Նիկոլ Փաշինյանը միտումնավոր, թե ակամայից անտեսում է առանցքային իրավական փաստերն ու փաստաթղթերն

2024թ. փետրվարի 11-ին՝ բրիտանական The Telegraph թերթին տված հարցարույցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է հետևյալը.
• «…Ալմա-Աթայի հռչակագրում արձանագրվում է, որ այդ հանրապետություններն (հռչակագիրը ստորագրած միութենական հանրապետությունները – Ս. Հ.-Ջ.) ընդունում են գոյություն ունեցող սահմանները, այսինքն՝ այդ պահին ինչ սահման գոյություն ուներ, նրանք այդ սահմանների անձեռնմխելիությունը ճանաչում են:»:
Մեջբերվածի առնչությամբ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում հարկ է նշել հետևյալը.
ԽՍՀՄ 15 հանրապետություններից 11-ի ղեկավարները Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը, մասնավորաբար, արձանագրել են. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը,»:
Ի՞նչ է նշանակում «գոյություն ունեցող սահմաններ» ձևակերումը: Սա նշանակում է հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ, գոյություն ունեցող սահմաններ: Իսկ որո՞նք էին Ադրբեջանի սահմանները 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ: Ադրբեջանի սահմանները 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններն էին: Ինչո՞ւ, որովհետև ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին նույն մարմինն ընդունել է նաև «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Իսկ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներով Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը:
Այսպիսով, Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է դե ֆակտո ավելի քան 3 ամսվա, իսկ դե յուրե 11 օրվա անկախ պետություն:
• «Խոսել Խորհրդային Միություն մտնելու պահին եղած տարածքների մասին, գիտեք՝ ես կարծում եմ, որ Խորհրդային Միության մաս կազմելու ժամանակաշրջանի վերաբերյալ քննարկումները տվյալ կոնտեքստում ընդհանրապես պատեհ չեն: Ինչո՞ւ, որովհետև արդեն իսկ ասել եմ, որ եռակողմ և քառակողմ ֆորմատով գրավոր կերպով արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:»:
Մեջբերվածից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցի կարգավորման ընթացքում միտումնավոր, թե ակամայից անտեսում է առանցքային իրավական փաստերն ու փաստաթղթերը: Փաստորեն, նման կերպ նա ցանկանում է հիշյալ հարցին տալ քաղաքական լուծում:
Եթե Նիկոլ Փաշինյանը հաշվի չի առնում, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1991թ. օգոստոսի 30-ին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և նույն թվականի հոկտեմբերի 18-ին նույն մարմնի կողմից ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, այսինքն՝ նաև Խորհրդային Ադրբեջանի սահմաններից և իրեն հռչակել է 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը, ապա դա նշանակում է, որ նա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցը ցանկանում է կարգավորել ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական ճանապարհով:
Մինչդեռ նման հարցի քիչ թե շատ երաշխավորված լուծմանը կարելի է հասնել ոչ թե քաղաքական, այլ՝ իրավական ճանապարհով: Քանզի քաղաքական ճանապարհը չի կարող երաշխավորել տվյալ հարցի շուտափույթ, արդար և տևական կարգավորում: Հարցի քաղաքական լուծման պարագայում օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանն ապագայում ավելի շատ է ունենալու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացնելու հնարավորություններ:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Ինքն է անասու՞ն, թե մեզ է անասունի տեղ դրե՞լ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել ընդդիմադիր խմբակցության հետ և պատասխանել բոլոր հարցերին Ազգային ժողովում հնչում է ամենամեծ ինքնախոստովանանքը հանցագործության մասին՝ դե-ֆակտո վարչապետի կողմից. Գեղամյան Ոստիկանները բերման են ենթարկել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, հայտնի լրագրող Աբրահամ Գասպարյանին Իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը Փաշինյանը ՀԱՊԿ-ին անվանեց «փուչիկ դաշինք» Ոստիկաններ, հերթը ձեզ էլ հասավ Նիկոլն իր գինը գիտի ու հիմա էլ մարդկանց է նույն աչքով չափում․ «Մայր Հայաստան»-ից ավագանու անդամ (video) Փաշինյանն արցախցիներին 5000 դրամանոց ցույցի մատերիալ է անվանում Պռոշյան փողոցում իրավիճակը լարված է . կարմիրբերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին Լարված խոսակցություն Գառնիկ Դանիելյանի ու Փաշինյանի միջև․ կրքերը թեժացան (video) Ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 42 կողմնակցի է բերման ենթարկել Բաքուն ու Երևանը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ. Օ՛Բրայեն Փաշինյանը ծանր հոգեբանական վիճակում է․ մանկության վերքերն են․․․ քաղաքացի (video) Փաշինյանը գնալու է ամենաստոր քայլերին․ մենք էլ մինչև վերջ գնալու ենք․ Միկա Բադալյան (video) Կարմիր բերետավորների բիրտ ուժի գործադրումից տուժել է MediaHub-ի լրագրողը. Լիա Խոջոյան Երևան ոստիկաններ բերվել են նաև Սյունիքից ու Տավուշից և Վայոց Ձորից Ոստիկանները ռետինե մահակներով հարվածում են քաղաքացիներին Նիկոլի հիստերիկությունը բռնեց․ ընդդիմադիրները ձեռքերով հարվածում են սեղանին, ՔՊ-ականները՝ ծափահարում (video) Փաշինյանը միայն բանտում կարող է առանց վախերի լինել․ նրա վախերին պետք է վերջ տանք․ Նարեկ Սամսոնյան (video) Փաշինյանը ձեզ թողնելու է ու փախչի․ քաղաքացին ոստիկանների դեմքին ասաց ամեն ինչ (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ մեզ այստեղ ինչ են խոստացել․ մեզ ամենամեծ գինն են տալիս․ Սաթիկ Խլղաթյան (video) Էդ բարոյազուրկներն են Սրբազանին բան ասու՞մ․ քաղաքացի (video) Դուք գիտե՞ք՝ ինչ են խոսում Բագրատ Սրբազանի մասին Կանադայում․ քաղաքացի (video) Փաշինյանն իր համար պատժի նոր ձև է որոշել․ Էդգար Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am