Ալիևը կրկին գմփացրեց Փաշինյանի քարոզչական փուչիկը. «Զանգեզուրի միջանցքն» ադրբեջանցիների օրակարգում է

Ալիևի վերջին հայտարարությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն առնվազն անմեղսունակ է եղել, իսկ իրականում՝ հակապետական-դավաճանական:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած ինտենսիվորեն տարածում էր այն թեզը, որ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելով՝ հնարավորություն կա ՀՀ 29.800 քառակուսի կիլոմետրի համար «կադաստրի թուղթ» ստանալ Ադրբեջանից ու խաղաղ ապրել:

«Արցախը հանձնենք Ադրբեջանին, որ խաղաղ ապրենք» ծրագիրն, անշու՛շտ, անբարոյական էր ու սպառնում էր ՀՀ անվտանգությանը, բայց նիկոլենք համոզում էին, թե, իբր, դա խաղաղության է բերելու և Հայաստանը վերածվելու է «Խաղաղության խաչմերուկի»: Թեև պաշտոնական Բաքուն որևէ խոստում չէր տալիս ու չէր հաստատում Նիկոլի թեզերը, բայց, այդուհանդերձ, Նիկոլն իր ասածն էր առաջ տանում:

Նիկոլը հայ ժողովրդին նաև բացատրում էր, թե ինչու է Արցախը հանձնում: Ասում էր՝ Ալիևը Լաչինի միջանցքին զուգահեռ Զանգեզուրի միջանցք է պահանջում, ինքը չի տալիս ու Զանգեզուրի միջանցքը չտալու գինը Լաչինի միջանցքն ու ամբողջ Արցախը հանձնելն է:

Ալիևն իր հայտարարություններով պայթեցրեց Նիկոլի քարոզչափուչիկը՝ հայտարարելով, որ

-Ադրբեջանը Զանգեզուրի միջանցք է պահանջում,

-Ադրբեջանը մեկ միլիմետր անգամ հետ չի գնալու ՀՀ-ի՝ իր գրաված տարածքներից,

-Ադրբեջանը 4 գյուղ ու «անկլավներ» է պահանջում,

-Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ 29.800-ը (դա այն դեպքում, երբ Նիկոլը քառակուսի կիլոմետրերով ճանաչել է Ադրբեջանի տարածքը, որի մեջ ներառել է նաև Արցախը),

-Ադրբեջանը չի համաձայնում 1970 թվականից հետո եղած քարտեզներին ու սահմանագծումն իրականացնելու է իր ուզած քարտեզով, որը մինչև 1970 թվականի պետք է լինի,

-Ադրբեջանը հանցագործներ է համարում Արցախի ռազմաքաղաքական այն գործիչներին, որոնց գերեվարել է,

-Ադրբեջանը համաձայն չէ, որ հայ-ադրբեջանական պայմանագրին միջազգային երաշխավորներ են պետք:

Եվ ընդհանրապես, Ալիևը հաշվել է Նիկոլ Փաշինյանի ատամներն ու գործնականում ՀՀ կապիտուլյացիա է պահանջում:

Նիկոլն այս վիճակին բերել է հիմարությա՞ն, թե՞ դիտավորության արդյունքում, արդեն այլ խոսակցության թեմա է: Փաստն այն է, որ նա կատաստրոֆայի առաջ է կանգնեցրել մեր երկիրը:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 862 անգամ
Լրահոս
Նիկոլի սրտի դատավորին ՔՊ-ն հարցեր ունի (video) Լուկաշենկոն կպայթեցնի Փաշինյանի 5 միլիարդը․․․ Արամ Հարությունյան (video) Ո՞ր պահին 3 մլն վարչապետից մի քանի հազարը դարձան թիրախ ոստիկանական բռնությունների համար. Իվետա Տոնոյան Տեղի ունեցածի անվերապահ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ՔՊ-ականը հարձակվեց Նիկոլի սիրելի Կարեն Անդրեասյանի վրա (video) «Եղբայրս է, ում անասելի ծեծի են ենթարկել, իսկ հետո 72 ժամով սահմանափակել իր ազատությունը» «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք. կան վիրավորներ Ի՞նչ էիք անելու ԱԺ-ում՝ սուսերամա՞րտ. Անդրանիկ Քոչարյանը «խանգարվեց» ԱԺ-ում (video) Ցուցարարի դաստակ կտրո՛ղ, մայրդ ամեն օր պետք է նկարդ տեսնի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրավիճակը բարդանում է, հանրային սպասումներն ու սթափ գիտակցումը սուր հակասության մեջ են գտնվում Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկվա հանրահավաքից հետո անհայտ է, կապ է հաստատել ընտանիքի հետ Նիկո՛լ, փախչելուց առաջ ընտանիքիդ չգնդակահարես․ Խաչիկ Մանուկյան (video) «Վերջին նռնակը Փաշինյանն է քաշելու»․ Ռուբեն Հակոբյան (video) Կարեն Անդրեասյանն ուրիշ Փաշինյան է ճանաչում (video) «Պայթող Փաշինյանի» վերջին զառանցանքներն ԱԺ ամբիոնից․․․ (video) Փաշինյանը Բագրատ Սրբազանին ձերբակալելու հրահանգ տվեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալեն Սիմոնյանը ոտքի տակ թող չընկնի, քանի իր մասին ուրիշ բաներ չեմ ասել․ Սրբազան (video) Արտակ և Արթուր Սարգսյաններն այսօր պետք է ազատ արձակվեն. փաստաբան Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը. Զատուլին Բելառուս ես երբեք չեմ այցելի, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան (video) Ձերբակալվել է Աշոտ երկաթը Ինչպես համոզվել, որ Փաշինյանինն ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է. Քրիստինե Վարդանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է անզեն ցուցարարների հանդեպ բիրտ ուժը Վե՛րջ․ երեկվա ջարդից հետո Նիկոլն իր թիմին «բագաժ» տվեց․ Արամ Հարությունյան (video) Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am