Փաշինյանի «հուժկու» պատասխանը Ալիևին

Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը քար լռություն է պահպանում: Կա՛մ վախեցել է, կա՛մ համաձայն է նրա հետ: Իրականում հա՛մ վախեցած է, հա՛մ համաձայն է: Վախեցել է, որ կարող է աթոռը կորցնել և համաձայն է, քանզի Նիկոլը միշտ է համաձայն Ալիևի հետ: Վերջինս իր ուզածին միշտ հասել է Փաշինյանի օգնությամբ:
Սա այն դեպքն է, երբ լռությունը համաձայնության նշան կարելի է համարել: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներին կրկին փորձել են վերջին ամիսներին խաբել, մոլորեցնել, փափուկ բարձ դնել գլխների տակ, թե բա՝ մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնությանը, միջանցքի հարց չկա:
Ալիևի խոսքերից պարզ դարձավ, որ Բաքվի ախորժակն ուտելիս բացվել է: Այդպես էլ պետք է լիներ: Արցախը Նիկոլի օգնությամբ կուլ տալուց հետո Ալիևն արդեն անցել է «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի իրականացմանը: Սկզբի համար 4 գյուղ ու 4 «անկլավ» է պահանջում:
Ուշագրավ է, որ այսքանից հետո էլ նիկոլական իշխանությունը կրկին փորձում է խաբել ու Ալիևի համար փաստաբանություն անել: Տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանի միջոցով հայ ժողովրդին ուզում են համոզել, որ Ալիևը ռազմատենչ ու ՀՀ-ին կապիտուլյացիայի տանող հայտարարություններ է արել ... Ադրբեջանի ներքին լսարանի համար, քանզի այնտեղ ընտրություններ են սպասվում: Դա, իհարկե, սուտ է: Ալիևը միշտ է այդպես խոսել ու ՀՀ-ի նկատմամբ չի թաքցրել իր նկրտումները:
Նիկոլենք էլ լավ գիտեն այդ մասին, բայց լռում են: Լռությանը զուգահեռ Փաշինյանը «հուժկու» պատասխան տվեց Ալիևին: Նա մեկ ժամվա ընթացքում աշխատանքից ազատեց ու կրկին նույն պաշտոնին նշանակեց ԱԱԾ ղեկավար Աբազյանին: Հիրավի «հուժկու» պատասխան Ալիևի հայտարարությանը: Ու եթե սրան ավելացնում ենք «ցնցուղ և սանտեխնիկ» օպերացիան, ապա կղկղանքային պատկերն ամբողջական է դառնում: ՀՀ-ն դուրս չի գա այս վիճակից, քանի դեռ Նիկլոն է իշխանության:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Նիկոլ Փաշինյանն առանց դաշնակիցների թողեց Հայաստանը, ներսից թուլացրեց մեր երկիրը և հնարավորություն տվեց Ալիևին լկտիանալ: Հիմա, ինչպես միշտ, իրեն մնում է միակ գործիքը՝ սուտը: Բայց հնարավոր չէ երկար ժամանակ մի ամբողջ ժողովրդի խաբել:
7or.am

 

դիտվել է 26133 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը լուսաբացին է եկել ԱԺ, ԱԺ-ում մեծաքանակ ԱԱԾ ծառայողներ կան, դիպուկահարներ էլ են բերվել․ Դանիելյան Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության վարույթով Կարապետ Պողոսյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքն այսօր կմուտքագրեմ. պաշտպան Շրջափակված ԱԺ-ում Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը կկարողանա իրենց հեռացնել (video) «Նիկոլի Արամ» ոստիկանապետը «ստուգում է» ԱԺ-ի դիմացի վահանավոր շարքերը (video) Սերժ Սարգսյանը և կուսակիցները ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (video) Բագրատ Սրբազանն այսօր վերջ է դնելու․ միացե՛ք․․․ Արամ Հարությունյան (video) Տականքների հետ ուրախացողնե՛ր, դուք լավ էլ հասկանում եք՝ ուր են ձեզ տանում․ Ալավերդյանի կտրուկ խոսքը (video) Քաչալը պլպլացրած Արթուրիկին ես լավ եմ ճանաչում․ Արմինե Ադիբեկյան (video) Հենց այսօր Փաշինյանն ԱԺ-ում կընդունի՝ Բագրատ Սրբազանը ճիշտ է․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանական ավտոբուսների կուտակում՝ Դեմիրճյան փողոցում (video) Հայտնաբերե՛ք Սուրեն Պապիկյանին, հարցրե՛ք` ինչ էր ինձ նա առաջարկում․ Բագրատ Սրբազան (video) Ամեն ինչի էլ պատրաստ ենք, Սրբազանը ոնց ասի՝ էդպես էլ անելու ենք. Շարժման մասնակից (video) Քաղաքացիների լուսանկարներ են հայտնվել Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում՝ քաղաքական նպատակով. Մանուկյան (video) Ոստիկանական նոր ուժեր, փշալարեր են բերվում ԱԺ շենքի մոտ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին նախագիծը Ովքեր ասում էին՝ նորմալ առաջնորդ չկա, որ կողքը կանգնենք, հիմա առաջնորդը կա ու ավելի, քան նորմալ է Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը․ Հարութ Սասունյան Փաշինյանի «բանտակից» ընկերը խայտառակ մանրամասներ հայտնեց Նիկոլի բանտային կյանքից (video) Ինչպես «հրաշքով» աճում էր, այնպես էլ «հրաշքով» աճն անհետացավ Քուչեքից հավաքագրված ժեխի վախը տեսանք ԱԺ-ում․ Արմինե Ադիբեկյան (video) Անկարայի հանդեպ Պուտինի ինքնավստահությունը պայմանավորված է ոչ միայն ուկրաինական ճակատում գործերով, այլ նաև Ալիևի հետ որոշակի պայմանավորվածություններով. Հակոբ Բադալյան Սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում մենակ թողնելով նրա մանկահասակ երեխային․ իրավապաշտպան Հավաքին ընդառաջ ՆԳՆ-ն ևս զգուշացնում է Նիկոլը նոր «Մարտի 1»-ա ուզում սարքի, պետք ա զգոն լինենք․ Շարժման մասնակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am