Փաշինյանի արցախյան դրածո-կամակատարը հեռանում է, ով պետք է լինի հաջորդը

Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականը քիչ է ասել, թե կանխատեսելի կամ սպասված էր: Այդ հրաժարականը հասունացած էր վաղուց, առնվազն 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, և այս՝ գրեթե 3 տարին, որ նա «ձգեց» Արցախի նախագահի պաշտոնում, ցավոք, անտեղի կորսված ժամանակ կարելի է համարել: Դա էլ համարենք վերջին վատությունը, որ Արայիկ Հարությունյանը կարողացավ անել Արցախի ու մեր հայրենակիցների հանդեպ:

Հետաքրքիր է, որ հրաժարական տալու մասին հայտարարությունից հետո ծայր առան խոսակցություններ, թե ո՞վ է ճնշումներ գործադրել նրա վրա, գուցե ինչ-որ ուժեր ու շրջանակներ են ճնշել, գուցե առհասարակ հանրային ճնշումներ են ազդել և այլն: Արայիկ Հարությունյանի վրա, նկատենք, վաղուց պետք է արդեն ճնշած լիներ խայտառակ ու կործանարար պարտությունը, դեպի որը նա տարավ Արցախը, հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Արայիկ Հարությունյանին վաղուց պիտի ճնշած լիներ այդ պատերազմի ահավոր հետևանքների համար անձնական ու քաղաքական պատասխանատվության ահռելի բեռը: Նրա վրա վաղուց պիտի ճնշած լինեին հետպատերազմական տարիներին իր անպտուղ կառավարման ծանրագույն հետևանքները:

Բայց ո՛չ, Արայիկ Հարությունյանը 2020-ի աղետից հետո էլ շարունակեց կառչած մնալ Արցախի նախագահի աթոռից:

Այսպես երկար կարելի է թվարկել, բայց Արայիկ Հարությունյանի վրա եթե որևէ հանգամանք ճնշում գործադրել է՝ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում ընդունելու առումով, ապա թերևս այն բացահայտ իրողությունը, որ ինքն այլևս սպառված (և վաղուց սպառված) է Արցախի նախագահի պաշտոնում:

Պաշտոն, որը նա ստանձնել էր 2020-ի մայիսին՝ դրանից առաջ ավելի քան 10 տարի լինելով Արցախի առանցքային ղեկավարներից մեկը՝ վարչապետը: Եվ վարչապետության շրջանում էլ, պետք է հիշեցնել, Արայիկ Հարությունյանն առանձնապես չի փայլել (մեղմ ասած):

Նա ուղղակի ժամանակին «ճարպկություն» դրսևորեց, արագորեն անցավ Նիկոլ Փաշինյանի ու նրա «թավշյա» հեղափոխության կողմը, իսկ նախորդ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո դարձավ կամ իրեն դարձրեցին Արցախի նախագահ: Այդ պաշտոնում նա կարողացավ միայն մեկ «ձեռքբերում» ունենալ՝ դրսևորվեց որպես Նիկոլ Փաշինյանի բացարձակ կամակատար, ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի դրածո:

Ի դեպ, Արայիկ Հարությունյանի նախագահական երդմնակալությունը տեղի ունեցավ «դժբախտ-դժգույն» Շուշիում: Եվ այդ արարողության ժամանակ ունեցած ելույթում էլ Նիկոլ Փաշինյանը 2020-ի մայիսի 21-ին հայտարարեց մասնավորապես հետևյալը. «...ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը»:

Այո՛, այո՛, սա ասել է այն նույն Նիկոլ Փաշինյանը, ով հիմա առիթ-անառիթ հայտարարում է, թե Արցախն ադրբեջանական է: Ավելին, հիմա նույնիսկ իր երազած «գնդակահարության պատի տակ» Նիկոլ Փաշինյանը ոչ Արցախ բառը կարտաբերի, ոչ էլ, առավել ևս՝ «Արցախի ինքնորոշման իրավունք» կապակցությունը:

Ու հիմա նրա դրածոն, որին առանձին դեպքերում մամուլում նաև հիշատակում էին որպես «Արցախի Նիկոլ»՝ Արայիկ Հարությունյանը, իրողությունների ու նաև իր մեղքով ստեղծված ծանրագույն իրավիճակի պայմաններում, հայտարարում է, որ ցանկանում է թողնել զբաղեցրած պաշտոնը:

Ուզում ենք հավատալ, որ Արցախի քաղաքական վերնախավը, Արցախի մեր հայրենակիցներն ու պետական, քաղաքական մտածողությամբ օժտված գործիչները կունենան բավարար հեռատեսություն ու սառնասրտություն, որպեսզի թշնամական պաշարման ու ՀՀ ղեկավարության կողմից Արցախի ուրացման պայմաններում կայացնեն արդարացված ու Արցախի հայկական լինելության նպատակին ծառայող որոշումներ, թույլ չեն տա Արցախում իշխանության վակուում, և կկարողանան համախմբել տոկուն արցախցիներին՝ հանուն ազատ ու ինքնիշխան գոյության իրավունքի:

Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ամեն պարագայում, կարևոր իրադարձություն է: Ու շատ հնարավոր է, որ այդ հրաժարականը «դոմինոյի» էֆեկտ ունենա՝ արձագանքվելով արդեն Երևանում: Նիկոլ Փաշինյանի դրածո-կամակատարը հեռանում է, հաջորդը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը՝ իր վնասատու, երկրաքանդ, մահաբեր ու կործանարար քպ-ա-խմբով հանդերձ:

Մինչև չձերբազատվենք թշնամական շահերն ու օրակարգերն սպասարկող այդ խմբոնից, չենք կարողանալու ելնել այն արնաշաղախ մղձավանջից, որի մեջ նրանք նետել են մեր մերկիրը, մեր ժողովրդին:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 759 անգամ
Լրահոս
Հեռացի՛ր, մարդիկ զզվել ու հոգնել են քո տեսքից, հեծանիվից․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) Բերետավորները սկսեցին խեղդող հնարքներ ու բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ «Կոնդի դաչայի» դիմաց (video) Անդրանիկ Քոչարյա՛ն, քո անունը մանղալ է․ Սրբազան (video) Սուրեն Պապիկյանն ինձ քաղաքական առաջարկ է արել (video) Պռոշյանում բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին Իշխանություններին հարցրե՛ք՝ ինչու՞ են այսքան սարափած. Բագրատ Սրբազան Սրբազանը ժամկետներ նշեց (video) Կարող է իրական խաղաղություն ձեւավորվի կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձեւակերպվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Բողոքի ցույցերը Նիկոլ Փաշինյանն է՞ հնարել: Ո՞վ ասաց, որ Բագրատ Սրբազանը պիտի փշալարերից կախվի, իրենք են շոու անում. Գառնիկ Դանիելյան Նիկոլը Թուրքիայում Էրդողանից բարձր վարկանիշ ունի․ Հարությունյան (video) Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում. Փաշինյան Խաղաղություն մուրող Նիկոլն Ալիևի պարտադրանքով հանձնում է Հայաստանը․ Սրբազան (video) Սրբազանը Նիկոլին «խեղտուկ մատ է» անելու (video) «Ամեն ինչն էլ մեր կյանքում բան է փոխում, անձրեւն էլ, ձյունն էլ». Փաշինյան Հայաստանի ժողովուրդը եթե ուզի Կառավարության փոփոխություն, կիրականացնի դա․ Նիկոլ Փաշինյան Դա շատ վտանգավոր է Հայաստանի համար. ԱԳ նախկին նախարար Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական Ոստիկանները շրջվելու են ու ձերբակալեն Նիկոլին (video) Ոստիկանները շրջվելու են ու ձերբակալեն Նիկոլին (video) ԱՄՆ Կոնգրեսը պետք է «ո՛չ» ասի Ադրբեջանին և նրա «պատանդների դիվանագիտությանը». սենատոր Էդվարդ Մարկի Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել ու ստորագրել. Փաշինյան ԱԺ-ի դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված Ես ասել եմ՝ արել եմ․ Նիկոլը վախեցա՞ծ է (video) Սահմանադրության փոփոխությունը բանակցության հետ կապ ունենալ չի կարող. Նիկոլ Փաշինյան Շատ ռիսկեր, որոնց բախվում է Հայաստանը, կարելի էր նվազագույնի հասցնել 2022-ին. ՌԴ դեսպանություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am