ՌԴ ԱԳՆ գաղտնագրված հայտարարությունը

Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 2023թ. հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի վիճակը տարածաշրջանում։»:
Մեջբերված հատվածում պարզաբանման կարիք ունի հետևյալ ձևակերպումը. «սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը,»:
Ի՞նչ պայմանների մասին է խոսքը: Նշված հարցի պատասխանը կարող է որոշակիորեն լույս սփռել օկուպանտ Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքի ապօրինի արգելափակման համատեքստում Ռուսաստանի Դաշնության ներկայիս պահվածքի առնչությամբ: Հարցի պատասխանը գտնում ենք ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի, հետպատերազմյան իրավիճակի և հարակից հարցերի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020թ. նոյեմբերի 17-ի հարցազրույցում:
Պատասխանելով Արցախի կարգավիճակի մասին հարցին` ՌԴ նախագահը, մասնավորապես, ասել է. «Այո, նման խնդիր կա, Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել։ Մենք պայմանավորվել ենք, որ պահպանելու ենք ստատուս քվոն, ներկա իրավիճակը։ Թե ինչ կլինի հետո, պետք է որոշեն ապագայում կամ ապագա առաջնորդները՝ այս գործընթացի ապագա մասնակիցները: Բայց, իմ կարծիքով, եթե պայմաններ ստեղծվեն նորմալ կյանքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման, մարդկանց միջև կենցաղային մակարդակով, հատկապես հակամարտության գոտում, դա պայմաններ կստեղծի Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար։»:
Մեջբերումից պարզվում է, որ Արցախի կարգավիճակի հարցն, ըստ ամենայնի, բանավոր պայմանավորվածության համաձայն, որոշվել է թողնել ապագային:
Սակայն, փաստերի համադրումից պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է Արցախի կարգավիճակն ապագայում որոշելու մասին 2020թ. նոյեմբերին բանավոր կերպով ձեռք բերված եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան, պայմանավորվածությունը:
Այս ամենի հետ միաժամանակ հարկ է նշել, սակայն, որ նման պայմանավորվածության խախտումը չի կարող և չպետք է հիմք հանդիսանա օկուպանտ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակման հարցում Ռուսաստանի Դաշնության կրավորական կեցվածքի համար, քանի որ Արցախում «ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին» 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:»:
Հետևաբար, նշված հայտարարությունը ստորագրած յուրաքանչյուր կողմ, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, պարտավոր է առանց որևէ նախապայմանի և ամբողջական ծավալով կատարել հիշյալ փաստաթղթում արձանագրված իրեն վերաբերելի դրույթները:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 2517 անգամ
Լրահոս
Հայրենիք պղծելը՝ ընտանեկան բիզնես. Ոստիկանապետ «Նիկոլի Արամը» որդիներին վարակել է նիկոլիզմով Դավաճան նիկոլը միշտ ունեցել է ու հիմա էլ ունի մեկ ծրագիր՝ սպանել այնքան շատ հայ, որքան կստացվի. Աննա Մկրտչյան 7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով Արդյոք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... Փաշինյանը սթրես էր հաղթահարում Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. Իշխանությունը հասավ իր նպատակին Արշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են 6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար Ոստիկանության արձակած հատուկ միջոցներից վիրավորվել է նաև NEWS.am լրատվամիջոցի օպերատորը 6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից Ինչ անադեկվատ վիճակում եք, որ էս պատկերին ծափ եք տալիս. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ակցիայի մասնակիցների նկատմամբ Իսկ ինչով է զբաղված երկրի ՄԻՊ-ը, այո նստել է ծառի տակ «նկարում է նապաստակ» Պայթուցիկ նետած ոստիկաններից մեկը (լուսանկար) Բաղրամյան փողոցում ջարդ է. video Օպերատիվ փնտրողական վարչության պետը հեռախոսով տեսանկարահանում է ոստիկանության ջարդը Կիրառված հատուկ միջոցների կիրառման հետևանքով բազմաթիվ վիրավորվածներ կան. մեկ տղամարդու ձեռքը կտրվել է Ոստիկանների բիրտ ուժի հետևանքով վիրավորվել է պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Մահաբեր Նիկոլի փախուստը ԱԺ֊ից (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am