Արցախցին է Ալիևին հունից հանել

Բաքուն այսօր արդեն մի քանի օր է, հաղորդում է, թե ամրաշինական աշխատանքներ է կանխում Ասկերանի և Մարտունու շրջաններում: Ստեփանակերտը շարունակում է անընդմեջ հերքել Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ ընդգծելով՝ նման գործողություններով ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար: Ընդ որում, Բաքուն երեկ երկու անգամ հաղորդեց, թե ամրաշինական աշխատանքներ է կանխել այս անգամ Ասկերանի շրջանում։ Ստեփանակերտը Բաքվի հաղորդումը հերթական ապատեղեկատվություն է որակել։

Երեկ Բաքուն մեկ ուրիշ «մեղադրանք» էլ հնչեցրեց... Իբր, Հայաստանը դեռ դուրս չի բերել իր 10 հազար զինվորականներին Ղարաբաղից, այդ մասին «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա հայտարարել է, որ Հայաստանն այդպիսով չի կատարել նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության մի շարք կետեր։

Ամիրբեկովը նաև հայտարարել է, թե, իբր հայկական կողմը Ղարաբաղում ծանր ռազմական տեխնիկա ունի և շարունակում է ականապատումները, չի տրամադրում ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ և չի բացահայտում զանգվածային թաղումների վայրերը։ «Դրանք բոլորը ռազմական հանցագործություններ են, շատ մանրամասներ չեմ հայտնի, իրավական գործընթացները շարունակվում են», -ասել է Ամիրբեկովը։

Սա այն դեպքում, երբ Հայաստանը բազմիցս տրամադրել է Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ, հերքել է ադրբեջանական հայտարարությունները ականապատումների և Հայաստանի զինված ուժերի Արցախում ներկայության մասին։
Բացի այդ, Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատել է Նիկոլ Փաշինյանի երեկ կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունները։ «Սեպտեմբերի 7-ին կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Ադրբեջանը սրում է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և զինված ուժեր է կենտրոնացնում, Հայաստանի կողմից քաղաքական մանիպուլյացիայի մաս են կազմում»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով՝ շեշտելով՝ ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է, նաև ասաց Փաշինյանը։
Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ «տարածաշրջանում անվտանգության իրական սպառնալիքը Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքներն են, Ադրբեջանից տարածքային պահանջները և հայկական զինված ուժերը, որոնք, հակառակ ստանձնած պարտավորությունների, դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»։ «Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, վերջ դնի ռազմաքաղաքական սադրանքներին, դադարեցնի խոչընդոտներ հարուցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի հաջող ավարտի ճանապարհին», - նշում է պաշտոնական Բաքուն։

Սա էլ ասվում է այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինված ուժեր չունի:

Ալիևի գիծը բավական պարզ ու հստակ` ստերի, կեղծիքների, սադրիչ հայտարարությունների միջոցով Հայաստանին կրկին ագրեսոր ներկայացնել: Բաքվի այս փուլի «փորացավը» պարզ է.

Արցախի պաշարման և տեղում հումանիտար վատթարացող ճգնաժամի վերաբերյալ Բաքվի հասցեին Բեռլինի կոշտ հայտարարությունից հետո Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանը գործուղվել է Գերմանիայի մայրաքաղաք։ Էլչին Ամիրբեկովի խոսքով՝ իր այցի նպատակը գերմանացի գործընկերներին խաղաղ գործընթացը փրկելուն ուղղված ադրբեջանական կողմի քայլերը ներկայացնելն է:

Գերմանական Deutsche Welle-ի հետ զրույցում ադրբեջանցի պաշտոնյան Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը կոչ է արել համոզել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին օգտվել Աղդամի ճանապարհից, կրկնելով իր վերադասի հայտարարությունը պնդել է՝ հակառակ դեպքում խոսքը ոչ թե հումանիտար ճգնաժամի, այլ քաղաքական շահարկումների մասին է:

Չնայած Լաչինի միջանցքն ապաշրջափակելու միջազգային հանրության շարունակական կոչերին, Արդարադատության միջազգային քրեական դատարանի վճռին, Ադրբեջանի ներկայացուցիչը վերստին հայտարարել է՝ այդ ճանապարհը բաց է, հումանիտար ճգնաժամի, սովի մասին պնդումները՝ անհիմն։ Որպես ապացույց նա ԿԽՄԿ-ի մեքենաների տեղաշարժն է մատնացույց արել, որոնք թեև ոչ ամենօրյա ռեժիմով են ծանր հիվանդներ Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխում, այդուհանդերձ, Ամիրբեկովի պնդմամբ, «օրվա ընթացքում երկու ուղղություններով գնում-գալիս են»:
Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանի կարծիքով՝ Արցախի բնակչությունն իր քաղաքական ղեկավարության ձեռքում «պատանդ է»։ «Մենք փորձում ենք կապ հաստատել Ղարաբաղում ապրող ծագումով հայ բնակչության հետ , որպեսզի ապահովենք նրանց վերաինտեգրումը Ադրբեջանի քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքին։ Ադրբեջանական կողմը պատրաստ է ավելացնել Լաչինի ճանապարհով տեղաշարժը, այնտեղ որևէ շրջափակում չկա, կա սահմանափակ հասանելիություն», - ասել է ադրբեջանցի դիվանագետը՝ որևէ կերպ չհիշատակելով Լաչինի միջանցքից Արցախի քաղաքացիների առևանգման, դիակների տեղափոխման արգելքների, ադրբեջանական անցակետը հատող ծանր հիվանդներին ադրբեջանցի լրագրողների կողմից թիրախավորելու դեպքերի մասին։

Միաժամանակ, Ամիրբեկովը ստիպված խմբագրել է իր իսկ կողմից կիրառվող «սեպարատիստ» ձևակերպումը Ղարաբաղի բնակչության մասին խոսելիս։ Լրագրողի ճշտող հարցին նա արձագանքել է, թե նկատի ունի բացառապես Ղարաբաղի առաջնորդներին, այլ ոչ թե ժողովրդին:

Նախ, դեկտեմբերի 12-ից՝ նախ այսպես կոչված էկոակտիվիստների օգնությամբ, ապա անցակետի տեղադրմամբ Լեռնային Ղարաբաղը պաշարած Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն Արցախի իշխանություններին է մեղադրել հումանիտար ճգնաժամի համար, վստահություն հայտնելով, թե տեղի բնակչության մեծամասնությունը կողմ է Աղդամով ադրբեջանական օգնությունն ընդունելուն։ Թե ինչպիսի փաստերի վրա է հիմնված իր այդ համոզմունքը, Ամիրբեկովը չի հստակեցրել։

Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանը Արցախի իշխանությունների հասցեին մեղադրանքներով չի սահմանափակվել, նա նաև Հայաստանի ղեկավարությանն է մեղադրել Բաքվի հետ պայմանավորվածությունները խախտելու, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները տապալելու փորձերի, Ադրբեջանի դեմ հակաքարոզչության մեջ, անընդունելի է համարել նաև Հայաստանի պետական բյուջեից Արցախին ֆինանսական աջակցություն տրամադրելը։

Չնայած հայկական կողմի հերքումներին՝ նա կրկին պնդել է, թե Հայաստանը դեռ դուրս չի բերել իր 10 հազար զինվորականներին Ղարաբաղից և շարունակում է ականապատել ադրբեջանական տարածքները:

Լրագրողի հարցին, թե որքանո՞վ է մեծ տարածաշրջանում նոր պատերազմի վտանգը, ադրբեջանցի պաշտոնյան պատասխանել է՝ չի ուզում նույնիսկ պատկերացնել, և պետք է ամեն ինչ անել նման սցենարը բացառելու համար։ Ամիրբեկովի խոսքով, այդուհանդերձ, կան ուժեր, որոնք խաթարում են խաղաղությունը. փակագծեր նա չի բացել, բայց խոսքերից պարզ է դառնում, որ նկատի չունի Ադրբեջանը, որն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։

Ի՞նչ ունենք այսօր...

Հայ-ադրբեջանական սահմանի, Արցախի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումներ են։ «Թաթոյան հիմնադրամը» հայտնում է, որ իր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ (Յաշմա և Կոմանդո):

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ադրբեջանական կուտակումների մասին տեղեկացրել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ «Արմեն Գրիգորյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունում ընդունեցին մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին։ Պաշտոնական հաղորդագրությունից ենթադրում ենք, որ նրանց նույն մտահոգությունն է փոխանցվել. - «Հայաստանի զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար»։

Բաքուն նոր պատերազմի՞ է նախապատրաստվում, թե՞ մկաններ է ցուցադրում։

Առայժմ դժվար է ասել... սա շանտա՞ժ է, ճնշո՞ւմ, սպառնալի՞ք ու սադրանք, թե՞ իրապես, նոր ռազմական գործողությունների նախապատրաստություն։ Կան տեղեկություններ, որ Ադրբեջանը առաջնագծում հսկայական ամրաշինական աշխատանք է կատարել, և դրա նպատակը ոչ միայն պաշտպանական առաջին գիծն ամրացնելն է, այլև խորքից աննկատ առաջնագիծ հասնելը։

Արցախի դիմադրությունն ակնհայտորեն Ալիևին հունից հանում է։ Արցախի պետական համակարգի լուծարման և ուղիղ հսկողություն հաստատելու ադրբեջանական պահանջին հակառակ Ստեփանակերտում քաղաքական նոր վերադասավորումներ են։ Իսկ այս ամենը լավ գիտակցում է Ալիևը. Արցախում ոչ զիջողական տրամադրությունները Ալիևի գովազդած քաղաքական ու ռազմական «հաջողությունների» և «հաղթանակների» համար ուղղակի մահ են նշանակում:

Ահա, թե ինչն է Ալիևին հունից հանել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12505 անգամ
Լրահոս
Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան Լոռու մարզի բնակիչներն անհանգստացած են, անձրևները շարունակվում են, գետը կրկին բարձրանում է Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ․ առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է Գյումրիից միասնական երթով շարժվելու ենք․ «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը միանալու է հանրահավաքին 44-օրյային ԱԻՆ փոխնախարար ոմն Արմեն Փամբուխչյանը պատասխան կտա ԱԻՆ-ի քայլերի համար. Հոխիկյանը՝ փոխքաղաքապետին Ամեն օր սարսափում եմ, որ մեր կյանքը վստահված է այս մարդկանց. Բագրատ Սրբազան Վաղը` ժամը 15:00-ին, շատ մեծ թվերով պետք է հավաքվենք Բաղրամյան պողոտայում, անելիք ունենք. Բագրատ Սրբազան Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է․ Արսեն Բաբայան Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պատմական հնարավորություն ունեն. Գերմանիայի ԱԳ նախարար Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «Այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը Բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են. Բագրատ սրբազան Պետության կառավարման առաքելությունը լկտիnւթյան հետ խառնելը ձեզ չի ազատում քաղաքական, մարդկային ու հոգևոր պատասխանատվությունից. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին Ներգրավված 4,4 մլրդ. դրամի միջոցներ, 12000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է «Vodanet» և «Onyxum» անվանումներով հայտնի ֆինանսական բուրգի վերաբերյալ վարույթի նախաքննությունը «Մեր պատասխանը Քերզոնին», քավոր մարզպետի «հզոր» աջակցությունը Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Առևտրական, վարսավիր, փոքր բիզնես ունեցող սիրելի քաղաքացի, քեզ էլի խաբեցին. դու հարկման մատերիալ ես. 168.am Արցախի դրոշը հեռացնողը վաղը Հայաստանի դրոշն էլ կհեռացնի ու տեղը Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները կծածանի... Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին Հունաստանում 40 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները Ահազանգ․ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է Ավելի քան 250 ինքնասպանության փորձ կատարած արտաշատցի Խաժակը կրկին սպառնում էր կամրջից ցած նետվել 4 արևմտամետ կուսակցություն դիմել են Փաշինյանին՝ ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվե կազմակերպելու համար Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն, ինչ է ուզում ՀՀ կառավարությունը․ Արևմուտքի, ՌԴ-ի, Իրանի միջև կոշտ պայքար է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am