ԵՊՀ ռեկտորը լծվել է դասախոսներին ամեն գնով հայրենադավ սարքելու գործին. վերջնաժամկետ է տրվել․ 168․am

Արցախի ամբողջական հանձնումից հետո օրեցօր թափ հավաքող ժողովրդական շարժումն՝ ընդդեմ իշխանությունների, լրջորեն անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանի թիմին, ովքեր ամենավերին օղակից մինչև ամենաստորինը լծված են այն չեզոքացնելուն: Հրահանգ է տրված բոլորին՝ կրթական օջախներից մինչև մշակութային. պետք է տանել իշխանությունների գիծը, այլ կերպ ասած՝ արդարացնել դավաճանությունը սեփական հայրենիքի, ժողովրդի նկատմամբ, արդարացնել Արցախի հանձնումը, պահել իշխանությունը՝ Հայաստանից տարածքներ հանձնելու ամուր մանդատ ունենալու համար:

168.am-ի ձեռքում է հայտնվել մի հայտարարության տեքստ, որը ԵՊՀ սորոսական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ում համալսարանի երբեմնի ընդդիմադիր աշխատակիցները խոնարհաբար ենթարկվեցին, պարտադրում է ստորագրել ԵՊՀ գիտխորհրդի անդամներին, այլ կերպ ասած՝ մասնակից դառնալ Հայրենիքը հանձնելուն:

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ շուրջ 10 ամիս տևած շրջափակումից հետո, Ադրբեջանի իշխանությունները, տեսնելով, որ նույնիսկ սովն ու կենսական նշանակություն ունեցող պարենի պակասը չեն կոտրում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ոգին, լայնածավալ ռազմական ագրեսիայի միջոցով և մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ հարձակվեցին խաղաղ բնակչության վրա։ Հաստատված մարդկային կորուստները, ֆիզիկական ենթակառուցվածքներին հասցված վնասը, ադրբեջանական բանակի ողջ զինանոցի օգտագործումն էլ ավելի խորացրին շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը։

Ադրբեջանական հարձակման նպատակներից մեկն էր նաև Հայաստանին ներքաշել նոր պատերազմի մեջ՝ լեգիտիմացնելու լայնածավալ հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ու անվտանգային նոր խնդիրներ ստեղծելու մեր երկրի և ողջ տարածաշրջանի համար։

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը,

խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի նոր ալիքը,


քաջ գիտակցելով, որ այդ գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ էթնիկ զտման ու ցեղասպանության ծրագրված քաղաքականության իրականացում,

հասկանալով, որ ստեղծված իրավիճակը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության ու անվտանգության համար,

քաջ գիտակցելով, որ ստեղծված իրավիճակում մեր հասարակության գերնպատակն է բացառել Հայաստանի ներսում պառակտման ու ներքին անկայունության որևէ դրսևորում,

տեսնելով, որ ալիևյան ռեժիմի գործողությունները տեղի են ունենում միջազգային հանրության կողմից հնչեցվող բազմաթիվ կոչերի ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անտեսմամբ, կոչ է անում մեր հասարակությանը ստեղծված իրավիճակում լինելու միասնական, բացառելու ներքին անկայունության ու պառակտման որևէ դրսևորում և թույլ չտալու արտաքին ուժերի ապակառուցողական ու վտանգավոր օրակարգերի իրականացումը Հայաստանի ներքին իրադրության համատեքստում, դրսևորելու համերաշխություն ու միասնականություն։

Ստեղծված իրավիճակում մենք պարտավոր ենք թույլ չտալ հասարակության ներքին պառակտում, ատելության խոսքի ու թշնամանքի դրսևորումներ, ինչը հղի է նոր վտանգներով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 2039 անգամ
Լրահոս
Ինչպես համոզվել, որ Փաշինյանինն ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է. Քրիստինե Վարդանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է անզեն ցուցարարների հանդեպ բիրտ ուժը Վե՛րջ․ երեկվա ջարդից հետո Նիկոլն իր թիմին «բագաժ» տվեց․ Արամ Հարությունյան (video) Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք» Ծնկի եկած Նիկոլը չի ուզում թույլ իշխանություն Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը. Իսայան Ամոթ բոլորիդ, բոլորդ էլ նույնն եք՝ կեղծիքով, ստով, վահանների հետևը ոհմակի պես թաքնված. Բագրատ Սրբազան Նիկոլը սպառնում է կրկնել արյունահեղությունը Ոստիկանապետը թող մտածի իր և իր որդու գործարքների մասին․ Բագրատ Սրբազան (video) Ալիևին պարտված Փաշինյանը հոխորտում է Լուկաշենկոյի վրա Կղերաֆեոդալական Նիկոլը Փաշինյանը հին երգն է երգում Նիկոլը դուրս է գալիս ՀԱՊԿ_ից, բայց վախենում է օր ասել Արա՛ իջի, արա՛-ն դու ես․ Ալեն Սիմոնյանը լկտիացավ, Սեյրան Օհանյանի հետ վիճեց (video) Բռնարար Նիկոլը գոհ է ոստիկաններից Սորոսական այս խուլիգանկայի բառամթերքին նայեք. Համբարյան Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես պատրաստ եմ անցնել դրանով․ Գերասիմ Վարդանյան «Կապիտուլյանտ Նիկոլ. «Հայտարարում եմ, որ այս պահից սկսած ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»» Նիկոլի նյարդային շարժումներն՝ Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ (video) Վախկոտ ցինիկը Առաջ գրեչկա էիք ուտում, իսկ հիմա՝ երևի սև իկրա Նիկոլի «Դըխկ» ոստիկանը նորից լկտի պահվածք դրսևորեց Բագրատ Սրբազանի նկատմամբ․ իրավիճակը լարվեց (video) Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պետական հանցագործ է. նա վիժեցնում է քաղաքական փոփոխությունների անցնցում տարբերակը Լավ գմփացնում էին․ մտածված աժիոտաժ ստեղծեցին, որ Նիկոլը փախնի․ զոհվածի մայր Մարտաֆիլմ հիշեցնող կրակnցներով uպանություն՝ Արմավիրի մարզում. կասկածյալը դարանակալել ու դիմահար կրակել է զոhի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am