Ի՞նչ անել Նիկոլի հետ Նիկոլից հետո

PostNikol. ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 13-րդ)


Որքան էլ այսօրվա իրականությունը չի տրամադրում առավել խորը ու կոնցեպտուալ հարցեր քննարկել, որքան էլ այն փակուղի է հիշեցնում, որքան էլ մեծ է գայթակղությունը համակերպվելու և մեկուսանալու անհրապույր ներկայում ապագայի մասին նյարդայնացնող քննարկումներից, սակայն կան հարցեր, որոնք պահանջում են ոչ թե ավազի մեջ թաքնված գլուխը մատնող հետույք, այլ հենց սթափ և մտածող գլուխ:

PostNikol տրամաբանության մեջ է նաև հետևյալ հարցը, որ սիմվոլիկ ձևակերպմամբ կարելի է շարադրել հետևյալ կերպ. ի՞նչ է լինելու «Նիկոլի» հետ Նիկոլից հետո: Չակերտավոր Նիկոլն այս բանաձևման մեջ ներառում է թե Փաշինյանի կողմից առաջ քաշված ուսմունքը, այն հավանող մարդկանց, և թե այն թիմը, որ կյանքի էր կոչում տվյալ մոտեցումներից բխող որոշումները:


Փորձեմ ներկայացնել մի շարք առաջարկներ այս կապակցությամբ:

1. Հայաստանում պետք է արգելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը:

2. Պետք է սահմանված ժամկետով արգելել ՔՊ ղեկավար մարմինների անդամ եղած մարդկանց զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչպես նաև զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ:

3. Նույն սահմանափակումը հարկ է կիրառել նաև ՔՊ իշխանության ժամանակահատվածում ԱԺ համապատասխան խմբակցությունների անդամների, Կառավարության անդամների, այլ գերատեսչությունների ղեկավար եղած անձանց, ինչպես նաև փոխնախարարների և մարզպետների նկատմամբ:

4. Ստեղծել «Հաշտեցման կամ ճշմարտության» հանձնաժողով, որի գործունեության համար ներգրավել հասարակական վստահություն և հեղինակություն վայելող անձանց՝ անկախ քաղաքական հայացքներից: Հանձնաժողովը պետք է լիարժեք, բաց և բազմակողմանի քննության ենթարկի Փաշինյանի ղեկավարման տարիներին հանրային հնչեղության և կործանարար հետևանքներ ունեցած ցանկացած որոշում, գործընթաց, դեպք և գործողություն:

5. Իրավական, քրեական, հետևանքներ ենթադրող ցանկացած փաստ պետք է արժանանա իրական արդարադատության: Հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ և հաշվեհարդարներ: Կարճ ասած՝ նրանց հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես նրանք վարվեցին և վարվում են մեզ հետ:

Հասարակության բևեռացումը հաղթահարելը ծայրաստիճան կարևոր նախադրյալ է ազգային ներուժի կենտրոնացման և օգտագործման համար: Հարկ է լինելու լայնախոհությամբ և միասնականությամբ կանխել հայ ժողովուրդը պառակտված քաղաքակրթության վերածելու գործընթացը:

Արտաքին մարտահրավերները կարող են չեզոքացվել բացառապես ներքին կայունության և համերաշխության պարագայում: Արդարությունը կարելի է և պետք է վերականգնել և՛ արդարադատությամբ, և՛ խոստովանությամբ: Միայն այդպես է հնարավոր հասնել համընդհանուր մաքրման՝ կատարսիսի, առանց որի՝ մենք կշարունակենք անվերջ պտտվել այս արատավոր և արյունալի շրջանակի մեջ:

Ընդդիմադիր խոսույթում հաճախ կարելի է լսել արդարացիորեն հիշատակվող «հայկական Նյուրնբերգի» անխուսափելիության մասին: Բայց անգամ այս դեպքում պետք է հիշել, որ Նյուրնբերգը ոչ թե վրեժի, այլ արդարադատության մասին էր: Այսինքն՝ ապացուցված մեղքի և համարժեք պատժի մասին է:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

06.12.2023թ.

դիտվել է 1164 անգամ
Լրահոս
Փաստաբանները տեղյակ չեն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվա՞ծ է, ԱԱԾ-ում, թե՞ ուղղակի ընկերների հետ գնացել է. Նա փաստաբանների հետ կապ չի հաստատել Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել ու ուղեկցում է Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է․ հայտարարություն Ոստիկանության կիրառած «Զարյա 3» տեսակի նռնակը նախատեսված է զինված հանցագործների համար. «Հետք» Մահերն անխուսափելի կլինեին, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Նիկոլն ո՞վ է, ինքը մեր վարչապետը չի, ինքն իրեն կորցրել է․ քաղաքացի (video) Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետհաշվարկը տրված է․ Սևակ Հակոբյան Արցախի իշխանությունները խոստանում են արձագանքել ԱԺ ամբիոնից հնչող հերյուրանքներին Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան․ ԱԳՆ խոսնակ Պեսկովը Փաշինյանի հայտարարության մասին Փոքրոգի մարդիկ տառապում են փառավորվելու սինդրոմով. Սեյրան Օհանյան Նիկոլն «առնետ է», որը զգում է արդեն իր վերջը․ քաղաքացի (video) Մինչ ոստիկանները զբաղված են քաղաքացիների վրա նռնակներ նետելով՝ հերթական սպանությունն է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում դաժան ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի եղբորը Նիկոլի սրտի դատավորին ՔՊ-ն հարցեր ունի (video) 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում. Հակոբյան Լուկաշենկոն կպայթեցնի Փաշինյանի 5 միլիարդը․․․ Արամ Հարությունյան (video) Ո՞ր պահին 3 մլն վարչապետից մի քանի հազարը դարձան թիրախ ոստիկանական բռնությունների համար. Իվետա Տոնոյան Տեղի ունեցածի անվերապահ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ՔՊ-ականը հարձակվեց Նիկոլի սիրելի Կարեն Անդրեասյանի վրա (video) «Եղբայրս է, ում անասելի ծեծի են ենթարկել, իսկ հետո 72 ժամով սահմանափակել իր ազատությունը» «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք. կան վիրավորներ Ի՞նչ էիք անելու ԱԺ-ում՝ սուսերամա՞րտ. Անդրանիկ Քոչարյանը «խանգարվեց» ԱԺ-ում (video) Ցուցարարի դաստակ կտրո՛ղ, մայրդ ամեն օր պետք է նկարդ տեսնի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրավիճակը բարդանում է, հանրային սպասումներն ու սթափ գիտակցումը սուր հակասության մեջ են գտնվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am