ԲՍԿ չափանիշներին չհամապատասխանող ընկերությունները մրցունակ չեն․ Արմեն Ստեփանյան

Banks.am-ի հարցազրույցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ

- ԶՊՄԿ-ն մարտի 6-ին կայանալիք «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսի գործընկերն է: Որո՞նք ընկերության ակնկալիքները կոնֆերանսից:

- Նախ՝ ողջունելի է, որ ԲՍԿ (ESG) թեման վերջապես Հայաստանում կարեւորություն է ստանում, որ սա դառնում է օրակարգային խնդիր բիզնես եւ ոչ միայն բիզնես շրջանակների համար։ Ակնկալիքը՝ առարկայական քննարկումն է, բիզնեսի, պետության եւ հասարակության՝ այս ուղղությամբ համատեղ օրակարգի ձեւավորման սկիզբը։

- Որպես Հայաստանի թիվ մեկ հարկատու եւ խոշոր գործատու, արդյո՞ք ԶՊՄԿ-ն հավակնություն ունի առաջամարտիկի դեր ստանձնել կայուն զարգացման եւ «կանաչ օրակարգի» ուղղություններով:

- Իհարկե, թիվ մեկ հարկատու լինելն այդ առումով նույնպես պարտավորեցնող է։

Բայց առաջամարտիկի դերը ստանձնում են գործողություններով եւ մենք հույս ունենք, որ այդ առումով վերջին տարիներին ԶՊՄԿ գործունեությունը տեսանելի է։

Առաջին անգամ հրապարակվեց ԶՊՄԿ կայուն զարգացման հաշվետվությունը՝ 2022-ին եւ արդեն երկրորդը՝ 2023-ին։

Առաջին անգամ Հայաստանում հրապարակվեց TCFD ուղեցույցով հետազոտության արդյունքները։

Հաշվետվողականությունը ԲՍԿ չափանիշների համապատասխանելիության ուղղությամբ ամենակարեւոր քայլերից է, եւ մենք ստանձնել ենք այդ, ինչպես նաեւ ոլորտում այլ նշաձողերին հասնելու պարտավորություն։ Ի դեպ, առաջամարտիկ լինելն այս առումով բոլորովին ինքնանպատակ չէ։ Միայն ուրախ կլինենք, որ առաջամարտիկները շատ լինեն։

- Կարո՞ղ են հայաստանյան ընկերությունները սեփական չափանիշներ սահմանել եւ ինչ-որ իմաստով «կամավոր պատասխանատվություն» ստանձնել:

- Կամավորական պատասխանատվություն, կարծում եմ, արդեն շատ ընկերություններ են ստանձնում։ Վերը բերված օրինակները հենց կամավոր նախաձեռնություններ են եւ ԶՊՄԿ-ն միակը չէ։ Բիզնեսի համար սա հատկապես տարածաշրջանային եւ միջազգային շուկայում մրցունակության խնդիր է։ Առանց ԲՍԿ չափանիշներին համապատասխանելու մրցունակությունը շատ շուտով, եթե ոչ արդեն, հնարավոր չէ պատկերացնել։ Միջազգային շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների դեպքում պահանջները կարող են նաեւ ձեւավորվել ներդրողների, գնորդների, մատակարարների պահանջով։

Բայց այստեղ դեր ունի նաեւ պետությունը։ Պետական կարգավորումներն են, որ կստիպեն նույնիսկ հետնապահներին փոխվել։ Ընդ որում, դարձյալ՝ սա շատ գործնական՝ բիզնեսի մրցունակության բարձրացման խնդիր է լուծում։

- Երբեմն կարծիքներ են հնչում, որ Հայաստանում ESG-ն ավելի շատ ցանկություն է, քան իրականություն:

- Պետք է կրկնեմ, որ ԲՍԿ-ն պարզապես մոդայիկ թրենդ չէ, որպեսզի որոշենք՝ դրա մաս ուզո՞ւմ ենք լինել, թե ոչ։ Արդեն հիմա միջազգային շուկայում ցանկացած գործընկերոջից ակնկալում են կարբոնային հետքի հաշվարկ եւ կրճատման թիրախներ, այլ ստանդարտների ներդրում։ Եթե հայկական բիզնեսը հիմա չսկսի այս ուղղությամբ աշխատել, վաղը դուրս կմնա մրցակցությունից։ Լավ ԲՍԿ կառավարումը իրականում բխում է բիզնեսի շահից։

- Moody's կանխատեսում է, որ 2024 թվականին աշխարհում տնտեսության կայունության հետ կապված $950 միլիարդի պարտատոմսեր կթողարկվեն։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում «կանաչ» պարտատոմսերի հեռանկարները:

- Թեեւ հայկական շուկան փոքր է, հնարավորություններն էլ առայժմ՝ քիչ, բայց հեռանակարները, կարծում եմ, լայն են։ Ընդհանրապես, վստահ եմ, որ աշխարհում շուտով լինելու է միայն «կանաչ» ֆինանսավորում։ Համենայն դեպս, ցանկացած ոլորտում, ցանկացած նախագծի ֆինանսավորման որոշում ընդունելիս զգալի դեր է խաղալու ԲՍԿ չափանիշներին համապատասխանությունը եւ դրան նույնպես պետք է պատրաստ լինել։

«Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսը կայանալու է 2024թ. մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] հասցեին:

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ժողովրդի վրա հարձակվում եք դու՛ք, սադրում եք դու՛ք․ գնդապետ Մախսուդյանը՝ Ալեն Սիմոնյանին (video) Ոստիկանները սկսեցին տարհանել մեքենաները Բաղրամյան պողոտայում (video) ԱԺ նիստերի դահլիճ մտնելիս Նիկոլ Փաշինյանը անհանգիստ հայացքով աջ ու ձախ էր նայում (video) Ընդդիմությունը նոր բան չի արել, ընդամենը բերել է հայտարարություն, որն այս անգամ կնքել են Գալստանյանի անունով․ Արշակյան Սա Եկեղեցու շարժումը չի, Բագրատ Սրբազանի շարժումն է․ Միքայել Աջապահյան Բագրատն ու ընդդիմությունը ծրագրում են մարդկանց բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների․ Կոնջորյան Արդեն երրորդն օրն է՝ փակ է Բաղրամյան պողոտան Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանում հունիս ամսվա տեղումների նորմայի եռապատիկի չափ անձրև. Սուրենյան Ինչու չի հաջողում շարժումը Հիմա հունիսի 17-ին լինելո՞ւ է արտահերթ նիստ, թե՞ չի լինելու ԱԺ–ում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգում են աթոռները. սեղաններից հավաքել են շշերը Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Ժամը 15։00-ին բոլորիդ սպասում եմ, ժողովուրդ. Բագրատ Սրբազան Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին․ Թաթոյան Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը Մարտաֆիլմ հիշեցնող կրակnցներ՝ Երևանում․ սպանվել է քրեական հեղինակություն համարվող «Ֆազը» ՔՊ-ական պատգամավորների ընտանիքի անդամների կարիերան եւ աշխատավարձը սրընթաց աճում են «Ոստիկանության գվարդիայի մասին» նախագիծը «թաքնված» հարց է լուծում Ո՞վ է շպիոնը Ալեն Սիմոնյանի կողմնակիցները միանշանակ կողմ են արտահայտվել Սրբազանին մեկուսացնելու սցենարին Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Ուժային կառույցները խիստ են լինելու. չեն խնայելու անգամ Սրբազանին «Հայաստան» դաշինքը վերահաստատել է` ողջ ռեսուրսով աջակցելու է Սրբազանի առաջնորդած շարժմանը Փողի խնդիր է առաջացել Դոցենտը դատի է տվել Ագրարայինին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am