Քանի գրոշ արժեն Փաշինյանի նշած «միջազգային մեխանիզմները», եթե անգամ դրանք լինեն

Ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի 68-ամյա բնակիչ, առողջական խնդիրներ ունեցող և այդ պատճառով Ստեփանակերտից ԿԽՄԿ մեքենայով ու այդ կազմակերպության պաշտպանության տակ գտնվելով Երևան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը չափազանց բնութագրական եղելություն է: Բացառիկ ցինիզմով ու անմարդկայնության, եթե չասվի՝ վայրագության դրսևորմամբ տարեց, առողջական խնդիրներ ունեցող մարդու առևանգումը ավելին է, քան պարզապես ադրբեջանական հերթական սրիկայությունը հայերի, Արցախի հայության դեմ:

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը միանգամից մի շարք հարցերի պատասխանների ակնբախ ցուցադրություն է:

Նախ, Ալիևը, ադրբեջանական իշխանությունները ևս մեկ անգամ, ի տես բոլորի, ցույց տվեցին, որ խորապես թքած ունեն ցանկացած միջազգային կառույցի ու կազմակերպության, անգամ՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության, այդ թվում իրենց իսկ վավերացրած միջազգային պարտավորությունների վրա:

Բայց այստեղ հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը, Ալիևը ոգևորվել, թևավորվել են Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ական իշխանության հայտարարություններից, որով Արցախը ճանաչել են ադրբեջանական տարածք: Ալիևն էլ ասում է՝ «իմ տարածքն է, ինչ ուզեմ, այն էլ կանեմ, դուք ընդհանրապես ո՞վ եք, հլա շնորհակալություն ասեք, որ միանգամից չեմ մտնում ու մեծումանուկ մորթում»:

Երկրորդ, Բաքուն ցույց տվեց, թե ինչպես է պետք իրականում հասկանալ Ալիևի հայտարարությունները, թե պատրաստ են երաշխավորել Արցախի հայերի համար նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիներն ունեն՝ իրենց երկրի սահմանադրությամբ: Հուլիսի 29-ին իրականացված առևանգումը ակնհայտ ցուցադրությունն էր բուն իրականության, այսինքն այն բանի, որ Ալիևի այդ հայտարարությունները ոչինչ չարժեն:

Երրորդ ցուցադրվեց այն, թե Ադրբեջանն ինչ է հասկանում՝ խոսելով Արցախի հայության «ինտեգրման» մասին:

Բացի այդ, թշնամին ու Նիկոլ Փաշինյանը այս առևանգմամբ փորձարկեցին նաև, թե ինչ հանրային արձագանք կլինի նման դեպքում: Մի քանի նման «փորձարկումից» հետո, կարելի է չկասկածել, Նիկոլ Փաշինյանը կսկսի կալանավորել ու իր սիրելի Ալիևին հանձնել Արցախյան ազատամարտի հայտնի մասնակիցներին, հրամանատարներին, գեներալներին, ՀՀ նախկին ղեկավարներին:

Սա հեգնանք չէ: Նիկոլ Փաշինյանը դա կանի, իսկ եթե ինչ-որ մեկը ինչ-որ հարց էլ տա, նա միշտ ունի պատրաստի պատասխան՝ «տանք, որ պատերազմ չլինի...» կամ ավելի ագրեսիվ, օրինակ, կճվճվա, ինչպես վերջին ասուլիսում՝ «Հայաստանն ուզում եք մատա՞ղ անել...»:

Ամենից կարևորը՝ տեղի ունեցածը ակնհայտ ցուցադրությունն էր այն բանի, որ ոչ մի գրոշ, անգամ ժանգոտած ու ծռված մետաղադրամ չարժեն այսպես կոչված՝ «միջազգային երաշխիքների», «միջազգային մեխանիզմների» մասին հայտարարությունները: Այն «կախարդական» բառերը, որոնք Նիկոլ Փաշինյանը մշտապես գործածում է՝ իր մահաբեր ու մարդակուլ «խաղաղության օրակարգի», «խաղաղության պայմանագրի», Արցախը ու Արցախի հայությանը թշնամուն հանձնելու մասին անդադար խոսելիս:

Հետևությունները այնքան պարզ ու ակնհայտ են, որ նույնիսկ անհարմար է կրկնել: Միայն իշխանափոխության է հնարավորություն առաջանում իրավիճակը փոխել: Մնացածը դատարկախոսություն է:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Նիկոլի հիստերիկությունը բռնեց․ ընդդիմադիրները ձեռքերով հարվածում են սեղանին, ՔՊ-ականները՝ ծափահարում (video) Փաշինյանը միայն բանտում կարող է առանց վախերի լինել․ նրա վախերին պետք է վերջ տանք․ Նարեկ Սամսոնյան (video) Փաշինյանը ձեզ թողնելու է ու փախչի․ քաղաքացին ոստիկանների դեմքին ասաց ամեն ինչ (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ մեզ այստեղ ինչ են խոստացել․ մեզ ամենամեծ գինն են տալիս․ Սաթիկ Խլղաթյան (video) Էդ բարոյազուրկներն են Սրբազանին բան ասու՞մ․ քաղաքացի (video) Դուք գիտե՞ք՝ ինչ են խոսում Բագրատ Սրբազանի մասին Կանադայում․ քաղաքացի (video) Փաշինյանն իր համար պատժի նոր ձև է որոշել․ Էդգար Ղազարյան (video) Հեռացի՛ր, մարդիկ զզվել ու հոգնել են քո տեսքից, հեծանիվից․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) Բերետավորները սկսեցին խեղդող հնարքներ ու բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ «Կոնդի դաչայի» դիմաց (video) Անդրանիկ Քոչարյա՛ն, քո անունը մանղալ է․ Սրբազան (video) Սուրեն Պապիկյանն ինձ քաղաքական առաջարկ է արել (video) Պռոշյանում բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին Իշխանություններին հարցրե՛ք՝ ինչու՞ են այսքան սարափած. Բագրատ Սրբազան Սրբազանը ժամկետներ նշեց (video) Կարող է իրական խաղաղություն ձեւավորվի կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձեւակերպվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Բողոքի ցույցերը Նիկոլ Փաշինյանն է՞ հնարել: Ո՞վ ասաց, որ Բագրատ Սրբազանը պիտի փշալարերից կախվի, իրենք են շոու անում. Գառնիկ Դանիելյան Նիկոլը Թուրքիայում Էրդողանից բարձր վարկանիշ ունի․ Հարությունյան (video) Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում. Փաշինյան Խաղաղություն մուրող Նիկոլն Ալիևի պարտադրանքով հանձնում է Հայաստանը․ Սրբազան (video) Սրբազանը Նիկոլին «խեղտուկ մատ է» անելու (video) «Ամեն ինչն էլ մեր կյանքում բան է փոխում, անձրեւն էլ, ձյունն էլ». Փաշինյան Հայաստանի ժողովուրդը եթե ուզի Կառավարության փոփոխություն, կիրականացնի դա․ Նիկոլ Փաշինյան Դա շատ վտանգավոր է Հայաստանի համար. ԱԳ նախկին նախարար Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական Ոստիկանները շրջվելու են ու ձերբակալեն Նիկոլին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am