Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրակեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույր

Հենց ռմբակոծումները սկսվեցին, կանանց ու երեխաներին գյուղից տարհանեցին ու տարան ռուս խաղաղապահների պոստերը, «Ազատությանը» պատմում է Մեծ Շեն գյուղի բուժքույր Սևան Մանջիկյանը։

Մանջիկյանն ամուսնու հետ մնացել է գյուղում։ Ասում է՝ մնացել են, որ եթե վիրավորներ լինեն, վիրավորներին օգնեն։


Նրա փոխանցմամբ, կանանց ու երեխաներին ռուս խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով հանել Արցախից, սակայն ադրբեջանցիները սկսել են կրակել խաղաղապահների մեքենաների վրա։

«Երևի ժամը 7-ի կողմերն էր, ուզում էին երեխաներին ու կանանց տանեն Հին Շեն, էդտեղից էլ ոնց որ հայտարարություն են արել ադրբեջանցիք, որ ճանապարհը բաց է, ով ուզում է դուրս գալ, թող դուրս գա։ Ուզում էին երեխաներին ու կանանց հանեին Լաչինով՝ Հաակարիի կամրջով, բայց ռուսների պոստից մինչև էս գյուղ գալը արդեն կրակել էին ռուսների ավտոների վրա, դրա համար էլ մի քիչ ուշացան, չկարողացան երեխաներին տեղափոխել։ Բայց էդ մեքենաների մեջ, որ կանայք և երեխաները նստել էին և ուզում էին գալ դեպի Հակարիի կամուրջ էդ ավտոների վրա՝ ռուսների «Ուրալ»-ների վրա, կրակեցին, դրա համար էլ ռուսները երեխաներին չհանեցին, հիմա լրիվ էստեղ են, ոչ մեկը դուրս չի եկել», - պատմեց Մեծ Շենի բուժքույրը։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

Բաքուն հայտարարեց, որ մարդասիրական միջանցք է առաջարկում Արցախի բնակիչներին․ - «Բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր»։

դիտվել է 756 անգամ
Լրահոս
«Լավ են արել, լավ են արել»․ Ոստիկանապետ Հովհաննիսյանը՝ արդարացրեց ոստիկանների կողմից նռնակ կիրառելը Մարդու դաստակ է պոկվել ոստիկանների կողմից կիրառած լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով. Ռուբեն Մելիքյան Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով բազմաթիվ վիրավորված քաղաքացիներ կան Աբրահամ Գասպարյանը գլխի շրջանում լուրջ վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են Քանաքեռ «Փաշինյանն ԱԺ ամբիոնից փաստացի ցուցմունք է տալիս իր նախապատերազմյան քաղաքականության հանցավոր բնույթի մասին». Սուրենյանց Նիկոլ Փաշինյան, դու այլևս ոչինչ ես մեր երկրում, մի փալաս՝ թաքնված ոստիկանների ետևում. Զոհվածի մայր ԱԺ նախագահը հաստատեց․ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց պատգամավորների միջև Է՜, ղումարբազություն է դա․ Արթուր Խաչատրյան Մենք էլ քեզ ասում ենք՝ ուսադիրներդ վրադ չլիներ, կտանեինք. Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին Օրվա կադր Նիկոլի մենթերը առևանգել և խոշտանգել են լրագրող Աբրահամ Գասպարյանին Շտապ։ Ոստիկանությունը ձայնային նռնակներ է կիրառում քաղաքացիների դեմ Ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 60 կողմնակցի է բերման ենթարկել Ինչ է կոչ անում ոստիկանությունը Նույնիսկ կողքիններդ են հոգնել, հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիվից․ Աղվան Վարդանյան Ինքն է անասու՞ն, թե մեզ է անասունի տեղ դրե՞լ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել ընդդիմադիր խմբակցության հետ և պատասխանել բոլոր հարցերին Ազգային ժողովում հնչում է ամենամեծ ինքնախոստովանանքը հանցագործության մասին՝ դե-ֆակտո վարչապետի կողմից. Գեղամյան Ոստիկանները բերման են ենթարկել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, հայտնի լրագրող Աբրահամ Գասպարյանին Իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը Փաշինյանը ՀԱՊԿ-ին անվանեց «փուչիկ դաշինք» Ոստիկաններ, հերթը ձեզ էլ հասավ Նիկոլն իր գինը գիտի ու հիմա էլ մարդկանց է նույն աչքով չափում․ «Մայր Հայաստան»-ից ավագանու անդամ (video) Փաշինյանն արցախցիներին 5000 դրամանոց ցույցի մատերիալ է անվանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am