեթե կտրվում է Տավուշի մարզից ու Հայաստանի Հանրապետությունից: Ավելին, նշված տարածքում վերահսկողություն հաստատելուց հետո թշնամին լիարժեք հնարավորություն է ստանում ծավալվել դեպի Լոռու մարզ, դեպի հյուսիս, դեպի հարավ, դեպի՝ ուր խելքը փչի: Չհաշված արդեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները, երկաթուղին, հիմնական գազատարը: Տվյալ անդրադարձում հատուկ ուշադրություն կցանկանայինք հրավիրել այն հանգամանքին, որ նման պայմաններում Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի ու նաև մերձակա այլ բնակավայրերի դատարկել-հայաթափելն ընդամենը «տեխնիկայի հարց» է, բավականին կարճ ժամանակի խնդիր:

Քանի՞ օր, քանի՞ շաբաթ, քանի՞ ամիս ոսկեպարցիները կամ բաղանիսցիները կդիմանան թշնամական ուղիղ նշանառության կրակահերթերի տակ: Ո՞վ կցանկանա ապրել մի վայրում, որտեղ իրեն թուրքի ասկյարը, զուտ իր հաճույքի համար, ցանկացած պահի կարող է պարզապես գնդակահարել: Կարող է սպանել իր կնոջը, երեխային, ծեր մորը կամ հորը: Ու ի՞նչ է այդ դեպքում հայտարարելու Փաշինյանը, կամ դա ո՞ւմ է արդեն հետաքրքիր լինելու: Իրենք իրենց համար ապահով, հազարավոր թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված՝ Երևանում են լինելու, իսկ թշնամու նշանառության տակ մնալու են անպաշտպան, դավաճանված ոսկեպարցիները, բաղանիսցիները, հայ մարդիկ: Հասկանալի է, որ կարճ ժամանակ անց գյուղերը կդատարկվեն: Եվ գյուղերի տարածքներն էլ կանցնեն թշնամու տիրապետության տակ: Էհ, չստացվե՞ց, որ Փաշինյանը ամենաուղիղ ձևով նպատակադրվել է թշնամուն հանձնել հենց Ոսկեպարը, հենց Կիրանցը, հենց Բաղանիսը: Ո՞ւմ հասկանալի չէ սա: Ի վերջո, սա բարդ մաթեմատիկա չէ, անգամ հանրահաշիվ չէ, սա տարրական թվաբանություն է: Եվ այստեղ ծագում է մյուս հարցը՝ ո՞ւմ են ուզում հիմարի տեղ դրած լինել հոգովսրտով քպականները...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Ճանապարհ փակելու համար տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա Սերգեյ Առաքելյանն ազատ արձակվեց Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. կան վիրավորներ Լուկաշենկոն օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել Սրբազանը ֆուտբոլ է խաղում Բաղրամյան պողոտայում (video) Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները. Ստեփան Դանիելյան «ՔՊ-ի հերն էլ անիծած, շուտ բացեք, անցնեմ էլի»․ ակցիա՝ Աբովյան փողոցում (video) Իշխան Զաքարյանը կստորագրի իմպիչմենտի թղթի տակ, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Արամ Հովհաննիսյանն արտաշատցի է չէ՞, էս ամեն ինչը վերջացավ, մենք հանդիպելու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Իրազեկման ակցիայի ժամանակ նիկոլական սադրիչը վրա տվեց (video) Կանայք պարալիզացրին Տերյան փողոցը (video) Ամաչու՞մ եք, որ Աննա Հակոբյանի հետ մտերիմ եք․ լրագրողը՝ զոհված զինվորի դատավոր մորը (video) Ալեն Սիմոնյանը թող գնա Բաքու, իրեն սպասում են․ քաղաքացի (video) Երասխի խաչմերուկում ստուգում են բոլոր մեքենաները ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր Պարոն Օհանյան, մի ընդհատեք, տեղից մի խոսեք, վերջացրեք տեղից խոսելը. Ալեն Սիմոնյան Բագրատ Սրբազանի լայվը Բաղրամյան պողոտայից (video) «Մոտենում ենք խաչմերուկին, որտեղ տեղի է ունեցել հրեշավոր արարք» Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ. Գեղամ Նազարյան. Aravot.am Հերիք եղավ, բոլ եղավ, ինձ մի ասեք. պարոն Օհանյան, տեղից մի խոսե'ք, լռե'ք․ Ալեն Սիմոնյան (video) Մեզ թակարդի մեջ են մեզ գցում․․․ (video) Անհետ կորած համարվող ադրբեջանցի զինծառայողին մահացած են գտել Կարո՞ղ է գիտեք՝ «թայֆաբազառ է», ինչ պետք է՝ դա էլ անելու եք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Արթուր Խաչատրյանի խոսափողն անջատեցին Կոտայքի մարզում բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «Գազել»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am