Նվաստացնել Արցախը պարզապես հակաաստվածային գործողություն է․ բոլորն էլ պատիժ են կրելու․ Դավիթ Բաբայան

«Կոչերը շատ լավ գնահատում ենք, բայց կոչերից պետք է անցնենք գործի, կոչերով հնարավոր չէ այս հարցը կարգավորել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով այն հայտարարությանը, թե ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հղել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին Լեռնային Ղարաբաղի հարցով․

«Ակնկալում ենք, որ անվտանգության խորհուրդը կնդունի պարտադիր որոշում և դա ոչ թե կլինի հերթական թղթի վրա ինչ-որ մի որոշում, որը Ադրբեջանը, բնականաբար, բանի տեղ չի դնելու։ Նաև հղի կին է մահացել, չեն կարողացել ժամանակին տեղափոխել հիվանդանոց, սա է իրավիճակը, որը իրոք կատաստրոֆիկ է և եթե միջազգային հանրության մոտ ինչ-որ բարոյականություն և մարդասիրություն մնացել է՝ պետք է իսկապես գործեն, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դիվանագիտական տարբեր կորպուսների, երկրների ներկայացուցիչներին էլի բերում է Աղդամ, ինչ-որ շոուներ է կազմակերպում։ Եթե այդքան մտահոգ են՝ թող ասեն մինչև չբացեք ճանապարհը՝ մենք որևէ ձևով նման բաների չենք մասնակցելու»,-ասաց նա։

Բաբայանի խոսքով` Աղդամի ճանապարհը չպետք է որևէ ձևով փոխկապակցեն Բերձորի և Լաչինի ճանապարհի հետ, դրանք տարբեր բաներ են և եթե Աղդամի ճանապարհը փոխարինեն Բերձորի միջանցքով, ապա արցախցիները այլևս որևէ կապ՝ նույնիսկ տեսական, չեն ունենա Հայաստանի և աշխարհի հետ․

«Միայն մի լուծում է, որ մեզ համար անընդունելի է՝ դա Ադրբեջանի կազմում լինելն է, որովհետև դա նշանակում է, որ Արցախ չի լինելու․ սա է խնդիրը, մնացածը՝ ցույց կտա ժամանակը, իսկ լուծումների մասին մենք բազմաթիվ անգամ խոսել ենք, դա կարող է լինել «Ստատուս քվո»-ի պահպանում, այսինքն՝ հարցը թողնել ապագային, որը Ադրբեջանը և Թուրքիան չեն ուզում ինչպես նաև որոշ այլ երկրներ, որովհետև սա աշխարհաքաղաքական է։ Արցախը այն երկիրը և այն ժողովուրդը չէ, որ կարելի է նման բաներ անել, մեր ներդրումը համաշխարհային ժողովրդավարության մեջ շատ մեծ է, շատ մեծ է Ռուսաստանի զարգացման գործում, անգնահատելի է հայ ժողովրդի պատմության մեջ և նվաստացնել Արցախը՝ պարզապես հակաաստվածային գործողություն է և բոլորն էլ պատիժը կրելու են այս կամ այն ձևով, բայց սա արդեն այլ խնդիր է, կարևորը այն է, որ գենաֆոնդը և երկիրը փրկվի»,- ասաց Դավիթ Բաբայանը և հավելեց` պետք է որոշում կայացնենք ազգովի և պետության միջնորդությամբ միայն․ այստեղ անթույլատրելի է անձնական որևէ նախաձեռնություն։

Զալիբեկյան Լիլիթ

դիտվել է 632 անգամ
Լրահոս
Պատռել են Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան, նրան ձերբակալել են Ամոթը ձեզ քիչ է, դուք ապրելու եք նվոզքի տակ. Բագրատ Սրբազան Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց. Աբրահամ Գասպայանի կինը լուսանկարներ է հրապարակել Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են Բաղրամյան պողոտայում երեկվա իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մտահոգվելու բան չի տեսնում Այս մարդիկ արյունով ու ստով են թաթախված։ Օրը կգա ու այդ ամենի մասին կիմացվի.Բագրատ Սրբազան Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել Եթե նա չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնել, որ ստուգի նրա մեղսունակությունը Հայրենիք պղծելը՝ ընտանեկան բիզնես. Ոստիկանապետ «Նիկոլի Արամը» որդիներին վարակել է նիկոլիզմով Դավաճան նիկոլը միշտ ունեցել է ու հիմա էլ ունի մեկ ծրագիր՝ սպանել այնքան շատ հայ, որքան կստացվի. Աննա Մկրտչյան 7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով Արդյոք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... Փաշինյանը սթրես էր հաղթահարում Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. Իշխանությունը հասավ իր նպատակին Արշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են 6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար Ոստիկանության արձակած հատուկ միջոցներից վիրավորվել է նաև NEWS.am լրատվամիջոցի օպերատորը 6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am