Իրանը նոր ատոմակայան է կառուցում
![Իրանը նոր ատոմակայան է կառուցում](/timthumb.php?src=/disc/25-10-23/0251d59cc3475ea6df9c744b534e6459.jpg&w=708)
Իրանը սկսել է նոր ատոմակայանի (ԱԷԿ) կառուցումը երկրի արևմուտքում, որը կոչվում է «Քարուն»։ Հզորությունը կկազմի 300 ՄՎտ էներգիա, չորեքշաբթի այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։
««Քարուն» ատոմակայանի շինարարական աշխատանքները սկսվել են, պայմանագրեր են կնքվել ենթակառուցվածքների ներքին կառուցման և էլեկտրակայանի սարքավորումներով ապահովելու համար: Նոր ատոմակայանի հզորությունը կկազմի 300 ՄՎտ էներգիա»,- Tasnim գործակալությունը մեջբերում է Էսլամինի խոսքերը։