Նոր ավերածությունների ու ցեղասպանության դռները բացել է Նիկոլի իշխանությունը

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նոր խորը ճգնաժամ է, և այն հասունանում է հստակ քաղաքական գծի արդյունքում: Միամիտ պետք է լինել կարծելու, թե այս խորը անդունդը իշխանությունների կողմից չհաշվարկված քաղաքական գործունեության արդյունք է:

Մի քանի օր է Ռուսաստանն ու Հայաստանը «փոխանակում» են միմյանց դեմ քննադատական խոսքեր, միամիտներին կարող էր թվալ, թե ինչ-որ պահից դա կկանխեն Հայաստանի իշխանությունները...

Բայց ոչ, ամեն ինչ խիստ հետևողական քայլերով առաջ է տարվում:

«Ես դա չէի անվանի լարվածություն, կանվանեի իրավիճակ, որտեղ կան հարցեր և չկան հստակ պատասխաններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը: «Հարցերը հետևյալն են. արդյոք ՌԴ-ն պատրաստվում է կատարել իրենց նախագահի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, թե ոչ, այն է՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեությունը: Մեր 120 հազար հայրենակիցը այնտեղ պատանդին կարգավիճակում է: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է լինի ռուսական զորքերի վերահսկողության տակ: Արդյոք դա այսօր այդպես է: Ոչ, այդպես չէ, և ակնհայտ է, որ մենք հարց ունենք, որը հղում ենք մեր ռուս գործընկերներին՝ արդյոք իրենք շարունակելու են կատարել իրենց պարտավորությունները, արդյոք իրենք ընդհանրապես իրենք ի վիճակի են, և երրորդ՝ ամենակարևորը, արդյոք իրենք ուզում են կատարել իրենց պարտավորությունները: Այ, սա է լարվածությունը»,-ասել է ԱԺ նախագահը:

Այնուհետև, Ալեն Սիմոնյանը չի ցանկացել արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօրերին արված հայտարարությանը, ով իր հայտարարություններն անվանել էր «բռիությանը նմանվող մի ինչ-որ բան»:

«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքել: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի», ասել է երկրի թիվ 2 պաշտոնյա Ալեն Սիմոնյանը:

Մոսկվայից Հայաստանի իշխանություններին ուղղված վերջին օրերի քննադատությունների ֆոնին, ինչպես ասում են, նոր «նվեր»:

Մյուս «նվերը» երեկ մատուցեց Աննա Հակոբյանը, որը Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովին, որից հետո այցելել է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես և ոգեկոչել պատերազմում զոհված երեխաների հիշատակը։ Նա այդ մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում։

«Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովում, 2022թ. փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։ Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը` 17 տարեկան», – նշել է նա։ Աննա Հակոբյանն ընդգծել է, որ պատերազմներում նահատակվող երեխաները բոլոր մեծերի ձախողումն են. «Աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»։

«Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի նախաձեռնությամբ։ 3-րդ գագաթնաժողովի գլխավոր թեման եղել է հոգեկան առողջությունը և դրան առնչվող այլ հարցեր։

Այս ամենին գումարենք նաև տեղեկությունները, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդեցին, որ` Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է հենց Աննա Հակոբյանը, ինչպես ասում են` ամեն ինչ «տեղն» է ընկնում:

«Ազատությանն» էր օրերս հայտնի դարձել, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկելու Ուկրաինա։ Թե ի՞նչ չափի ու ինչպիսի՞ օգնության մասին է խոսքը և ո՞ր կառույցն է այն Ուկրաինա ուղարկել, պաշտոնապես երեկ չէր նշվում։
Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները հաշվո՞ւմ են, թե ինչ ազդեցություն կունենա այս ամենը հայ-ռուսական լարված հարաբերությունների վրա։

Պարզ է, չէ՞, որ Ուկրաինա մեկնելու և օգնություն առաջարկելու քայլը ռուս-հայկական հարաբերություններն է՛լ ավելի կապակայունացնի։

Ակնհայտ է, որ Հայաստանի այս պահվածքը բացահայտ արկածախնդրություն է, այս գործելաոճը լրջագույն վտանգներով է հղի` աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում։

Հայաստանի հանդեպ արտաքին ագրեսիայի վտանգ կա այսօր, Հայաստանը պատերազմի բռնկման եզրին է, և ի՞նչ է այս վիճակում անում Փաշինյանը...

Նա էլ ավելի է սադրում Ռուսաստանին: Բայց ո՞վ է պաշտպանելու Հայաստանին... Ու ընդհանրապես, Հայաստանը նոր պատերազմի պատրա՞ստ է, ունի՞ նոր դաշնակից: Ձե՞ռք է բերել սպառազինություն 2020թ. պատերազմից հետո, նախապատրաստե՞լ է բանակը նոր պատերազմից, ուժային կենտրոնների հետ պայմանավորվե՞լ է... Ո՛Չ:

Հետևաբար, ի՞նչ է նշանակում այս արկածախնդրությունը: Պետական, դիվանագիտական մտածելակերպից զուրկ, Հայաստանը դեպի նոր աղետների ու ցեղասպանության տանող իշխանության վարքագիծ է սա, ուրիշ ոչինչ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5047 անգամ
Լրահոս
Նիկոլը հայրենիքը հանձնելուց հետո իջել է ԱԺ բուֆետ «կուշտ փորով» հաց ուտելու (video) Հերթական շոուից հետո Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին ազատ են արձակել. Ավետիսյան ՇՏԱՊ․ Դեմիրճյան փողոցում ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել (video) Նիկոլ Փաշինյանը լուսաբացին է եկել ԱԺ, ԱԺ-ում մեծաքանակ ԱԱԾ ծառայողներ կան, դիպուկահարներ էլ են բերվել․ Դանիելյան Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության վարույթով Կարապետ Պողոսյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքն այսօր կմուտքագրեմ. պաշտպան Շրջափակված ԱԺ-ում Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը կկարողանա իրենց հեռացնել (video) «Նիկոլի Արամ» ոստիկանապետը «ստուգում է» ԱԺ-ի դիմացի վահանավոր շարքերը (video) Սերժ Սարգսյանը և կուսակիցները ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (video) Բագրատ Սրբազանն այսօր վերջ է դնելու․ միացե՛ք․․․ Արամ Հարությունյան (video) Տականքների հետ ուրախացողնե՛ր, դուք լավ էլ հասկանում եք՝ ուր են ձեզ տանում․ Ալավերդյանի կտրուկ խոսքը (video) Քաչալը պլպլացրած Արթուրիկին ես լավ եմ ճանաչում․ Արմինե Ադիբեկյան (video) Հենց այսօր Փաշինյանն ԱԺ-ում կընդունի՝ Բագրատ Սրբազանը ճիշտ է․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանական ավտոբուսների կուտակում՝ Դեմիրճյան փողոցում (video) Հայտնաբերե՛ք Սուրեն Պապիկյանին, հարցրե՛ք` ինչ էր ինձ նա առաջարկում․ Բագրատ Սրբազան (video) Ամեն ինչի էլ պատրաստ ենք, Սրբազանը ոնց ասի՝ էդպես էլ անելու ենք. Շարժման մասնակից (video) Քաղաքացիների լուսանկարներ են հայտնվել Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում՝ քաղաքական նպատակով. Մանուկյան (video) Ոստիկանական նոր ուժեր, փշալարեր են բերվում ԱԺ շենքի մոտ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին նախագիծը Ովքեր ասում էին՝ նորմալ առաջնորդ չկա, որ կողքը կանգնենք, հիմա առաջնորդը կա ու ավելի, քան նորմալ է Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը․ Հարութ Սասունյան Փաշինյանի «բանտակից» ընկերը խայտառակ մանրամասներ հայտնեց Նիկոլի բանտային կյանքից (video) Ինչպես «հրաշքով» աճում էր, այնպես էլ «հրաշքով» աճն անհետացավ Քուչեքից հավաքագրված ժեխի վախը տեսանք ԱԺ-ում․ Արմինե Ադիբեկյան (video) Անկարայի հանդեպ Պուտինի ինքնավստահությունը պայմանավորված է ոչ միայն ուկրաինական ճակատում գործերով, այլ նաև Ալիևի հետ որոշակի պայմանավորվածություններով. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am