Նիկոլ Փաշինյանի Տիգրան Ավինյանի համար այդ ժամանակահատվածը վաղուց մեկնարկած է

Նիկոլ Փաշինյանի անվան կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին, ինչպես հայտնի է, հաստատեց սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Ըստ այնմ, առաջադրումները կլինեն օգոստոսի 3-ից 13-ը, գրանցումը՝ օգոստոսի 13-ից 18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատված է սահմանվել օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ը:

Դե, «նախընտրական քարոզչության» ժամանակահատվածը զուտ պայմանական պարագա է, քանի որ Նիկոլ Փաշինյանի Տիգրան Ավինյանի համար այդ ժամանակահատվածը վաղո՜ւց մեկնարկած է: Ասենք, ձևականորեն ոչ իշխանական ներկայացող, բայց իրականում Նիկոլ Փաշինյանի շահերն սպասարկող որոշ «ապրումակցող» թեկնածուների համար ևս նախընտրական շրջանը մեկնարկել է շատ ավելի վաղ: Բայց դրանք մանր հարցեր են:

Հիմնական հարցը այլ է` իսկ ընդդիմությունը մասնակցի՞, թե՞ չմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:

Կա տեսակետ, որ այդ ընտրություններին չարժե մասնակցել, քանզի դա համապետական բնույթ չունի. պետք է կենտրոնանալ այլ հարցերի, մասնավորապես՝ իշխանափոխության խնդրի վրա: Սակայն առկա իրողությունների պայմաններում այդ կենտրոնանալու պահը բավականին խնդրահարույց է թվում: Կա նաև տեսակետ, որ կարելի է Երևանի ընտրություններն օգտագործել որպես իշխանափոխության գնալու միջոց:

Ամեն դեպքում, Երևանի ավագանու ընտրությունը քաղաքական խոշոր գործընթաց է: Ըստ որում, Երևանն այսօր Հայաստանի կեսն է, եթե ոչ՝ կեսից ավելին՝ բնակչության պահով և առավելևս քաղաքական ազդեցությամբ: Եվ, եթե դու չես մասնակցում այդ ընտրություններին, ապա ինքդ քեզ անտեղի դուրս ես դնում քաղաքական գործընթացից: Ավելին, դաշտը թողնում ես բացառապես Նիկոլ Փաշինյանին ու նրա սպասարկուներին:

Դիտարկենք մասնակցության պահը: Ինքնին, ընտրություններին մասնակցելը ենթադրում է քաղաքական ակտիվություն, քարոզարշավ, փողոցային գործընթաց և այլն: Նաև՝ մամուլի բոլոր, այդ թվում՝ իշխանական լրատվամիջոցներն օգտագործելու հնարավորություն:

Մյուս կողմից, մասնակցել՝ մասնակցելու համար նույնպես իմաստ չունի: Այստեղ կարևոր է հստակեցնել, թե ինչպես մասնակցել, ի՛նչ ռազմավարությամբ ու մարտավարությամբ, ի՞նչ նպատակադրումներով:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել, մեր կարծիքով, պետք է այն նախապայմանով, որ իրական ընդդիմադիր ուժերը հանդես կգան միասնական կամ՝ համաձայնեցված ու համատեղ համակարգվող կերպով: Հիմնական նպատակը, որով արժե մտնել Երևանի ավագանու ընտրությունների թոհուբոհի մեջ, բնականաբար, չպետք է լինի Երևանի ավագանու կազմում հայտնվելը: Հիմնական նպատակը պետք է լինի Երևանի ավագանու ընտրությունները որպես իշխանափոխության առիթ օգտագործելը՝ Նիկոլ Փաշինյանի հակահայ ռեժիմից երկիրն ազատել-ազատագրելը:

Ավելին, Երևանի ավագանու ընտրությունները նաև լավ առիթ են, դրանց մասնակցելու դեպքում, հետընտրական փողոցային ակտիվ զարգացումներ գեներացնելու համար:

Եթե միասնաբար որոշվի այս կոնտեքստում մասնակցել այդ «ընտրություններին», կարծում ենք՝ հնարավոր է նախ, հասնել որոշակի ակտիվության, ապա ընդհանրապես ձևավորել իշխանությունների համար անկառավարելի իրավիճակ և վերջապես ազատվել Նիկոլ Փաշինյանից ու նրա ապիկար իշխանությունից:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 616 անգամ
Լրահոս
Ոստիկանության արձակած հատուկ միջոցներից վիրավորվել է նաև NEWS.am լրատվամիջոցի օպերատորը 6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից Ինչ անադեկվատ վիճակում եք, որ էս պատկերին ծափ եք տալիս. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ակցիայի մասնակիցների նկատմամբ Իսկ ինչով է զբաղված երկրի ՄԻՊ-ը, այո նստել է ծառի տակ «նկարում է նապաստակ» Պայթուցիկ նետած ոստիկաններից մեկը (լուսանկար) Բաղրամյան փողոցում ջարդ է. video Օպերատիվ փնտրողական վարչության պետը հեռախոսով տեսանկարահանում է ոստիկանության ջարդը Կիրառված հատուկ միջոցների կիրառման հետևանքով բազմաթիվ վիրավորվածներ կան. մեկ տղամարդու ձեռքը կտրվել է Ոստիկանների բիրտ ուժի հետևանքով վիրավորվել է պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Մահաբեր Նիկոլի փախուստը ԱԺ֊ից (տեսանյութ) «Լավ են արել, լավ են արել»․ Ոստիկանապետ Հովհաննիսյանը՝ արդարացրեց ոստիկանների կողմից նռնակ կիրառելը Մարդու դաստակ է պոկվել ոստիկանների կողմից կիրառած լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով. Ռուբեն Մելիքյան Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով բազմաթիվ վիրավորված քաղաքացիներ կան Աբրահամ Գասպարյանը գլխի շրջանում լուրջ վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են Քանաքեռ «Փաշինյանն ԱԺ ամբիոնից փաստացի ցուցմունք է տալիս իր նախապատերազմյան քաղաքականության հանցավոր բնույթի մասին». Սուրենյանց Նիկոլ Փաշինյան, դու այլևս ոչինչ ես մեր երկրում, մի փալաս՝ թաքնված ոստիկանների ետևում. Զոհվածի մայր ԱԺ նախագահը հաստատեց․ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց պատգամավորների միջև Է՜, ղումարբազություն է դա․ Արթուր Խաչատրյան Մենք էլ քեզ ասում ենք՝ ուսադիրներդ վրադ չլիներ, կտանեինք. Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին Օրվա կադր Նիկոլի մենթերը առևանգել և խոշտանգել են լրագրող Աբրահամ Գասպարյանին Շտապ։ Ոստիկանությունը ձայնային նռնակներ է կիրառում քաղաքացիների դեմ Ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 60 կողմնակցի է բերման ենթարկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am