Հայաստանի զրոյական կետը

Նիկոլ Փաշինյանի օրոք ամեն ինչ զրոյացավ՝ 88–ի շարժման ձեռքբերումները, պետությունը, մարդկային հարաբերությունները ․․․

Նիկոլի կինն «էն գլխից» անկեղծ էր։ Նա ասում էր, որ զոհերը հանուն ոչնչի էին։ Նա գիտեր, որ իրենք եկել են ոչնչացնելու համար, դրա համար էլ զոհերի գնով ձեռքբերածը համարում էր «հանուն ոչնչի»։

Նիկոլը զրոյացրեց նաև բանակցային ձեռքբերումները և սկսեց իր զրոյական կետից, որպեսզի զրոյացնի Արցախը և զրոյացման կետին հասցնի Հայաստանը։

Ի դեպ, Նիկոլի օրոք զրոյական մակարդակի են իջել նաև բարքերը։ Այնպես չէ, որ նրա վարչապետությունից առաջ բարքերը լավ վիճակում էին։ Պարզապես հիմա դրանք ավելի գռեհիկ ու անասնական տեսք են ստացել։ Ինչ ցանվել էր, դա էլ հնձվեց։

Հայաստան–00

Մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ 138 հոգի, ավելի ճիշտ՝ շնչավոր երկոտանի ցանկություն է հայտնել մասնակցելու մի աճուրդի, որտեղ ավտոմեքենայի պետհամարանիշ է վաճառվելու։ Նախնական գին է սահմանվել 20 միլիոն դրամը, այսինքն՝ շուրջ 50 հազար դոլարը։

Այդ բաղձալի պետհամարանիշը ցույց է տրված հոդվածին կից նկարում։ Պատկերացնու՞մ եք՝ 00 օօ 000 պետհամարանիշ ունենալու ցանկություն հայտնած 138 երկոտանի կա, որ պատրաստ է նվազագույնը վճարել 50 հազար դոլար։ Թե իրականում ինչ կդառնա դրա գինը, պարզ չէ, քանզի աճուրդը դեռ չի կայացել։ Այսինքն՝ գինը կարող է հասնել 100 հազար դոլարի։

Ստացվում է, որ 138 կենդանի պատրաստ են առնվազն 50 հազար դոլար ծախսել 00–ի համար։ Դա համախառն կազմում է 6․900․000 դոլար։ Թե ինչ կարելի է անել այդ փողով, չթվարկեմ։

Շատ խորհրդանշական է, որ զուգարանի վրայի թիվ հիշեցնող 00–ների համար այդքան գումար են պատրաստ տալ երկոտանիները։ Նիկոլը Հայաստանը մի մեծ 00–ի վերածել, որտեղ իրենց աշխարհաքաղաքական ու տեղական արտաթորանքն են թողնում դրսի խաղացողները։ Իսկ ներսում անասունները 50 հազար դոլար են պատրաստ տալ արտաթորանքի վերածված երկրում զուգարանային համարներով ավտոն ճռռացնելու համար։

Մարդն ու անասունը միմյանցից տարբերվում են ոչ միայն հիշողությամբ, այլ նաև բարոյականությամբ, արժանապատվությամբ, ամոթի զգացողությամբ։ Նաև՝ լիքը այլ բաներով։

Երկիրը քաքի մեջ է, իսկ սրանք համախառն 7 միլիոն դոլարի չափ փող են պատրաստ տալ 00–ին, բայց Նիկոլի դեմ հաստատ քայլ չեն անի՝ «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում» թեմայով։ Դրանց հետագայում պետք է բացահայտել ու «մտցնել այ էն ծակը»։ Դրանց մեջ հաստատ էս նորաթուխ «հեղափոխական օլիգարխներից» էլ կլինեն։ Սրտները 00 է ուզում։ Հայաստանը 00–ի մեջ է, իսկ սրանք ավտոյի համար են առնում 50 հազար դոլարով։ Երևի Ստամբուլում էլ 1915–ին հայ փողատերերի մեծ մասը ռեստորաններում ու բորդելներում կայֆերի մեջ են եղել։ Մինչև որ թուրքերը յաթաղանը քամակները չեն մտցրել։ Նման ոչխարներին հասնում է, անկեղծ ասած։ Անասունը ազգություն չունի։ Հետևաբար՝ ազգային կարեկցանքի արժանի չէ։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 722 անգամ
Լրահոս
Կարո՞ղ է գիտեք՝ «թայֆաբազառ է», ինչ պետք է՝ դա էլ անելու եք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Արթուր Խաչատրյանի խոսափողն անջատեցին Կոտայքի մարզում բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «Գազել»-ն Այրվել է 11 տոննա անասնակեր Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր Թուրքիան հետևում է «Ղարաբաղում» տեղի ունեցող իրադարձություններին. Էրդողանը՝ Ալիևին ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ Իրենք ուղղակի ինչ որ հիվանդություններով են տառապում․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Կոնջորյանին (video) «Դուք էդքան չկաք», «Հանգիստ նստեք տեղներդ». ԱԺ–ում կրքերը թեժացան (video) Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել Ջրաշխարհի տարածքն ու հարակից լանջը․ Հետք Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան «Հայբուսակ» համալսարանի ռեկտորը մի շարք անձանցից վարձավճար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով. տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը վերականգնվել է Իրանի կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ՀՀ-Իրան շահերը համընկնում են Ոստիկաննե՛ր, համոզվա՛ծ եղեք, Փաշինյանը ասելու է՝ ինքն անհամաչափ ուժ կիրառելու հրաման չի տվել․ Արտակ Զաքարյան Երևանում 41-ամյա տղամարդը վիճաբանել, ծեծի է ենթարկել անչափահասներին, զենքի նման առարկայով սպառնացել Իշխանությունները մեծ ուժեր են կուտակել ու փորձում են մեր ծրագրերը կասեցնել. Գառնիկ Դանիելյան Կոնջորյանի կնոջ աշխատավարձը եւս մեկ միլիոն դրամով ավելացավ 96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը» 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված. Իշխան Զաքարյան Արտահերթ նի՞ստ, թե՞ սաբոտաժ ՔՊ-ն իր սրտի թեկնածուին դեռ չի գտել Հ1-ը ումից ինչ գնով ցանկացել՝ գնել է ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգահեռ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը. նոր նշանակումներ Ինչպե՞ս են ուզում նվազեցնել դժգոհությունը ոստիկանության համակարգում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am