Շատ օրիգինալ պատկերացումներ ունի արդարության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության մասին Նիկոլ Փաշինյանը: Այս տարիներին հատորներով չարաշահումների մասին է գրել մամուլը, սոցցանցերում լիքը կասկածներ են հնչել նրա մերձավոր շրջապատի հետ կապված, սակայն բոլոր այդ դեպքերը մնացել են առանց քննության եւ անհետեւանք: Հիմա մի խումբ կանայք` «օրենքի առջեւ բոլորը հավասար են» կեղծ լոզունգի կիրառմամբ, հայտնվել են դատարանում եւ կալանավայրում:
Ի՞նչ եք կարծում` Նիկոլ Փաշինյանը չգիտի՞, թե ինչ «քաջագործություններ» է արել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, «Նակոլկա» մականունով Շուշանիկը, ինչու հանկարծ անսպասելիորեն աշխատանքից ազատվեցին Արեւիկ Անափիոսյանն ու Տաթեւիկ Ռեւազյանը, ինչը ստիպեց Գեորգի Ավետիսյանին՝ սուսուփուս դիմում գրել-գնալ: Նա չգիտի՞, որ Գագիկ Ջհանգիրյանի գործողություններում քրեորեն պատժելի հանցակազմ կար, բայց բավարարվեցին աշխատանքից ազատման դիմումով: Կամ` իր օգնական Աննա Վարդապետյանի կողմից արդարադատություն իրականացնելուն միջամտությունը` քննիչին ցուցումներ տալը, հանցանք չէ՞ր:
Չգիտի՞, թե ինչ ինֆորմացիաներ են պտտվում ասֆալտի, շինթույլտվությունների ոլորտի կոռուպցիոն սխեմաների հետ կապված: Կամ` ինչ մեքենայություններ կան առողջապահության պետպատվերի ոլորտում: Շատերն ինձ միամիտ լոռեցու տեղ կդնեն, ասելով` ոչ միայն գիտի, այլեւ մասնակից է դրանց, դրա համար էլ մի քանի կախիչ նկատում է, բազմահարկի շինթույլտվության ժամանակ տրված բազմամիլիոն կաշառքը` ոչ: Չգիտեմ եւ ես ելնում եմ նաեւ Նիկոլ Փաշինյանի «անմեղության կանխավարկածից»: Բայց տարրական պարկեշտության հարց էլ կա այստեղ` երբ դու աչք ես փակում միլիարդներ ուտելու փաստերի վրա, ոչ մի բարոյական իրավունք չունես մի քանի միլիոնի խախտումը նկատելու:
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը