Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը մեկնաբանել է Իրանի դեսպան Աբբաս Մուսավիի սպառնալից գրառումը, որը նա հրապարակել է X սոցիալական ցանցում ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Իրանական ռեժիմի դեսպանին» ուղղված իսրայելցի դիվանագետի գրառումն առաջարկում է «անվճար խորհրդատվություն պրոֆեսիոնալից». «Եթե ցանկանում եք, որ ձեզ լուրջ վերաբերվեն, երբ սպառնում եք իմ երկրին կործանմամբ, իսկ ինձ՝ մահվամբ, պետք է հրաժարվեք սարդոստայնի համեմատությունից... Սարդի մետաքսը հինգ անգամ ավելի ամուր է պողպատից»:
Ավելի վաղ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին «X» սոցիալական ցանցում հրապարակել էր գրառում՝ սպառնալով Ադրբեջանում Իսրայելի դեսպանին։
Հրապարակման մեջ ասվում էր. «Այս փուլում ՀԱՄԱՍ-ի քաջարի մարտիկները բավարար են ձեզ համար։ Դուք ավելի թույլ եք, քան սարդոստայնը: Հիշեք, եթե Իրանը միջամտի, դուք կթաղվեք Միջերկրական ծովում, ոչ թե Նեղոս գետում: Ոչ մի փրկություն չկա։ Այլևս ամբողջ աշխարհը ձեր դեմ է... Ադրբեջանի մուսուլմանական, խիզախ ժողովուրդը, ինչպես ողջ աշխարհը, ձեր դեմ է»։
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը