Բաքվում ընդդեմ Արցախի «ռազմական գործողության» սցենարներն են մտմտում

Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը եռակողմ բանակցություններից բացի նաև երկկողմ հանդիպումներ կունենան։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն, բանակցությունների ընթացքում արտգործնախարարները «կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները» և եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերը։ «Հատուկ ուշադրություն կհատկացվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստմանը, մնացյալ հարցերի որոնմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել», - հայտարարել է պաշտոնական Մոսկվան։

Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մյուս առանցքային ուղիները, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը»։

Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը նաև տեղեկացնում է՝ Բայրամովի և Միրզոյանի հետ առանձին հանդիպումներում Լավրովը նախատեսում է կենտրոնանալ «քաղաքական, առևտրի, տնտեսական և հումանիտար ոլորտների հարցերի քննարկման վրա»։

Ռուսաստանյան հանդիպումը տեղի է ունենում խիստ կարևոր իրավիճակում...

Բրյուսելի հովանու ներքո տեղի ունեցած բանակցություններից հետո` Արցախում արդեն լիակատար հումանիտար ճգնաժամ է, գումարած` Բաքվի պահանջները էլ ավելի են ինտենսիվացել, պատերազմի վտանգը գնալով մեծանում է, Փաշինյանը արդեն բաց խոսում է պատերազմի վերսկսվելու մասին:

Իրենց հերթին Ադրբեջանի լրատվականներն արդեն բացեիբաց հոդվածներ են հրապարակում Արցախում մոտալուտ ռազմական «հատուկ օպերացիայի» իրականացման ծրագրերի մասին:

Ալիևը հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին:
«Խաղաղության պայմանագրի համար Հայաստանը պետք է ոչ միայն հայտարարի, այլև ստորագրի, որ ճանաչում է Ղարաբաղն ու ութ անկլավները Ադրբեջանի կազմում»,- չինական Media Group media corporation-ին ասել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևն ընդգծել է՝ այդ դեպքում պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում։

«Հայաստանն արդեն շատ կարևոր հայտարարություն է արել, և ոչ միայն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անցած հոկտեմբերին, այլև այս մայիսին հստակեցրել, որ ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչպես մենք էինք պահանջել։ Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ, ինչը նշանակում է Ղարաբաղը և ութ ադրբեջանական անկլավները ներառյալ։ Դրանից հետո մնացել է մեկ բան, որ դա ամրագրվի թղթի վրա և ստորագրվի», - ասել է Ալիևը։

Ընդ որում, խոսելով Ղարաբաղի հայերի մասին, Ալիևը կրկին պնդել է, թե հավելյալ միջոցառումների ու երաշխիքների կարիք ամենևին չկա․ Ադրբեջանի սահմանադրությունը լիուլի բավարար է նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար:

«Հայերը, որոնք ապրում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի ցանկացած այլ քաղաքացի», - ասել է նա։

Հայաստանի նախագահն, իր հերթին, հարցազրույց է տվել տեղական «Լա ռեպուբլիկա» պարբերականին, ընդգծելով, որ Բաքվի հռետորաբանությունը ագրեսիվ է և մտահոգիչ։ «Պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի», - պնդել է Վահագն Խաչատուրյանը, կրկին նշելով, թե Բաքուն ուզում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը։

Ժամեր անց Իտալիայում Ադրբեջանի դեսպանը նույն թերթում պատասխանել է Հայաստանի նախագահին ու կրկին մեղադրել հայկական կողմին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Չնայած պաշտոնական Երևանի շարունակական հայտարարություններին, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինվորներ չունի, ադրբեջանցի դեսպանը գրել է՝ «տասը հազար հայ զինվորականներ դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, և ադրբեջանական ութ գյուղեր դեռ մնում են օկուպացիայի տակ»։

Ադրբեջանի իշխանական հռետորաբանությանը միացել են նաև «անկախ» վերլուծաբաններն ու լրատվամիջոցները։ Ընդդիմադիր հայացքներով հայտնի «Թուրանի» խմբագիր Շահին Հաջիևը գրել է՝ «Ղարաբաղում ապօրինի խմբավորումների դեմ սպասվող ռազմական գործողությունը վերջին շաբաթներին ամենից շատ քննարկվող թեմաներից է, և միայն ժամանակի հարց»։ «Քարտեզի վրա վերլուծելով առաջիկա գործողության պարամետրերը՝ ռազմական փորձագետները նշում են դրա առավել տրամաբանական տարբերակները», - գրում է «Թուրանի» խմբագիրը, մատնանշելով՝ քանի մարդ է ապրում Լեռնային Ղարաբաղում, քանի զինվոր ու ինչպիսի զինտեխնիկա կա այնտեղ՝ իրենց հաշվարկներով, Արցախի որ համայնքները կարող են հայտնվել հարձակման թիրախում և ինչպես։

Զուգահեռ ադրբեջանցի վերլուծաբանները շարունակում են պնդել՝ Ղարաբաղի հայերի համար բաց է Աղդամով օգնություն ստանալու հնարավորությունը, չթաքցնելով, որ դա նպատակ ունի ճանապարհ բացել ինտեգրման համար։

«Եթե հայ համայնքը ընդունի մարդասիրական օգնությունը, դա նախադեպ կստեղծի, գուցե ոչ զանգվածաբար, որ նրանք նաև Ադրբեջանի քաղաքացիությունն ընդունեն մոտ ապագայում», - Թվիթերում գրել է քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1920 անգամ
Լրահոս
Բերետավորները սկսեցին խեղդող հնարքներ ու բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ «Կոնդի դաչայի» դիմաց (video) Անդրանիկ Քոչարյա՛ն, քո անունը մանղալ է․ Սրբազան (video) Սուրեն Պապիկյանն ինձ քաղաքական առաջարկ է արել (video) Պռոշյանում բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին Իշխանություններին հարցրե՛ք՝ ինչու՞ են այսքան սարափած. Բագրատ Սրբազան Սրբազանը ժամկետներ նշեց (video) Կարող է իրական խաղաղություն ձեւավորվի կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձեւակերպվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Բողոքի ցույցերը Նիկոլ Փաշինյանն է՞ հնարել: Ո՞վ ասաց, որ Բագրատ Սրբազանը պիտի փշալարերից կախվի, իրենք են շոու անում. Գառնիկ Դանիելյան Նիկոլը Թուրքիայում Էրդողանից բարձր վարկանիշ ունի․ Հարությունյան (video) Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում. Փաշինյան Խաղաղություն մուրող Նիկոլն Ալիևի պարտադրանքով հանձնում է Հայաստանը․ Սրբազան (video) Սրբազանը Նիկոլին «խեղտուկ մատ է» անելու (video) «Ամեն ինչն էլ մեր կյանքում բան է փոխում, անձրեւն էլ, ձյունն էլ». Փաշինյան Հայաստանի ժողովուրդը եթե ուզի Կառավարության փոփոխություն, կիրականացնի դա․ Նիկոլ Փաշինյան Դա շատ վտանգավոր է Հայաստանի համար. ԱԳ նախկին նախարար Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական Ոստիկանները շրջվելու են ու ձերբակալեն Նիկոլին (video) Ոստիկանները շրջվելու են ու ձերբակալեն Նիկոլին (video) ԱՄՆ Կոնգրեսը պետք է «ո՛չ» ասի Ադրբեջանին և նրա «պատանդների դիվանագիտությանը». սենատոր Էդվարդ Մարկի Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել ու ստորագրել. Փաշինյան ԱԺ-ի դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված Ես ասել եմ՝ արել եմ․ Նիկոլը վախեցա՞ծ է (video) Սահմանադրության փոփոխությունը բանակցության հետ կապ ունենալ չի կարող. Նիկոլ Փաշինյան Շատ ռիսկեր, որոնց բախվում է Հայաստանը, կարելի էր նվազագույնի հասցնել 2022-ին. ՌԴ դեսպանություն Փաշինյանն ու Ալենը «ձևի մեջ մտած» զբոսնում են ԱԺ-ի այգում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am