Ղրղզստանը կօգտագործի Վրաստանով անցնող «Միջին միջանցքը»

Ղրղզստանը միանում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքին (Միջին միջանցք), որն անցնում է նաև Վրաստանով, ըստ aliq.ge-ի՝ Bpn.ge լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Բակիտ Տորոբաևը։

Ըստ հաղորդագրության՝ Ղրղզստանը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը (TITC) կօգտագործի երկրից և Չինաստանից Եվրոպա բեռների ավտոմոբիլային ու երկաթուղային փոխադրման համար։

«Այս երթուղին կդառնա տարածաշրջանների միավորման ևս մեկ հիմք՝ ոչ միայն ապահովելու համար նրանց տնտեսական աճը, այլև՝ տնտեսական անվտանգությունը»,- ասել է Տորոբաևը։

Նա նաև հավելել է, որ Ղրղզստանն ակտիվորեն աշխատում է նոր ճանապարհների կառուցման և գործող տրանսպորտային զարկերակների արդիականացման վրա՝ միջազգային խոշոր տրանսպորտային ցանցերում ինտեգրվելու համար. «Մեր նպատակն է ստեղծել կայուն և արդյունավետ ենթակառուցվածք, որը կնպաստի Ղրղզստանի տնտեսության զարգացմանը և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրային հարաբերությունների խորացմանը»:

Ի դեպ, 2024 թվականի հունվարի 28-ին «Վրացական երկաթուղիներ»-ի նախագահությամբ, Թուրքիայում Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու («Միջին միջանցք») Գլխավոր ասամբլեայի հերթական աշխատանքային հանդիպումն է կայացել, նման հանդիպու կայացել էր նաև 2023 թվականի հոկտեմբերին: Ղազախստանի Ակտաու նավահանգստային քաղաքում հավաքվել են Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի և Ռումինիայի երկաթուղային և ծովային ընկերությունների ներկայացուցիչները։

Հատկանշական է, որ վերջին 3 տարում «Միջին միջանցքով» փոխադրվող բեռների ծավալն ավելանում է։ Հետազոտական ​​ինստիտուտի՝ FPRI-ի տվյալներով, բեռնափոխադրումները 2020 թվականին 350 հազար տոննայից 2021 թվականին հասել են 530 հազար տոննայի:

«Միջին միջանցքը» զգալիորեն ամրապնդելու հնարավորություն ստեղծվեց 2022 թվականին, երբ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով։ 2022 թվականից եվրոպական առաջատար փոխադրողները՝ դանիական Maersk-ը, ավստրիական Rail Cargo Group-ը, ֆիննական Nurminen Logistics-ը, գերմանական CEVA Logistic-ը և Dutch Rail Bridge Cargo-ն սկսեցին օգտվել «Միջին միջանցքից»: Արդյունքում փոխադրված բեռների ծավալը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 6 անգամ՝ դառնալով 3,2 մլն տոննա։

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Լավ գմփացնում էին․ մտածված աժիոտաժ ստեղծեցին, որ Նիկոլը փախնի․ զոհվածի մայր Մարտաֆիլմ հիշեցնող կրակnցներով uպանություն՝ Արմավիրի մարզում. կասկածյալը դարանակալել ու դիմահար կրակել է զոhի վրա Ձեր սլաքները հեռո՛ւ տարք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ իշխանությանը Կրակոցներ են հնչել Երևանում՝ Նորագավիթ 1-ին փողոցում. կա զոհ Կառավարության այսօրվա նիստը հետաձգել են Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժել են ԶԼՄ-ների մոտ 10 ներկայացուցիչներ Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ. ՀայաՔվե Պատռել են Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան, նրան ձերբակալել են Ամոթը ձեզ քիչ է, դուք ապրելու եք նվոզքի տակ. Բագրատ Սրբազան Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց. Աբրահամ Գասպայանի կինը լուսանկարներ է հրապարակել Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են Բաղրամյան պողոտայում երեկվա իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մտահոգվելու բան չի տեսնում Այս մարդիկ արյունով ու ստով են թաթախված։ Օրը կգա ու այդ ամենի մասին կիմացվի.Բագրատ Սրբազան Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել Եթե նա չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնել, որ ստուգի նրա մեղսունակությունը Հայրենիք պղծելը՝ ընտանեկան բիզնես. Ոստիկանապետ «Նիկոլի Արամը» որդիներին վարակել է նիկոլիզմով Դավաճան նիկոլը միշտ ունեցել է ու հիմա էլ ունի մեկ ծրագիր՝ սպանել այնքան շատ հայ, որքան կստացվի. Աննա Մկրտչյան 7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով Արդյոք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... Փաշինյանը սթրես էր հաղթահարում Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. Իշխանությունը հասավ իր նպատակին Արշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am