Ինչպես են Ալիևն ու Փաշինյանը հեռացնում Արցախից ռուս խաղաղապահներին

Այն, որ Արցախի դեմ ադրբեջանական շրջափակում-պաշարումային ագրեսիան սկսվեց ու թափ առավ Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին Ալիևի ու Էրդողանի առաջ որոշակի պարտավորություններ ստանձնելուց հետո, անհերքելի իրողություն է: Ավելին, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, հիշյալ պարտավորություներին համապատասխան, հայտարարեց, որ ուրանում է Արցախը, ավելի կոնկրետ՝ Արցախը հայտարարեց ադրբեջանական տարածք, Ալիևն անցավ ավելի կոշտ ճնշման արցախցիների դեմ: Ու մինչ օրս շարունակվում են ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի հայաթափմանը, Արցախի բնիկ հայ հայ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը, գործողությունները:

Ռուսաստանն արդեն մեկ անգամ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն արմատապես փոխել է իրավիճակը՝ Արցախի խնդրի հետ կապված: Իսկ այսօր էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարեց. «Դե, ընդհանուր առմամբ, այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ղարաբաղն ադրբեջանական, ինչպես նրանք այդ մասին ասել են, որեւէ պահանջ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության առիթով կրկնակի անտեղի է թվում»:

Մյուս կողմից, բացի այն, որ ՀՀ իշխանության կողմից Արցախի ու Արցախի հայության ուրացումը արմատապես նոր իրավիճակ է ձևավորել, այդ հայտարարությունները հիմքեր են ստեղծել այն բանի համար, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանն ուղիղ կերպով Արցախից ռուսական խաղաղապահ ուժերը դուրս բերելու պահանջ դնի:

Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման ու առաքելության ժամկետների, այդ ժամկետները երկարաձգելու հետ կապված պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ըստ էության իմաստազրկվում են Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին ձեռնտու հայտարարություններից հետո: Այդ կետերը ձևակերպելիս Ռուսաստանում, հասկանալի է, ելել են ոչ միայն իրենց շահերից, այլև այն տրամաբանական ընկալումից, որ այս հարցերում Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները բնականորեն հակադիր կլինեն նաև հետագայում: Սակայն, ինչ-որ 2 տարի անց Ռուսաստանը կանգնեցվում է այն փաստի առաջ, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը հանդես են գալիս բացարձակապես նույն դիրքորոշմամբ ու նույն դիրքերից: Երկուսն էլ Արցախը հռչակում են ադրբեջանական:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի ուրացումը Ադրբեջանին տալիս է բոլոր հիմքերը պահանջելու համար, որ Ռուսաստանը ադրբեջանական տարածքից հեռացնի իր խաղաղապահ ուժերը և չխանգարի իր ներքին՝ ադրբեջանական հարցերը լուծելուն:

Ելքը մեկն է՝ ՀՀ-ում իշխանափոխություն և բանակցային նոր տրամաբանության հաստատում:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1490 անգամ
Լրահոս
Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել ու ուղեկցում է Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է․ հայտարարություն Ոստիկանության կիրառած «Զարյա 3» տեսակի նռնակը նախատեսված է զինված հանցագործների համար. «Հետք» Մահերն անխուսափելի կլինեին, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Նիկոլն ո՞վ է, ինքը մեր վարչապետը չի, ինքն իրեն կորցրել է․ քաղաքացի (video) Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետհաշվարկը տրված է․ Սևակ Հակոբյան Արցախի իշխանությունները խոստանում են արձագանքել ԱԺ ամբիոնից հնչող հերյուրանքներին Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան․ ԱԳՆ խոսնակ Պեսկովը Փաշինյանի հայտարարության մասին Փոքրոգի մարդիկ տառապում են փառավորվելու սինդրոմով. Սեյրան Օհանյան Նիկոլն «առնետ է», որը զգում է արդեն իր վերջը․ քաղաքացի (video) Մինչ ոստիկանները զբաղված են քաղաքացիների վրա նռնակներ նետելով՝ հերթական սպանությունն է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում դաժան ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի եղբորը Նիկոլի սրտի դատավորին ՔՊ-ն հարցեր ունի (video) 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում. Հակոբյան Լուկաշենկոն կպայթեցնի Փաշինյանի 5 միլիարդը․․․ Արամ Հարությունյան (video) Ո՞ր պահին 3 մլն վարչապետից մի քանի հազարը դարձան թիրախ ոստիկանական բռնությունների համար. Իվետա Տոնոյան Տեղի ունեցածի անվերապահ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ՔՊ-ականը հարձակվեց Նիկոլի սիրելի Կարեն Անդրեասյանի վրա (video) «Եղբայրս է, ում անասելի ծեծի են ենթարկել, իսկ հետո 72 ժամով սահմանափակել իր ազատությունը» «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք. կան վիրավորներ Ի՞նչ էիք անելու ԱԺ-ում՝ սուսերամա՞րտ. Անդրանիկ Քոչարյանը «խանգարվեց» ԱԺ-ում (video) Ցուցարարի դաստակ կտրո՛ղ, մայրդ ամեն օր պետք է նկարդ տեսնի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրավիճակը բարդանում է, հանրային սպասումներն ու սթափ գիտակցումը սուր հակասության մեջ են գտնվում Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկվա հանրահավաքից հետո անհայտ է, կապ է հաստատել ընտանիքի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am