Կա՜մ պետք է Փաշինյանին հրաժարական պարտադրել, կա՜մ կկորցնենք Արցախն ու Սյունիքը

Հուլիսի 25-ի Նիկոլ Փաշինյանի ասուլիսի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպման արդյունքները մեկ բան են ցույց տալիս՝ Հայաստանն ու Արցախը շատ մեծ արագությամբ են շարժվում դեպի կործանում։ Անգամ խոսելն այն մասին, թե ով է սրա գլխավոր մեղավորը, իմաստ չունի։ Նույնիսկ հայ դպրոցականները գիտեն գլխավոր մեղավորի անունն ու ազգանունը: Այստեղ կարևոր է նշել ևս մեկ բան, որ կործանման գործընթացը շատ մեծ արագությամբ է ընթանում, նույնիսկ կարելի է ասել, որ սա գահավիժման գործընթաց է։

Եվ այդ ամենը կանգնեցնելու գործընթացում ժամանակը դարձել է կարևոր գործոն՝ իսկ միակ գործոնը, որը կարող է կանգնեցնել այս ամենը, փողոցն է։ Առնվազն հարյուր հազար մարդ պետք է հավաքվի Երեւանի փողոցներում, եւ սա պետք է օրինակ դառնա Արցախի ժողովրդի համար։ Վերջիններս ավելի լավ են հասկանում ստեղծված իրավիճակը, քանի որ իրենց մաշկի վրա են զգում այս սարսափելի սցենարի սարսափելի հետեւանքները։

Հաջորդը լինելու է Սյունիքի, իսկ դրանից հետո ամբողջ Հայաստանի կորուստը։ Մեր հետագա նյութերում մենք անպայման կանդրադառնանք այն տեխնոլոգիային, որով դա արվելու է: Այս տեխնոլոգիան մշակվել է Անկարայում, դրա իրականացման գործիքը Ադրբեջանն է, իսկ կառավարման վահանակը գտնվում է Թուրքիայի Իգդիր քաղաքում, որտեղ տեղակայված են նաև ապագա «Արևմտյան Ադրբեջանի» խորհրդարանը և կառավարությունը։

21-րդ դարում Հայոց ցեղասպանության «բրոքերի» դերը տրվել է Նիկոլ Փաշինյանին: Պարզ է նաև, թե ինչ շահադիտական գին ունի այս ամենը, սակայն այս պահին դա չէ գլխավորը։ Կարեւորն այն է, որ այս ամենը կասեցնելու հնարավորություն դեռ կա՝ իշխանությունից հեռացնելով Նիկոլ Փաշիյանին ու նրա խունտային։ Սա է միակ ելքը։

Եթե ​​Հայաստանի ժողովուրդը կարճ ժամանակում սա չհասկանա, ապա հաջորդ մեկուկես տարում կհայտնվի նույն վիճակում, ինչում այսօր գտնվում է Արցախի ժողովուրդը։ Այդ մասին են վկայում նաև ազդակները, որոնք գալիս են Մոսկվայից և Թեհրանից։

Ռուսներն ու իրանցիները փորձում են Երևանի հասարակության որոշ շերտերի ներկայացուցիչներին հասկացնել, որ եթե իրենք ուշանան իրենց գործողություններում, ապա մեր տարածաշրջանում Հայոց ցեղասպանության գործընթացն անխուսափելի կդառնա։

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1122 անգամ
Լրահոս
Բաղրամյան պողոտայում երեկվա իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ Եթե նա չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնել, որ ստուգի նրա մեղսունակությունը Հայրենիք պղծելը՝ ընտանեկան բիզնես. Ոստիկանապետ «Նիկոլի Արամը» որդիներին վարակել է նիկոլիզմով Դավաճան նիկոլը միշտ ունեցել է ու հիմա էլ ունի մեկ ծրագիր՝ սպանել այնքան շատ հայ, որքան կստացվի. Աննա Մկրտչյան 7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով Արդյոք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... Փաշինյանը սթրես էր հաղթահարում Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. Իշխանությունը հասավ իր նպատակին Արշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են 6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար Ոստիկանության արձակած հատուկ միջոցներից վիրավորվել է նաև NEWS.am լրատվամիջոցի օպերատորը 6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից Ինչ անադեկվատ վիճակում եք, որ էս պատկերին ծափ եք տալիս. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ակցիայի մասնակիցների նկատմամբ Իսկ ինչով է զբաղված երկրի ՄԻՊ-ը, այո նստել է ծառի տակ «նկարում է նապաստակ» Պայթուցիկ նետած ոստիկաններից մեկը (լուսանկար) Բաղրամյան փողոցում ջարդ է. video Օպերատիվ փնտրողական վարչության պետը հեռախոսով տեսանկարահանում է ոստիկանության ջարդը Կիրառված հատուկ միջոցների կիրառման հետևանքով բազմաթիվ վիրավորվածներ կան. մեկ տղամարդու ձեռքը կտրվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am