Շարունակ լսում եմ Հայկիս ձայնը՝ «Մամա, կուտեմ քո ջանին»․ զոհվածի մայր

Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրիա Մելիքյանը գրում է.

«Շարունակ լսում եմ Հայկիս ձայնը,-«Մամա, կուտեմ քո ջանին»,-շատ փոքր էր, նոր էր խոսում իմ թափանցիկ ու զտարյուն տղան: Ես այնքան էի ասել «մեռնեմ ջանիդ», «ուտեմ մռութդ», որ ձագուկս երկուսը միացրել էր իրար ու դարձրել «կուտեմ քո ջանին»:

Իմ կյանքի միակ սեր, իմ կյանքի միակ իմաստ, իմ կարոտ, ու՞ր հասար, ու՞ր տարավ քեզ տիեզերական ճամփան:

Ուր էլ գնաս, չմոռանաս, որ ես քո մաման եմ......կուտեմ քո ջանին, արև տղաս:
2020թ.-ի հոկտեմբերի 12-ը բաժանեց մեզ: Եվ այդ օրվանից, ես նույն տեղում եմ, ինչպես դժոխքում՝ հավերժ նույն շրջապտույտի մեջ:

Հոկտեմբերի 12-ը բաժանեց ինձ երկու մասի: Այն դարձավ իմ նախկին երջանիկ կյանքի ու իմ իրական եսի վերջին օրը, քանի որ հաջորդ օրը, մեկ այլ մարդ մտավ այս մարմին, բոլորովին անծանոթ մի մարդ:
«Ես մնացի այստեղ՝ «այս կողմում»։ Բայց մյուս «ես»-ը կամ իմ մի մասը տեղափոխվեց «մյուս կողմ»՝ տանելով իր հետ ապրելու իմ ցանկությունը: Ինձ մնաց մի դատարկ, անիմաստ աշխարհ, որտեղ ամեն ինչ աղավաղված է, և իրերը կորցրել են իրենց իրական իմաստը: Սառը, մութ աշխարհ»:

Հայկս հեռացավ իմ կյանքից, և ես հասկացա, որ ես նույնպես անհետացել են: Ավելի ճիշտ, որ ես այլևս ես չեմ, որ իմ մարմնում եղած ողջ արյունը դատարկել են, ու ինչ-որ օտար արյուն ներարկել:
Ինչպես ասում է Հարուկի Մուրակամին «...մարդն այսպես է ստեղծված՝ եթե կրակեք նրա վրա, արյուն կհոսի»։

«Ամեն մարդու համար այդպես է՝ ճակատագրից կարող ես ինչ-որ առանձնահատուկ բան ստանալ քո կյանքի միայն որոշակի ժամանակահատվածում: Դա նման է մի փոքրիկ կրակի լեզվի: Զգույշ, ուշադիր և բախտավոր մարդիկ կարողանում են փրկել այն, դրանից մեծ կրակ ստանալ և հետո ապրել՝ իրենց գլխավերևում այս կրակով ջահը բարձրացնելով: Բայց եթե նույնիսկ մեկ անգամ կորցնես այն, դա այլևս քեզ մոտ չի վերադառնա»։

Ես կորցրի Հայկիս, կորցրի այս թանկագին բոցը։

Ու հիմա ապրում եմ մեկ երազանքով. Օր առաջ գնալ ու գտնել Հայկիս, պինդ գրկել ու այլևս երբեք չբաժանվել:

Նաև երազում եմ, նորից ծնվել իմ հորից ու մորից, այդ երջանկագույն ու ինքնաբավ ընտանիքում, որտեղ իշխում էր, սերը, ծիծաղը, լիությունն ու հոգևորը: Ու որպեսզի նորից լինեմ Հայկիս մաման, ու վայելեմ երջանկագույն մայրությունս, բայց այս անգամ ճակատագիրը բարեգութ գտնվի, ու Հայկս ապրի երկար, երկար, սեղան նստի իր զավակներով ու թոռներով, ու որ նա փակի իմ աչքերը, երբ գնալուս ժամանակը գա, ու ես խաղաղ մեկնեմ տիեզերական ճամփորդության՝ վստահ, որ զավակս շարունակվում է»։

դիտվել է 1119 անգամ
Լրահոս
Մինչ ոստիկանները զբաղված են քաղաքացիների վրա նռնակներ նետելով՝ հերթական սպանությունն է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում դաժան ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի եղբորը Նիկոլի սրտի դատավորին ՔՊ-ն հարցեր ունի (video) 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում. Հակոբյան Լուկաշենկոն կպայթեցնի Փաշինյանի 5 միլիարդը․․․ Արամ Հարությունյան (video) Ո՞ր պահին 3 մլն վարչապետից մի քանի հազարը դարձան թիրախ ոստիկանական բռնությունների համար. Իվետա Տոնոյան Տեղի ունեցածի անվերապահ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ՔՊ-ականը հարձակվեց Նիկոլի սիրելի Կարեն Անդրեասյանի վրա (video) «Եղբայրս է, ում անասելի ծեծի են ենթարկել, իսկ հետո 72 ժամով սահմանափակել իր ազատությունը» «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք. կան վիրավորներ Ի՞նչ էիք անելու ԱԺ-ում՝ սուսերամա՞րտ. Անդրանիկ Քոչարյանը «խանգարվեց» ԱԺ-ում (video) Ցուցարարի դաստակ կտրո՛ղ, մայրդ ամեն օր պետք է նկարդ տեսնի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրավիճակը բարդանում է, հանրային սպասումներն ու սթափ գիտակցումը սուր հակասության մեջ են գտնվում Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկվա հանրահավաքից հետո անհայտ է, կապ է հաստատել ընտանիքի հետ Նիկո՛լ, փախչելուց առաջ ընտանիքիդ չգնդակահարես․ Խաչիկ Մանուկյան (video) «Վերջին նռնակը Փաշինյանն է քաշելու»․ Ռուբեն Հակոբյան (video) Կարեն Անդրեասյանն ուրիշ Փաշինյան է ճանաչում (video) «Պայթող Փաշինյանի» վերջին զառանցանքներն ԱԺ ամբիոնից․․․ (video) Փաշինյանը Բագրատ Սրբազանին ձերբակալելու հրահանգ տվեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալեն Սիմոնյանը ոտքի տակ թող չընկնի, քանի իր մասին ուրիշ բաներ չեմ ասել․ Սրբազան (video) Արտակ և Արթուր Սարգսյաններն այսօր պետք է ազատ արձակվեն. փաստաբան Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը. Զատուլին Բելառուս ես երբեք չեմ այցելի, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան (video) Ձերբակալվել է Աշոտ երկաթը Ինչպես համոզվել, որ Փաշինյանինն ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է. Քրիստինե Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am