Նիկոլ Փաշինյանի պատկառելի նվերը՝ իր այժմյան ռուսերենի ուսուցչին

Արդեն շուրջ 6 տարի է՝ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է երկրի վարչապետի աթոռը, և արդեն 6 տարի ՀՀ հպարտ քաղաքացիները ականատես են լինում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի տարբեր հավաքների ժամանակ Հայաստանը ներկայացնող անձի աղետալի ռուսերենին:

Հաճախ է Նիկոլ Փաշինյանի ռուսերեն խոսքը դառնում տարբեր կատակների, տարածվող ռիլերի առարկա, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ամեն անգամ անասելի ամոթ է զգում նրա փոխարեն:

Փաշինյանը, բնականաբար, ինքն էլ է հասկանում, որ իր ռուսերենով ծիծաղի առարկա է դառնում ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում: Ու այդ նպատակով, 168.am-ի տեղեկություններով՝ նա որոշում է ռուսերեն սովորել կրկնուսույցի մոտ: Արդեն մեկ տարուց ավելի է՝ Նիկոլ Փաշինյանը ռուսերեն է պարապում, բայց կա՛մ ուսուցիչը լավը չէ, կա՛մ ինքն է անընդունակ աշակերտ, որովհետև նրա ռուսերենն առանձնապես հաջողություն չի գրանցում:

Սակայն ամեն դեպքում մարդն աշխատել է ու իր աշխատանքի դիմաց վարձատրություն պիտի ստանար, ինչը և ստացել է:

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի ռուսերենի ուսուցիչը՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ռուս բանասիրության ֆակուլտետի նախկին փոխդեկան (2013-2023թթ.) Դիանա Յուրիի Գազարովան նախորդ տարվա նոյեմբերին դարձել է դեկան:

Ընդ որում՝ դեկանի ընտրություններին, 168.am-ի տեղեկություններով, ցանկացել է մասնակցել նաև Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Նաիրա Մարտիրոսյանը, սակայն նրան անգամ թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին:

Ինչևէ, պետք է արժանին մատուցել Փաշինյանին. Դիանա Գազարովան, ինչ խոսք, բավականին շռայլ նվեր է ստացել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի անգլերենի երբեմնի կրկնուսույցն էլ՝ Լիլիթ Մակունցը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է:

դիտվել է 4455 անգամ
Լրահոս
Հայրենիք պղծելը՝ ընտանեկան բիզնես. Ոստիկանապետ «Նիկոլի Արամը» որդիներին վարակել է նիկոլիզմով Դավաճան նիկոլը միշտ ունեցել է ու հիմա էլ ունի մեկ ծրագիր՝ սպանել այնքան շատ հայ, որքան կստացվի. Աննա Մկրտչյան 7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով Արդյոք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... Փաշինյանը սթրես էր հաղթահարում Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. Իշխանությունը հասավ իր նպատակին Արշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են 6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար Ոստիկանության արձակած հատուկ միջոցներից վիրավորվել է նաև NEWS.am լրատվամիջոցի օպերատորը 6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից Ինչ անադեկվատ վիճակում եք, որ էս պատկերին ծափ եք տալիս. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ակցիայի մասնակիցների նկատմամբ Իսկ ինչով է զբաղված երկրի ՄԻՊ-ը, այո նստել է ծառի տակ «նկարում է նապաստակ» Պայթուցիկ նետած ոստիկաններից մեկը (լուսանկար) Բաղրամյան փողոցում ջարդ է. video Օպերատիվ փնտրողական վարչության պետը հեռախոսով տեսանկարահանում է ոստիկանության ջարդը Կիրառված հատուկ միջոցների կիրառման հետևանքով բազմաթիվ վիրավորվածներ կան. մեկ տղամարդու ձեռքը կտրվել է Ոստիկանների բիրտ ուժի հետևանքով վիրավորվել է պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Մահաբեր Նիկոլի փախուստը ԱԺ֊ից (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am