ՔՊ-Ավինյանը «խոդի է տվել» վարչական ռեսուրսի մշտական «սայլը»

Քաջարի վարորդ (ուղևորափոխադրման իրավունք տվող վարորդական կարգ չունենալու, բայց ուղևորներով «ԳԱԶել» վարելու իմաստով) Տիգրան Ավինյանը լիովին «խոդի է տվել» վարչական ռեսուրսը: Մեր մեջ ասած` այդ ռեսուրսը թե՛ Տ.Ավինյանը, թե՛ նրա ՔՊ-ն գործարկել էին դեռ ամիսներ առաջ և ինտենսիվորեն շահագործում էին: Խոսքն ինչպես Երևանի քաղաքապետի պաշտոնի հնարավորություններն օգտավործելով «փիարվելու» մասին է, այնպես էլ ու ոչ պակաս իր անմիջական ենթակաների՝ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց աշխատակիցների միջոցով «վա՜յ, մեր պուպուշ, մեր աննման, մեր երկնային պարգև Ավինյան» թաղեթաղ իրականացվող գլխատար քարոզի մասին է: Այսպես կոչված՝ «թաղապետարանների» աշխատակիցներն ուղղակի զահլա էին տանում այդ գովաբանական պտույտներով, թե «տեսեք, ինչ սիրուն խաղահրապարակ սարքեցինք», «տեսեք, ինչ լավ ավտոբուսներ են բերել» (ըստ որում, խոշոր՝ մոտ 20 միլիոն եվրո պարտքով կամ վարկով) և այդպես շարունակ:

Այնուհանդերձ, Երևանի ավագանու ընտրարշավի քարոզարշավի մեկնարկին վարչական ռեսուրսի չարաշահման թափը կամ դրա մասին լրատվամիջոցներում հրապարակումները միանգամից աչքի զարնեցին:

Վերցնենք թեկուզ Ավինյանի «ինքնաբուխ» հանդիպումները Երևանի բնակիչների, իրականում՝ բերովի տատիկների ու ոչ տատիկների հետ: Է՜լ ՔՊ թեկնածուի վզով ընկնել, է՜լ «մեր թագավոր», է՜լ էս, է՜լ էն: Պարզ է, չէ՞, որ դա վարչական շրջանների ղեկավարներն են ջանացել, վարձել են «3 մանեթանոց» գովաբանողներ, ու տեսախցիկների առաջ «թատրոն» են ցուցադրում: Դե, ՔՊ-ն այն խմբակն է, որը հանրության վրա պատերազմի հերոսի կեղծ պապ է սաղացրել, մի երկու տատիկն ի՞նչ է, որ չբերի ու իր քաղաքապետացու Ավինյանի պարանոցով չգցի:

Ի դեպ, Տ.Ավինյանին արժե հուշել, որ առաջիկայում նրան փաթաթվող տատիկ-պապիկները խուսափեն «թագավոր ջան» արտահայտությունից, հակառակ դեպքում Փաշինյանը կնախանձի՝ դրանից բխող ասֆալտածեփման և հիստերիկայի այլ դրսևորումներով:

Սակայն, կան ավելի հետաքրքրական տեղեկություններ: Օրինակ, «Ժողովուրդ»-ը գրեց, որ իրենց տեղեկություններով՝ ՔՊ-ական բոլոր պատգամավորներին և ավագանու ցուցակի անդամներին հրահանգվել է ակտիվորեն մասնակցել քարոզարշավին, կրնկակոխ ուղեկցել Ավինյանին, «մարդ բերել»: Ուսումնական տարվա մեկնարկն էլ լիովին համընկնում է քարոզարշավի ընթացքի հետ, այնպես որ՝ մարդ էլ կբերեն, աշակերտներ էլ, ծնող էլ կկանչեն:

Ամենից կարևորը՝ պաշտոնյաներին հանձնարարվել է «աշխատել» Ավինյանի համար:

Ոչ պակաս հետաքրքրական է այն տեղեկությունը, թե ՔՊ-ն 800 հազար դոլարի նախընտրական տեսահոլովակներ է պատվիրել «Շարմ» ընկերությանը:

Սա, առաջին հերթին հետաքրքրական է նրանով, որ եթե թերթի հրապարակման մեջ նշված փաստերը հաստատվեն, ապա դա բավարար հիմք է, որպեսզի մյուս թեկնածու ուժերը ԿԸՀ-ից պահանջեն չեղյալ ճանաչել այս ընտրություններին ՔՊ-ի մասնակցության գրանցումը և իշխանական ուժը դուրս հանեն ընտրապայքարից՝ նախատեսված առավելագույնը գերազանցող քարոզչական ծախսեր անելու հիմնավորմամբ:

Ըստ որում, նշենք՝ կարող եք չկասկածել, որ ՔՊ-ական ԿԸՀ նախագահը դեռ նոր է մեկնարկել, առջևում դեռ լինելու են դրսևորումներ ու չարաշահումներ: Թեպետ, կարելի է ամենևին չկասկածել, որ ՔՊ-ական ԿԸՀ նախագահը, առանց հոնքը շարժելու, կհայտարարի, որ ոչ մի խախտում էլ չկա, որ ամեն ինչ «օրենքով» է ու նման բաներ:

Գործնականում ՔՊ-ն, անկախ այն բանից, թե որքան քվե կստանան կամ «կգնեն», արդեն պարտված է: Իրենք էլ հասկանում են, որ ոչինչ չունեն առաջարկելու:

Արթուր Խայթ

Աղբյուր՝ 7or.am

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Կրակոցներ են հնչել Երևանում՝ Նորագավիթ 1-ին փողոցում. կա զոհ Կառավարության այսօրվա նիստը հետաձգել են Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժել են ԶԼՄ-ների մոտ 10 ներկայացուցիչներ Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ. ՀայաՔվե Պատռել են Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան, նրան ձերբակալել են Ամոթը ձեզ քիչ է, դուք ապրելու եք նվոզքի տակ. Բագրատ Սրբազան Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց. Աբրահամ Գասպայանի կինը լուսանկարներ է հրապարակել Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են Բաղրամյան պողոտայում երեկվա իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մտահոգվելու բան չի տեսնում Այս մարդիկ արյունով ու ստով են թաթախված։ Օրը կգա ու այդ ամենի մասին կիմացվի.Բագրատ Սրբազան Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել Եթե նա չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնել, որ ստուգի նրա մեղսունակությունը Հայրենիք պղծելը՝ ընտանեկան բիզնես. Ոստիկանապետ «Նիկոլի Արամը» որդիներին վարակել է նիկոլիզմով Դավաճան նիկոլը միշտ ունեցել է ու հիմա էլ ունի մեկ ծրագիր՝ սպանել այնքան շատ հայ, որքան կստացվի. Աննա Մկրտչյան 7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով Արդյոք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... Փաշինյանը սթրես էր հաղթահարում Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. Իշխանությունը հասավ իր նպատակին Արշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են 6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am