Արամ Ա կաթողիկոսը փաստեց Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելը

7or.am-ը գրում է․

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական պատգամը վերջին շրջանում հնչած թերևս ամենից ազդեցիկ խոսքն էր՝ ուղղված հայությանը: Արամ Ա-ն, ինչպես հայտնի է, իր պատգամն ուղղեց ՀՀ այսպես կոչված «իշխանությանը», Հայաստանի ժողովրդին, միջազգային հանրությանը, Սփյուռքին և Արցախի հայությանը:

Հատկանշական են հայրապետական խոսքի հատկապես ՀՀ այսպես կոչված «իշխանությանն» ու Հայաստանի հայ ժողովրդին ուղղված հատվածները:

Սկսենք «իշխանության» հատվածից: Եթե խիստ հակիրճ, ապա Արամ Ա-ն ըստ էության փաստեց կամ վերաարձանագրեց Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կործանարար իշխանության բացարձակ ոչ լեգիտիմ լինելը: Գործնականում դրա մասին են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հարցադրումներ. «Կանդրադառնա՞նք արդյոք, թե Արցախի գծով ՀՀ որդեգրած մոտեցումները Արցախը կարող են ջնջել հայ կյանքի քարտեզից և ցեղասպանության մատնել 120 հազար մեր քաղաքացիներին՝ միաժամանակ վտանգելով արդեն Հայաստանի ապագան: Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հողային ամբողաջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը: Ինչպե՞ս կարելի է այսպես կոչված ամբողջական խաղաղության հաստաստման ի խնդիր պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ գոյությունը»:

Այսինքն, այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության մոտեցումները ուղիղ գծով տանում են դեպի Արցախի, ասել է, թե՝ Հայաստանի կործանմանն ու աշխարհի քաղաքական քարտեզից ջնջվելուն, Արամ Ա կաթողիկոսն առնվազն չի կասկածում: Նրա խոսքում նշված «ինչպես կարելի»-ները՝ ուղղված ՀՀ իշխանություն կոչվածին, ընդամենը հռետորական հարցադրումներ են: Քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ «ինչպես կարելի»-ներն արդեն իսկ արել է:

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն արել է բաներ, որոնց համար ոչ մեկը նրան մանդատ չի տվել: Այն, որ Փաշինյանն ու նրա «նիկոլփաշինյանները» շարունակ խոսում են «ժողովրդի կողմից ընտրված լինելուց», «մանդատ ունենալուց» և այլն, լկտի ցինիզմ է: Իրեն ոչ մեկը Արցախն ուրանալու մանդատ չի տվել: Ավելին, ինքն իր նախընտրական ծրագրում տրամագծորեն հակառակի վերաբերյալ է խոստումներ ամրագրել, սկսած ինքնորոշման իրավունքի իրացումից, «անջատում հանուն փրկության» բանաձևից, վերջացրած մնացածով:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ լեգիտիմ է: Իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը պետք է առաջնահերթ նրան հեռացնի իշխանությունից: Նա վտանգ է, սպառնալիք է մեր պետականության գոյությանն ու Արցախին, Հայաստանին: Վտանգը պետք է հեռացնել: Այո, «պետք է մերժել որևէ մոտեցում, որը կներառի Արցախը Ադրբեջանի տարածքային անբաժան մաս»,-ինչպես շեշտեց Արամ Ա կաթողիկոսը:

Եվ միանգամայն տեղին է Արամ Ա կաթողիկոսի տարակուսանքը. «Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողովրդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ կսպասեք, աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից: Ձեր ժամանակը մի վատնեք իրար մեղադրելով, ոտքի ելեք, արդարություն պահանջեք աշխարհից: Հայաստանի մեջ կյանքը չի կարող բնական լինել, երբ Արցախում ծայրահեղորեն անբնական է կյանքը»:

Սկզբունքորեն, վաղուց արդեն պետք է փողոցներն ու հրապարակները լեցուն լինեին: Բայց ինչպես տեսնում ենք՝ դա այդպես չէ: Թե որքան կարող է այս կերպ շարունակվել, դժվար է ասել: Մյուս կողմից, մթնոլորտը բավականին էլեկտրականացված է, իսկ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընդառաջ լարվածությունն անխուսափելիորեն աճելու է: Այդ համատեքստում անմիջապես ուշադրություն է գրավում այն իրողությունը, որ նշված ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի մեջ միայն «Մայր Հայաստան» դաաշինքն է ընդդիմադիր և միայն «Մայր Հայաստանն» է առանցքային հարց ու նպատակ դնում՝ ամբողջական իշխանափոխություն, Նիկոլ Փաշինյանի հեռացում:

Մնում է հուսալ, որ Արամ Ա կաթողիկոսի խոսքը ճիշտ արձագանք կստանա: Թեհետ… Բնութագրական է, որ կաթողիկոսի ելույթից հետո, նախօրեի գիշերը հազարավոր ոստիկաններ և Նիկոլ Փաշինյանի ու նրա ընկանիքի շահերն սպասարկող այլ «ուժայիններ» հազարներով լցվել էին Հանրապետության հրապարակ: Այ այդքան վախեցած են Փաշինյանն ու նրա «փաշինյանները»: Իրենք հո՞ լավ գիտեն, թե ինչ ոճիրներ են գործել ու շարունակում գործել հայ ազգի ու հայության նկատմամբ:

 

դիտվել է 221 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Նիկոլն ԱԺ-ում շիշ ու զենք է փնտրում․ Լարիսա Ալավերդյան (video) Շարժման մասնակիցները ոստիկաններին սուրճ են հյուրասիրում (video) Բագրատունյաց փողոցում բախվել են «Ford», «Opel» և «Nissan Tida» մեքենաները. ապա «Ford»-ն արմատախիլ է արել ծառը ՀՐԱՏԱՊ․ Օպերայում ջրցան մեքենաներ ու փշալարեր են տեղադրված․ Նաիրա Զոհրաբյան (video) Սպանված «Ֆազը», երկու տարի առաջ կալանավորվել, ապա՝ ազատ էր արձակվել՝ դատարանի բակում «Չաղ Ռուստամի» հետ ծեծկռտուքի գործով Այսօ՛ր՝ 15։00-ին հավաքվում ենք․ 96 ժամն այն սարսափն է, որ այդ խորհրդարանի ամբիոնից պայթել է․Սրբազան (video) Քաղաքացիների լուսանկարներ են հայտնվել Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում՝ քաղաքական նպատակով. Գեղամ Մանուկյան ԱԺ–ն ընդունեց Բաքոյանի նախագիծը Գրանցվել է 82 պատգամավոր ԱՀԱԶԱՆԳ․ Պղծnւմ են Ջեյթունի գերեզմանատունը․․․ (video) Պարեկները փորձում են տարհանել Բաղրամյան պողոտայի փակ հատվածում կայանված մեքենաները Ժողովրդի վրա հարձակվում եք դու՛ք, սադրում եք դու՛ք․ գնդապետ Մախսուդյանը՝ Ալեն Սիմոնյանին (video) Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը, Բաղրամյան պողոտան պիտի հեղեղվի արժանապատիվ քաղաքացիներով Ոստիկանները սկսեցին տարհանել մեքենաները Բաղրամյան պողոտայում (video) Ազատի ջրամբարում քաղաքացի է խեղդվել ԱԺ նիստերի դահլիճ մտնելիս Նիկոլ Փաշինյանը անհանգիստ հայացքով աջ ու ձախ էր նայում (video) Ընդդիմությունը նոր բան չի արել, ընդամենը բերել է հայտարարություն, որն այս անգամ կնքել են Գալստանյանի անունով․ Արշակյան Սա Եկեղեցու շարժումը չի, Բագրատ Սրբազանի շարժումն է․ Միքայել Աջապահյան Բագրատն ու ընդդիմությունը ծրագրում են մարդկանց բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների․ Կոնջորյան Արդեն երրորդն օրն է՝ փակ է Բաղրամյան պողոտան Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանում հունիս ամսվա տեղումների նորմայի եռապատիկի չափ անձրև. Սուրենյան Ինչու չի հաջողում շարժումը Հիմա հունիսի 17-ին լինելո՞ւ է արտահերթ նիստ, թե՞ չի լինելու ԱԺ–ում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգում են աթոռները. սեղաններից հավաքել են շշերը Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am