Աննա Հակոբյան-Փաշինյանի հակառուսական դեմարշը՝ «ուկրաինացի երեխաներին օգնելու» կեղծավոր շղարշով

Հենց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները զբաղված էին Ռուսաստանի հետ հարաբերությունները խորապես փչացնելով, Աննա Հակոբյանը մեկնեց Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կնոջ նախաձեռնած «Առաջին տիկնանց ու ամուսինների 3-րդ գագաթնաժողովին»: Բացի այդ «բարձրաշխարհիկ» միջոցառմանը մասնակցելուց, Աննա Հակոբյանը նաև «հումանիտար օգնություն» էր տարել Ուկրաինա: Դա լրահոսերում արձանագրվեց «Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա» վերնագրերով: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ խոսքը ուկրաինացի երեխաներին, դպրոցականներին որպես օգնություն տարած 1050 գաջեթների մասին է:

Չնայած Աննա Հակոբյանի ուկրաինական գործուղումը մատուցվում է «պատերազմից տուժած ուկրաինացի երեխաներին օգնելու» շղարշով, դա ամենաիսկական դեմարշ է, և բոլորին էլ հասկանալի է, որ ուղիղ գծով հակառուսական քայլ է՝ հայ-ռուսական հարաբերությունները խորապես փչացնելու հստակ նպատակով:

Երբ հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը «հումանիտար օգնություն» է տանում Ուկրաինա, հանրությունը, հիմնականում սոցցանցերում, կտրուկ ու բացասական արձագանքեց, հիշեցնելով, որ նախ՝ Ուկրաինան ու այդ երկրի ներկայիս ղեկավարությունը շնորհավորել են Ադրբեջանին՝ Արցախի ու Հայաստանի դեմ 2020թ. ագրեսիայի ու դրա հետևանքների առիթով, բացի այդ՝ հենց Ուկրաինան էր Ադրբեջանին այսպես ասած՝ «սպիտակ ֆոսֆոր» պարունակող ռազմամթերք մատակարարել, որը կիրառվել է Արցախի հայության դեմ:

Նման կտրուկ արձագանքներից հետո քրոջը պաշտպանելու նետվեց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը (տնով-տեղով, ամբողջ ցեղով՝ իշխանություն են), ու թե՝ «...բայց Ուկրաինան չի այդ զենքով հարվածել մեր երեխաներին, Ադրբեջանն է հարվածել... Եթե դեմ եք, որ ՀՀ-ն օգնություն ուղարկի մի երկրի երեխաների, որոնք զրկանքների մեջ են, և այդ երկիրը մեզ թշնամի երկիր չէ, ձեր դիրքորոշումն է: Այո, բեռները տարել է տիկին Հակոբյանը, քանի որ միջոցառման էր մասնակցում»:

Դե, իհարկե, Հրաչյա ու Աննա Հակոբյանների համար Ուկրաինան Հայաստանին «թշնամի երկիր չէ», պարզապես սրտանց շնորհավորում է Ադրբեջանին՝ հազարավոր հայերի սպանելու համար: Իսկ Հրաչյա ու Աննա Հակոբյանները ցնծում են դրանից, քանի որ նրանք խորապես ատում են հայերիս: Սրանց համար ուկրաինացի երեխաները շատ ավելի կարևոր են, քան Արցախում սովահարության մատնված հայ երեխաները:

Աննա Հակոբյանը, ի դեպ, կարող է «հումանիտար օգնության» մի խմբաքանակ էլ իր սիրելի Մեհրիբան Ալիևայի մոտ տանել՝ պատերազմից տուժած խեղճ ադրբեջանցի երեխաներին բաժանելու համար: Ի վերջո, հո այդ երեխաները չե՞ն հայերի վրա կրակել:

Բայց, եթե Աննա Հակոբյանը այդքան «երեխայասեր» է, ինչո՞ւ «հումանիտար օգնության» մի խմբաքանակ էլ ուկրաինական զինուժի գործողություններից տուժած ռուս երեխաներին չի տանում: Թե՞ մյուս երեխաները երեխա չեն և օգնության կարիք չունեն:

Իրականում դա ընդամենը կեղտոտ ու վտանգավոր խաղ է՝ ցույց տալու համար, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը թշնամի են Ռուսաստանին, և Հայաստանի վրա սպասվող ադրբեջանաթուրքական լայնածավալ ռազմական ագրեսիայի նախօրեին խնդիր ունեն հնարավորինս չեզոքացնել Ռուսաստանը, այն աստիճան փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ վերջինս ընդհանրապես ոչ մի կերպ չխանգարի թուրքերին՝ ծվատել և ոչնչացնել Հայաստանը, մորթել հայ երեխաներին, ծնողներով հանդերձ:

Ստեփան Հասրաթյան

zham.am

դիտվել է 680 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն կպայթեցնի Փաշինյանի 5 միլիարդը․․․ Արամ Հարությունյան (video) Ո՞ր պահին 3 մլն վարչապետից մի քանի հազարը դարձան թիրախ ոստիկանական բռնությունների համար. Իվետա Տոնոյան Տեղի ունեցածի անվերապահ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ՔՊ-ականը հարձակվեց Նիկոլի սիրելի Կարեն Անդրեասյանի վրա (video) «Եղբայրս է, ում անասելի ծեծի են ենթարկել, իսկ հետո 72 ժամով սահմանափակել իր ազատությունը» «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք. կան վիրավորներ Ի՞նչ էիք անելու ԱԺ-ում՝ սուսերամա՞րտ. Անդրանիկ Քոչարյանը «խանգարվեց» ԱԺ-ում (video) Ցուցարարի դաստակ կտրո՛ղ, մայրդ ամեն օր պետք է նկարդ տեսնի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրավիճակը բարդանում է, հանրային սպասումներն ու սթափ գիտակցումը սուր հակասության մեջ են գտնվում Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկվա հանրահավաքից հետո անհայտ է, կապ է հաստատել ընտանիքի հետ Նիկո՛լ, փախչելուց առաջ ընտանիքիդ չգնդակահարես․ Խաչիկ Մանուկյան (video) «Վերջին նռնակը Փաշինյանն է քաշելու»․ Ռուբեն Հակոբյան (video) Կարեն Անդրեասյանն ուրիշ Փաշինյան է ճանաչում (video) «Պայթող Փաշինյանի» վերջին զառանցանքներն ԱԺ ամբիոնից․․․ (video) Փաշինյանը Բագրատ Սրբազանին ձերբակալելու հրահանգ տվեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալեն Սիմոնյանը ոտքի տակ թող չընկնի, քանի իր մասին ուրիշ բաներ չեմ ասել․ Սրբազան (video) Արտակ և Արթուր Սարգսյաններն այսօր պետք է ազատ արձակվեն. փաստաբան Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը. Զատուլին Բելառուս ես երբեք չեմ այցելի, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան (video) Ձերբակալվել է Աշոտ երկաթը Ինչպես համոզվել, որ Փաշինյանինն ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է. Քրիստինե Վարդանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է անզեն ցուցարարների հանդեպ բիրտ ուժը Վե՛րջ․ երեկվա ջարդից հետո Նիկոլն իր թիմին «բագաժ» տվեց․ Արամ Հարությունյան (video) Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք» Ծնկի եկած Նիկոլը չի ուզում թույլ իշխանություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am