Նիկոլ Փաշինյան․ պայմանական երկրի պայմանական վարչապետը

168․am-ը գրում է․ «2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանը՝ ի թիվս բազմաթիվ քարոզչական մանիպուլյացիաների, հայ-ադրբեջանական սահմանը սկսեց անվանել «ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահման»։

Դա մշտական բնույթ ստացավ հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը «կադաստրի վկայական չունի», այսինքն՝ ինքն էլ իր կողմից ընդունեց, որ մինչ 2020թ․ որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից չվիճարկված հայ-ադրբեջանական սահմանը «պայմանական է»։ Եվ արդեն տևական ժամանակ Ադրբեջանը հենց այդպես է անվանում Հայաստանի հետ սահմանը։

Վերջին օրինակը՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում 4 հայ զինծառայողների սպանությունից հետո տարածված հայտարարությունն է, որում Ադրբեջանը Հայաստանի տարածքում գրաված բարձունքներից հայ զինվորների սպանության վայրը ներկայացրել է՝ որպես «ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահման»։

Թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը նման քարոզչությամբ, հասկանալի է։ Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանական քարոզչությանը զուգահեռ կամ գուցե դրան հետևելով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է Հայաստանը վերածել պայմանական երկրի, ինչը դրսևորվում է պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Հայաստանի զինված ուժերը բանակի, իրական բանակի գործառույթ են իրականացնում միայն ու խիստ պայմանականորեն։ Արտաքուստ նրանք կան, բայց ֆոնկցիոնալ առումով բանակի դերակատարությունը հասցվել է պայմանական զրոյականության։ Համենայնդեպս, երբ իշխանությունը սահմանին կանգնած զինվորին սպառնում է թշնամուն կրակելու դեպքում դատել և արգելում է կրակ բացել հակառակորդի ուղղությամբ, այդ համակարգը վերածվում է պայմանական բանակի։

Հայաստանի դատական համակարգը վերածվել է իշխանության ընդդիմադիրներին պատժելու գործիքի։ Իրար հետևից դատավորները կայացնում են խայտառակ վճիռներ, իսկ ԲԴԽ-ն դարձել է իշխանության քարոզչական բանակի զինվորներից մեկը։ Այսինքն՝ դատական համակարգն արդարադատություն է իրականացնում խիստ պայմանականորեն։

Խորհրդարանը, որը սահմանադրորեն պետք է լինի գործադիր իշխանության թիվ մեկ հակակշիռն ու փոխզսպողը, դարձել է կառավարության խամաճիկը։ Հայաստանի Ազգային ժողովն անգամ պայմանականորեն չի կատարում իր գործառույթները։ Նույնը վերաբերում է իրավապահ մարմիններին, արտաքին քաղաքականությանը, մնացած գրեթե բոլոր ոլորտներին։

Այսինքն՝ ընդհանրության մեջ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է պայմանական պետության, բայց դրա գլխավոր պայմանն այն է, որպեսզի ինքը շարունակի պահպանել իշխանությունը։ Այս իրավիճակում Հայաստանի հասարակությունը գործնականում վերածվել է պայմանական ժողովրդի, որովհետև իրական լինելու դեպքում չէր հանդուրժելու պետությունը պայմանական գոյացություն դարձնող իշխանությանը։

Ավելի լայն իմաստով, հիմա ընթանում է ոչ միայն պետության, այլ ընդհանրապես հայկականության, հայկական ինքնության պայմանականացման գործընթացի վերջին արարը, որն իշխանությունը ցանկանում է նշանավորել նոր՝ իրականում կրկին պայմանական Սահմանադրության ընդունմամբ։

Եվ հասարակությունն ունի վերջին հնարավորությունը՝ ապացուցելու, որ այս երկրի ոչ թե պայմանական, այլ իրական տերն է ու իրական քաղաքացին։ Հակառակ դեպքում զրկվելու է ոչ միայն պատմական, այլ անգամ պայմանական հայրենիքից»։

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Առաջ գրեչկա էիք ուտում, իսկ հիմա՝ երևի սև իկրա Նիկոլի «Դըխկ» ոստիկանը նորից լկտի պահվածք դրսևորեց Բագրատ Սրբազանի նկատմամբ․ իրավիճակը լարվեց (video) Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պետական հանցագործ է. նա վիժեցնում է քաղաքական փոփոխությունների անցնցում տարբերակը Լավ գմփացնում էին․ մտածված աժիոտաժ ստեղծեցին, որ Նիկոլը փախնի․ զոհվածի մայր Մարտաֆիլմ հիշեցնող կրակnցներով uպանություն՝ Արմավիրի մարզում. կասկածյալը դարանակալել ու դիմահար կրակել է զոhի վրա Ձեր սլաքները հեռո՛ւ տարք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ իշխանությանը Կրակոցներ են հնչել Երևանում՝ Նորագավիթ 1-ին փողոցում. կա զոհ Կառավարության այսօրվա նիստը հետաձգել են Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժել են ԶԼՄ-ների մոտ 10 ներկայացուցիչներ Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ. ՀայաՔվե Պատռել են Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան, նրան ձերբակալել են Ամոթը ձեզ քիչ է, դուք ապրելու եք նվոզքի տակ. Բագրատ Սրբազան Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց. Աբրահամ Գասպայանի կինը լուսանկարներ է հրապարակել Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են Բաղրամյան պողոտայում երեկվա իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մտահոգվելու բան չի տեսնում Այս մարդիկ արյունով ու ստով են թաթախված։ Օրը կգա ու այդ ամենի մասին կիմացվի.Բագրատ Սրբազան Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել Եթե նա չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնել, որ ստուգի նրա մեղսունակությունը Հայրենիք պղծելը՝ ընտանեկան բիզնես. Ոստիկանապետ «Նիկոլի Արամը» որդիներին վարակել է նիկոլիզմով Դավաճան նիկոլը միշտ ունեցել է ու հիմա էլ ունի մեկ ծրագիր՝ սպանել այնքան շատ հայ, որքան կստացվի. Աննա Մկրտչյան 7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով Արդյոք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... Փաշինյանը սթրես էր հաղթահարում Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը.
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am