Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների

Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին:

Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը`աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար՛՛:

դիտվել է 895 անգամ
Լրահոս
Մեր շարքեր թափանցում են մարդիկ, որոնց ձեռքերում հայտնվում են տարբեր տեսակի գործիքներ. Բագրատ Սրբազան Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան Պարո´ն փոխնախարար, զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավարի արձագանքը «Էնքան ասեցինք հեծանիվ չես քշում, գնաց հեծանիվ քշելու: Ասե՞նք գնա լողալու» Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում են Հրդեհ է բռնկվել 24 տոննա ամրանով բեռնված իրանական համարանիշներով բեռնատարում Այս պայքարը ձախողվելու իրավունք չունի. Դավիթ Անանյան Եթե այդ մարդկանց վերաբերում ես այնպես, ասես ինչ-որ կոռուպցիայով զբաղվողներ են, դա ծիծաղելու է իմ համար. Լևոն Արոնյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Ժամը 19:00-ին բոլորին սպասում ենք.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ինչու են թուրքերը շտապում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի. քաղաքագետ Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների. Գարեգին Բ ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». Թովմաս Առաքելյան Տավուշում տեղի ունեցողը «Սահմանազատում և սահմանագծում» չէ, այլ` միակողմանի տարածքային զիջումներ․ փաստաբան Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստն է, իսկ Եկեղեցին փորձում է ապահովել դրա ընթացքը բարոյականության վրա. քաղաքագետ Թուրքիայում քուրդ գործարար է ձերբակալվել մայրենի լեզվով խոսելու համար Դեպքի վայրի զննությամբ ոստիկանության պատիվը չհայտնաբերվեց, փոխարենը` հայհոյանքներ Բոլոր 28 բերման ենթարկվածները դեռեւս գտնվում են ձերբակալվածի կարգավիճակում.Արսեն Բաբայան «Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է ապահովեն թուրք հատուկջոկատայինները» Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am