Արգելելով հայամետ գործչի մուտքը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը հերթական ուղերձն է հղում Էրդողանին

Օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով տարածած իր ուղերձում, ըստ էության, հայտարարեց, որ այս փաստաթուղթը պետք է խմբագրվի։ Բոլորին արդեն պարզ է, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանն ասելով, որ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության: Այդ մարդն արդեն բացահայտորեն սպասարկում է Թուրքիայի շահերը Հայաստանում եւ նույնիսկ չի վիրավորվում, երբ իրեն «դավաճան» են անվանում։ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ իրեն այլեւս չեն հետաքրքրում նման մեղադրանքները: Փաշինյանն այնքան բացահայտ է վարում իր քաղաքականությունը, որ նույնիսկ Թուրքիայում զարմանում են Փաշինյանի նման «համարձակ, խիզախ արարքների վրա»։

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդում է Հայաստանի բոլոր գործընկերային և դաշնակցային հարաբերությունները դրսի հետ: Փաշինյանն արգելել է մուտք գործել Հայաստան պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, ով տասնամյակներ շարունակ Ռուսաստանում հայկական լոբբիի ամենավառ և ամենաարդյունավետ ներկայացուցիչներից էր։ Մուտքի արգելքը վերաբերում է նաև դաշնակցական հայտնի գործիչներին, ինչպիսին է Մուրուդ Փափազյանը։ Իրենք մարդիկ են, որոնց տեսակետը լսում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, բայց անտեսում է Նիկոլ Փաշինյանը։

Օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ Հայաստան մուտքի արգելքը վերաբերում է նաև ռուս հայտնի գործիչ Վիկտոր Կրիվոպուսկովին, ով իր ողջ գիտակից կյանքում պաշտպանել է հայկական շահերը։ Ավելին, նրա մուտքը Ադրբեջան արգելված էր դեռ ԽՍՀՄ ժամանակներից, և դա պայմանավորված էր նրանով, որ այդ տարիներին Կրիվոպուսկովը գրել էր «Мятежный Карабах. Из дневника офицера МВД СССР» գիրքը: Իր գրքում նա ներկայացրել էր Արցախի հայերի բոլոր խնդիրները, և դա արել էր արխիվային փաստաթղթերի հիման վրա։

Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր ՀՀ իշխանությունը օկուպացված է Հայաստանի համար թշնամի երկիր հանդիսացող պետության կողմից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք օր առաջ պետք է ազատագրենք Հայաստանը, քանի որ ստեղծված իրավիճակը ոչ միայն ամոթալի է մեր ժողովրդի համար, այլև սպառնում է մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Դրա ապացույցը Արցախի ներկա վիճակն է, մեր պետությունը սահմանների վիճակը։

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 435 անգամ
Լրահոս
Իրավիճակը բարդանում է, հանրային սպասումներն ու սթափ գիտակցումը սուր հակասության մեջ են գտնվում Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկվա հանրահավաքից հետո անհայտ է, կապ է հաստատել ընտանիքի հետ Նիկո՛լ, փախչելուց առաջ ընտանիքիդ չգնդակահարես․ Խաչիկ Մանուկյան (video) «Վերջին նռնակը Փաշինյանն է քաշելու»․ Ռուբեն Հակոբյան (video) Կարեն Անդրեասյանն ուրիշ Փաշինյան է ճանաչում (video) «Պայթող Փաշինյանի» վերջին զառանցանքներն ԱԺ ամբիոնից․․․ (video) Փաշինյանը Բագրատ Սրբազանին ձերբակալելու հրահանգ տվեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալեն Սիմոնյանը ոտքի տակ թող չընկնի, քանի իր մասին ուրիշ բաներ չեմ ասել․ Սրբազան (video) Արտակ և Արթուր Սարգսյաններն այսօր պետք է ազատ արձակվեն. փաստաբան Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը. Զատուլին Բելառուս ես երբեք չեմ այցելի, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան (video) Ձերբակալվել է Աշոտ երկաթը Ինչպես համոզվել, որ Փաշինյանինն ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է. Քրիստինե Վարդանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է անզեն ցուցարարների հանդեպ բիրտ ուժը Վե՛րջ․ երեկվա ջարդից հետո Նիկոլն իր թիմին «բագաժ» տվեց․ Արամ Հարությունյան (video) Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք» Ծնկի եկած Նիկոլը չի ուզում թույլ իշխանություն Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը. Իսայան Ամոթ բոլորիդ, բոլորդ էլ նույնն եք՝ կեղծիքով, ստով, վահանների հետևը ոհմակի պես թաքնված. Բագրատ Սրբազան Նիկոլը սպառնում է կրկնել արյունահեղությունը Ոստիկանապետը թող մտածի իր և իր որդու գործարքների մասին․ Բագրատ Սրբազան (video) Ալիևին պարտված Փաշինյանը հոխորտում է Լուկաշենկոյի վրա Կղերաֆեոդալական Նիկոլը Փաշինյանը հին երգն է երգում Նիկոլը դուրս է գալիս ՀԱՊԿ_ից, բայց վախենում է օր ասել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am