Սրբապղծությունը պատժելու իրավունքը. լեգիտիմ. 168.am

Գարշելի է տեսարանը, որում երկրի ղեկավարը հսկայաքանակ ավտոշարասյունով, տասնյակ թիկնապահներով այցելում է այդ նույն երկրի քաղաքացիներին ու այդ նույն երկրի մետաղակտորե մակետը թափահարելով՝ նրանց համոզում, որ իրենց բնակավայրերը պետք է հանձնվեն թշնամուն։

Դա արժանապատվության ու բարոյականության չգոյության մասին պատմող տեսարան է, որովհետև դրանց առկայության դեպքում՝ թափահարողը նվազագույնը պետք է հրաժարվեր իշխանությունից, իսկ եթե նամուսը հերիքեր՝ պետք է թափահարեր կախաղանի պարանը՝ պետությունն այդ օրին հասցնելու մեղավորության գիտակցմամբ։

Արցախի 120.000 հայերին տնից զրկելուց հետո Նիկոլ Փաշինյանն անցել է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին՝ երևի վստահ լինելով, որ 120.000 արցախցիների տներից զրկումը մարսելով, մի քանի հարյուրինը կամ հազարինը կմարսի ու կմարսի։ Նա դա անում է՝ քարտեզներ, միջազգային իրավունք, լեգիտիմություն, ժողովրդավարություն և ֆորմալ այլ հասկացություններ մեջբերելով։

Դրանք բոլորը, սակայն, ոչ մարդկային, անհոգի ու անմարմին, անմիս ու անհոգի հարթություններ են։ Դրանք մարդու հետ կապ չունեն։ Ու այդ հարթությունները կապ չունեն տան, ոչ թե ֆիզիկական տան, այլ ընտանիքի, քրտինքով շինված օջախի հետ, որը, կացարան լինելուց առաջ ու դրանից ավելի՝ հոգևոր կառույց է՝ շաղախված մարդկանց հիշողություններով, հույզերով, զրկանքներով ու հույսերով։


Ահա դրանք խլելու համար է Նիկոլ Փաշինյանն այցելել նաև իր հարազատ Տավուշի մարզ ու մարդկանց համոզում է, որ օջախի փոխարեն՝ կարելի է պետական վարկով տուն կառուցել, սուբսիդիայով մեկ այլ վայրում կացարան շինել, և այդպես շարունակ։ Նրա այս համոզումն այդքան լկտի ու սատանայական չէր հնչի, եթե համոզողը լիներ սովետական պրարաբ կամ շարքային եվրոյոնջա։ Բայց համոզողը մեկն է, ում ամեն մի պաստառից հաշված տարիներ առաջ ծորում էր «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» արտահայտությունը։

Ահա, պետությունն իր օջախի հետ նույնացնողն այսօր բյուրոկրատական հանգստությամբ օջախատերերին հորդորում է հրաժարվել իրենց բնակավայրերից՝ փոխարենը խոստանալով ֆինանսավորել նրանց տեղափոխությունը։ Բայց քանի որ համոզելը կարող է չստացվել, նա զուգահեռաբար շանտաժ է անում՝ վախեցնում է պատերազմով՝ ադրբեջանական սուրհանդակի հանգույն օրով ու ժամով ներկայացնելով չհամաձայնելու դեպքում սկսվելիք պատերազմի ժամկետը։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կազմաքանդումը սկսել է կենսական հասկացությունների նենգափոխումից ու այլասերումից։ Սկզբում դա օջախն էր ու ժողովուրդը, հետո՝ եկեղեցին, հետո՝ «Հայոց պատմության» դասագրքերը, հետո անցավ Արարատ սարին ու զինանշանին՝ հայրենիքին և պետությանը։ Բոլոր այդ նենգափոխումների ու այլասերումների գլխավոր նպատակն է՝ մարդկանց համար հիմնարար, ավանդական արժեքներն ու հասկացությունները զրկել հոգևոր բաղադրիչից՝ օջախը դարձնելով կացարան, հայրենիքը՝ բնակության տարածք, պետությունը՝ հարկեր հավաքագրող համակարգ։

Այդ քաղաքականության հիմքում պրագմատիկ հաշվարկն է․ եթե պետության շահ է հռչակվում տնտեսական աճը, իսկ պետության թիվ մեկ հերոս՝ հարկ վճարողը, ապա ցանկալի է, որ քաղաքացիները հնարավորինս զուրկ լինեն հոգևոր ապրումներից, ավանդական-ազգային կապանքներից, պատմական ժառանգությունից, մշակույթից, հիշողություններից, ոչ նյութական ամենայնից, ինչը կարող է խանգարել մեքենայաբար աշխատելուն, արժեք ստեղծելուն և ավելի շատ հարկ վճարելուն։

Նիկոլ Փաշինյանի, նրա իշխանության շարունակականությունը նշանավորվելու է հայ մարդու, հայկականության հոգևոր հիմքի հանդեպ տարած հաղթանակով։ Դա կարող է խափանվել միայն այն դեպքում, երբ այդ նույն հայ մարդը կվերագտնի իրեն՝ առաջին հերթին հենց հոգևոր, արժեքային հարթությունում, և սեփական օջախը պղծողի հետ կվարվի այնպես, ինչպես վարվել է ավանդաբար՝ պղծողին պատժելու ամենալեգիտիմ իրավունքով։

Հարություն Ավետիսյան

168.am

դիտվել է 389 անգամ
Լրահոս
Ծնկի եկած Նիկոլը չի ուզում թույլ իշխանություն Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը. Իսայան Ամոթ բոլորիդ, բոլորդ էլ նույնն եք՝ կեղծիքով, ստով, վահանների հետևը ոհմակի պես թաքնված. Բագրատ Սրբազան Նիկոլը սպառնում է կրկնել արյունահեղությունը Ոստիկանապետը թող մտածի իր և իր որդու գործարքների մասին․ Բագրատ Սրբազան (video) Ալիևին պարտված Փաշինյանը հոխորտում է Լուկաշենկոյի վրա Կղերաֆեոդալական Նիկոլը Փաշինյանը հին երգն է երգում Նիկոլը դուրս է գալիս ՀԱՊԿ_ից, բայց վախենում է օր ասել Արա՛ իջի, արա՛-ն դու ես․ Ալեն Սիմոնյանը լկտիացավ, Սեյրան Օհանյանի հետ վիճեց (video) Բռնարար Նիկոլը գոհ է ոստիկաններից Սորոսական այս խուլիգանկայի բառամթերքին նայեք. Համբարյան Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես պատրաստ եմ անցնել դրանով․ Գերասիմ Վարդանյան «Կապիտուլյանտ Նիկոլ. «Հայտարարում եմ, որ այս պահից սկսած ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»» Նիկոլի նյարդային շարժումներն՝ Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ (video) Վախկոտ ցինիկը Առաջ գրեչկա էիք ուտում, իսկ հիմա՝ երևի սև իկրա Նիկոլի «Դըխկ» ոստիկանը նորից լկտի պահվածք դրսևորեց Բագրատ Սրբազանի նկատմամբ․ իրավիճակը լարվեց (video) Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պետական հանցագործ է. նա վիժեցնում է քաղաքական փոփոխությունների անցնցում տարբերակը Լավ գմփացնում էին․ մտածված աժիոտաժ ստեղծեցին, որ Նիկոլը փախնի․ զոհվածի մայր Մարտաֆիլմ հիշեցնող կրակnցներով uպանություն՝ Արմավիրի մարզում. կասկածյալը դարանակալել ու դիմահար կրակել է զոhի վրա Ձեր սլաքները հեռո՛ւ տարք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ իշխանությանը Կրակոցներ են հնչել Երևանում՝ Նորագավիթ 1-ին փողոցում. կա զոհ Կառավարության այսօրվա նիստը հետաձգել են Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժել են ԶԼՄ-ների մոտ 10 ներկայացուցիչներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am