Քաղաքապետարանի գնած տեռասային տախտակներից նստարանների փոխարեն տեղադրվել են ավելի էժան նստարաններ

Երևանի քաղաքապետարանը 2023թ. դեկտեմբերի 6-ին «ՍԵՄ2017» ՍՊԸ-ի հետ 75 նստարանի ձեռքբերման պայմանագիր է կնքել։ Նստարանները պետք է պատրաստված լինեին տեռասային տախտակներից, որոնք լաքապատման կարիք չունեն։ Յուրաքանչյուր նստարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։ «Հետք»-ը պարզել է, որ դրանք պատրաստված են սովորական փայտից և վճարված արժեքից մի քանի անգամ էժան են։

Նստարաններից 50-ը տեղադրվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վահան Զատիկյանի անվան այգում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 15-ի գործակարգավարական նիստում զեկուցեց այս մասին՝ ընդգծելով, որ տեղադրվել են «մետաղական հիմնակմախքով և տեռասային տախտակներից» պատրաստված նստարաններ։

Ըստ պայմանագրում նշված տեխնիկական բնութագրի՝ դրանք պետք է պատրաստված լինեին լաքապատում չպահանջող տեռասային տախտակներից, որոնք ավելի որակյալ և թանկարժեք են, քան սովորական փայտից պատրաստված նստարանները։ Սակայն, «Հետքը» պարզել է, որ դրանց փոխարեն տեղադրվել են փայտե, լաքապատ նստարաններ։

Ստացվում է, որ քաղաքապատերանը մի քանի անգամ ավելի է վճարել այս նստարանների համար, և տեռասային տախտակներից պատրաստված նստարանների փոխարեն ստացել սովորական փայտե, լաքապատ նստարաններ:

Մեզ հետ զրուցած կահույքագործների խոսքով (որոնք ցանկացել են անանուն մնալ)՝ այս նստարանները պատրաստված են չամ տեսակի փայտից։ Արժեքը տատանվում է 45 000-50 000 դրամի սահմաններում։ Ըստ կահույքագործների՝ տեռասային տախտակներից պատրաստված մեկ նստարանի միայն նյութերի արժեքը մոտ 70 000 դրամ է, իսկ չամ տեսակի փայտե նստարաններինը՝ 30 000 դրամ, այսինքն՝ տեռասային տախտակների արժեքը կրկնակի ավել է։

Ըստ կնքված պայմանագրի` եթե հանձնվել է անպատշաճ որակի`պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք, գնորդը կարող է պահանջել հատուցել ապրանքի անպատշաճ որակի պատճառով իր կատարած ծախսերը կամ չընդունել ապրանքը` իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի ապրանքը պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջել Վաճառողից վճարելու պայմանագրի 6.3 կետով նախատեսված տուգանքը կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնել ապրանքի համար վճարված գումարը:

Ըստ մեկ այլ կետի՝ ապրանքի որակի մասին պայմանագրի պայմանները խախտելու մասին վաճառողին պետք է ծանուցել թերությունը հայտնաբերելուց հետո անմիջապես կամ այն բանից հետո` ողջամիտ ժամկետում, երբ պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լիներ` ելնելով ապրանքի բնույթից և նշանակությունից։

Դեռևս մեկ ամիս չանցած՝ նստարանների լաքը տեղ-տեղ թափվել է, իսկ նստարանները սալիկների վրա ամրացվել են ցեմենտով։

Տեռասային տախտակները սովորաբար ավելի դիմացկուն են, նախատեսված են բացօթյա օգտագործման համար, դրանցից հաճախ կարող ենք տեսնել լողավազանների շուրջ։

Մատակարարը նորաստեղծ ընկերություն է

«ՍԵՄ2017» ՍՊ ընկերությունը ստեղծվել է 2023թ. սեպտեմբերի 25-ին։ Ընկերության 100% բաժնետերը և տնօրենը Վարդան Սողոմոնյանն է։

Այս մատակարարումից բացի, ընկերությունը դեկտեմբերին ևս երկու պայմանագիր է կնքել։ Մի դեպքում Ազգային ժողովին 2 փոշեկուլ է մատակարարել, յուրաքանչյուրը՝ 149 500 դրամ, մյուսով՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին 14 հեռուստացույց՝ յուրաքանչյուրը 179, 714 դրամ կամ 396 000 դրամ արժեքով և 65 էլեկտրական սալօջախ՝ 19 230 դրամով։

Դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել հանձման-ընդունման արձանագրությունը՝ պարզելու, թե ով է ընդունել ապրանքը՝ քաղաքապետարա՞նը, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, և ով է իրականացրել որակի ստուգում։ Քաղաքապետարանից մեկնաբանություն ստանալուն պես այն կհրապարակենք։

Աղբյուրը՝ hetq.am

դիտվել է 922 անգամ
Լրահոս
«Պայթող Փաշինյանի» վերջին զառանցանքներն ԱԺ ամբիոնից․․․ (video) Փաշինյանը Բագրատ Սրբազանին ձերբակալելու հրահանգ տվեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալեն Սիմոնյանը ոտքի տակ թող չընկնի, քանի իր մասին ուրիշ բաներ չեմ ասել․ Սրբազան (video) Արտակ և Արթուր Սարգսյաններն այսօր պետք է ազատ արձակվեն. փաստաբան Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը. Զատուլին Բելառուս ես երբեք չեմ այցելի, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան (video) Ձերբակալվել է Աշոտ երկաթը Ինչպես համոզվել, որ Փաշինյանինն ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է. Քրիստինե Վարդանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է անզեն ցուցարարների հանդեպ բիրտ ուժը Վե՛րջ․ երեկվա ջարդից հետո Նիկոլն իր թիմին «բագաժ» տվեց․ Արամ Հարությունյան (video) Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք» Ծնկի եկած Նիկոլը չի ուզում թույլ իշխանություն Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը. Իսայան Ամոթ բոլորիդ, բոլորդ էլ նույնն եք՝ կեղծիքով, ստով, վահանների հետևը ոհմակի պես թաքնված. Բագրատ Սրբազան Նիկոլը սպառնում է կրկնել արյունահեղությունը Ոստիկանապետը թող մտածի իր և իր որդու գործարքների մասին․ Բագրատ Սրբազան (video) Ալիևին պարտված Փաշինյանը հոխորտում է Լուկաշենկոյի վրա Կղերաֆեոդալական Նիկոլը Փաշինյանը հին երգն է երգում Նիկոլը դուրս է գալիս ՀԱՊԿ_ից, բայց վախենում է օր ասել Արա՛ իջի, արա՛-ն դու ես․ Ալեն Սիմոնյանը լկտիացավ, Սեյրան Օհանյանի հետ վիճեց (video) Բռնարար Նիկոլը գոհ է ոստիկաններից Սորոսական այս խուլիգանկայի բառամթերքին նայեք. Համբարյան Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես պատրաստ եմ անցնել դրանով․ Գերասիմ Վարդանյան «Կապիտուլյանտ Նիկոլ. «Հայտարարում եմ, որ այս պահից սկսած ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am