Մեղրամիսի ավարտը. «Կաթսան» սկսել է եռալ

«Ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են կայունացնող դեր կատարել Լեռնային Ղարաբաղում։ Նրանց գլխավոր գործառույթը մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանությունն է», -երեկ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անցած շաբաթ հնչեցրած հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հույս էր հայտնել, որ ռուսաստանցի խաղաղապահները 2025 թվականին կհեռանան Լեռնային Ղարաբաղից։

«Հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը՝ խաղաղապահների գործունեությունն այժմ է՛լ ավելի պահանջված է», - հակադարձել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։ «Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային ուժերի՝ այդ թվում Թուրքիայի շահերից։ Այդ առթիվ մենք ընդգծում ենք այն կարևոր համագործակցությունը, որ ծավալվում է մեր թուրք գործընկերների հետ Աղդամում գտնվող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում», - հայտարարել է Մարիա Զախարովան։

Մոսկվայի արձագանքը հստակ է` Անկարան չի կարող որոշել, թե երբ պետք է ռուս խաղաղապահները դուրս գան Լեռնային Ղարաբաղից, նշել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը։ Ռեջեփ Էրդողանը վերջերս ասել էր, թե ռուսական զորակազմը Արցախը պետք է լքի 2025-ին։

«Անկարան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ: Հենց այս փաստաթղթի հիման վրա է ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, և այս փաստաթղթում են հստակ նշված տարածաշրջանում նրանց մնալու և երկարաձգման ժամկետները», - շեշտել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է 5 տարի ժամկետով ու հերթական հնգամյա ժամկետով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չհայտարարի այդ դրույթը դադարեցնելու մտադրության մասին:

Մինչև վերջերս Ադրբեջանից էին պարբերաբար հիշեցնում, որ ռուս խաղաղապահները ժամանակավորապես են տեղակայված Լեռնային Ղարաբաղում, բայց նրանց դուրս գալու ցանկության մասին դեռ ուղիղ չի հայտարարել։

Այսպես, Արցախում ռուս խաղաղապահների առաջին ժամկետի ավարտին մնացել է երկու տարի։ Հրադադարի պարբերական խախտումների, Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Հայաստանից, նաև Արցախից ռուս խաղաղապահների անգործության մասին հնչող դժգոհություններին ֆոնին՝ Մարիա Զախարովան պնդել է, թե զորակազմը, որի հիմնական գործառույթը հրադադարի պահպանումն է, շարունակում է կարևոր կայունացնող դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում։

Ավելին, նա հավելել է, թե հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ ռուս խաղաղապահների գործունեությունն այժմ էլ ավելի պահանջված է: Իսկ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի շահերից:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի պատասխանել հայ լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվան կարող է կոչերից բացի, այլ միջոցներ ձեռնարկել և ստիպել Բաքվին բացել Լաչինի միջանցքը։ Փոխարենը Զախարովան կրկին ընդգծել է, թե ՀԱՊԿ առաքելությունը սահմանին, Հայաստանի տարածքում կարող է օգտակար լինել։ «Ամեն դեպքում գնդակը հայերի դաշտում է», - կրկնել է Զախարովան, նշելով, որ այդ որոշումը պետք է Երևանը կայացնի։

Հայաստանի իշխանությունները անցած սեպտեմբերին ադրբեջանական հարձակումից հետո նախ և առաջ Բաքվի ներխուժման առնչությամբ քաղաքական գնահատական էին պահանջել Մոսկվայի առաջնորդած ռազմական դաշինքից և դա չստանալով առկախել ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը։

Ի դեպ, հայ լրագրողը երեկ Զախարովային հարցրեց, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանը պարբերաբար օգնում է Ուկրաինային։ Ռուս դիվանագետն արձագանքել է, թե բոլոր, այդ թվում՝ վիճահարույց հարցերը ուղիղ քննարկում են Բաքվի հետ, և իրենց դրա համար միջնորդներ պետք չեն։

Երեկ մի տեղեկություն էլ հայտնի դարձավ...Հայ-ադրբեջանական կարգավորումից խոսելիս Զախարովան, իր խոսքով, լավ լուր հայտնեց՝ ասելով, թե լավ հնարավորություն կա Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու համար։ Սակայն նա կոնկրետ ժամկետ չնշեց։

Իր հերթին, ռուսաստանցի մեկ այլ պաշտոնյա էլ է երեկ անդրադարձել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ցավոք, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով․ հումանիտար ճգնաժամը խորանում է, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Հայաստանի կողմից հրավիրված՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում իր ելույթում։

«Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի վերսկսման, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարումը վերականգնելու համար։ Կարծում ենք նաև, որ այս պայմաններում մեծանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուտափույթ փոխհամաձայնեցման կարևորությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Հիմք ենք ընդունում այն, որ սույն համաձայնագրի անբաժան մաս պետք է դառնան Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների անշեղ կատարումը, ներառյալ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- ըստ 1lurer.am-ի, ասել է Լուկաշևիչը:

Նա վերահաստատել է ռուսական կողմի տրամադրվածությունը՝ ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանը և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջխաղացմանը։ «Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի Մոսկվայում կայանալիք եռակողմ գագաթնաժողով՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման նպատակով»,- եզրափակել է դիվանագետը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3291 անգամ
Լրահոս
Փաշինյանը ծանր հոգեբանական վիճակում է․ մանկության վերքերն են․․․ քաղաքացի (video) Փաշինյանը գնալու է ամենաստոր քայլերին․ մենք էլ մինչև վերջ գնալու ենք․ Միկա Բադալյան (video) Կարմիր բերետավորների բիրտ ուժի գործադրումից տուժել է MediaHub-ի լրագրողը. Լիա Խոջոյան Երևան ոստիկաններ բերվել են նաև Սյունիքից ու Տավուշից և Վայոց Ձորից Ոստիկանները ռետինե մահակներով հարվածում են քաղաքացիներին Նիկոլի հիստերիկությունը բռնեց․ ընդդիմադիրները ձեռքերով հարվածում են սեղանին, ՔՊ-ականները՝ ծափահարում (video) Փաշինյանը միայն բանտում կարող է առանց վախերի լինել․ նրա վախերին պետք է վերջ տանք․ Նարեկ Սամսոնյան (video) Փաշինյանը ձեզ թողնելու է ու փախչի․ քաղաքացին ոստիկանների դեմքին ասաց ամեն ինչ (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ մեզ այստեղ ինչ են խոստացել․ մեզ ամենամեծ գինն են տալիս․ Սաթիկ Խլղաթյան (video) Էդ բարոյազուրկներն են Սրբազանին բան ասու՞մ․ քաղաքացի (video) Դուք գիտե՞ք՝ ինչ են խոսում Բագրատ Սրբազանի մասին Կանադայում․ քաղաքացի (video) Փաշինյանն իր համար պատժի նոր ձև է որոշել․ Էդգար Ղազարյան (video) Հեռացի՛ր, մարդիկ զզվել ու հոգնել են քո տեսքից, հեծանիվից․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) Բերետավորները սկսեցին խեղդող հնարքներ ու բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ «Կոնդի դաչայի» դիմաց (video) Անդրանիկ Քոչարյա՛ն, քո անունը մանղալ է․ Սրբազան (video) Սուրեն Պապիկյանն ինձ քաղաքական առաջարկ է արել (video) Պռոշյանում բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին Իշխանություններին հարցրե՛ք՝ ինչու՞ են այսքան սարափած. Բագրատ Սրբազան Սրբազանը ժամկետներ նշեց (video) Կարող է իրական խաղաղություն ձեւավորվի կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձեւակերպվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան Բողոքի ցույցերը Նիկոլ Փաշինյանն է՞ հնարել: Ո՞վ ասաց, որ Բագրատ Սրբազանը պիտի փշալարերից կախվի, իրենք են շոու անում. Գառնիկ Դանիելյան Նիկոլը Թուրքիայում Էրդողանից բարձր վարկանիշ ունի․ Հարությունյան (video) Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում. Փաշինյան Խաղաղություն մուրող Նիկոլն Ալիևի պարտադրանքով հանձնում է Հայաստանը․ Սրբազան (video) Սրբազանը Նիկոլին «խեղտուկ մատ է» անելու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am